ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Ուսումնական նախագծեր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Կառավարման խորհրդի արձանագրություններ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Ծնողական խորհրդի կազմեր և ծնողական ժողով‹
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Հայտարարություններ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
    • Դպրոցը գիտական միջավայրում
ԳԻՏԵԼԻՔՈՎ ՔԱՅԼԵՆՔ ԱՌԱՋ:

Արխիվ      2013-2014

Изображение

Երգչախմբերի հանրապետական 9-րդ փառատոնը

          Արդեն 9-րդ տարին է՝ ավանդույթի համաձայն մայիս ամսին, Մանկավարժական համալսարանի մշակույթի կենտրոնի և Կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ, կազմակերպվում է դպրոցական երգչախմբերի հանրապետական փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցեցին  նաև հ.186 հիմնական դպրոցի 5-8-րդ դասարանների 20 աշակերտներ, խմբավար՝ երաժտության ուսուցչուհի Նաիրա Քյոսայան...>>>  
Изображение
     
Միշտ հպարտ ենք, որ...

       Մեր հերոսական պատմությունը վկայում է, որ հայը միշտ աչքի է ընկել իր արժանապատիվ ու հպարտ կեցվածքով:
      Մեր օրերում նոր ժամանակներն իրենց հետ բերել են նոր շունչ ու մտածելակերպ, նոր մոտեցումներ, նոր վարվեցողություն: Ցավոք, ստացվել է մի տեսակ <<դրսի ու ներսի>>, ավանդականի ու եվրոպականի խառնուրդ, շատ հաճախ` արհեստականության աստիճանի հասնող, ոչ բնական, պարտադրված…>>>
Изображение

Ինտեգրված դաս հանրահաշիվ և ինֆորմատիկա առարկաներից

      Մայիսի 8-ին 7ա դասարանում ինտեգրված դաս էր: Հ.186 դպրոցում արդեն 2 տարի է ավանդույթ է դարձել նեթբուքերով դասեր վարել:
     Հմուտ ուսուցիչները բազմաթիվ անգամներ զարմացրել են հյուրերին...>>>
Изображение
,,Պատանի ֆիզիկոսներ,, ակումբի անդամները ապրիլի 30-ին կազմակերպեցին իրենց կողմից կատարված աշխատանքների շնորհանդես - ցուցադրություն: Լուսանկարները տես այստեղ
Изображение

Այցելություն մանկական պատկերասրահ

Ապրիլի 25-ին IIդ դասարանի աշակերտները այցելեցին Հենրիկ Իգիթյանի անվան մանկական պատկերասրահ, որտեղ տեսան տարբեր երկրների 3-16 տարեկան երեխաների պարզ, բայց միևնույն ժամանակ հանճարեղ ստեղծագործությունները՝ քանդակները, նկարները, կոլաժները, ձեռագործ աշխատանքները, փայտյա, կերամիկական և մետաղյա իրերը: Աշակերտները եզրակացրին, որ մարդիկ ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ պայքար հանուն գեղեցիկի և լավագույնի: Լուսանկարները տես այստեղ
Изображение
Միջոցառում նվիրված Պ. Սևակի 90 և Մեծ եղեռնի 99 ամյակներին
Միջոցառման սկզբում ներկայացվեց Պ. Սևակի կենսագրությունը և ասույթներ նրա մասին: Աշակերտները պատրաստել էին շնորհանդես ,,Խոսում է Սևակը,, խորագրով...>>>
Միջոցառում նվիրված ցեղասպանության 99-րդ տարելիցին 5բ դասարանի աշակերտների մասնակցությամբ
Մենք քիչ ենք, բայց հայ ենք...
Մենք փոքր ենք, բայց հայ ենք... Եվ լավ գիտենք, թե ինչ են արել 20-րդ դարասկզբին, մեր ազգի հետ թուրք հրոսակները...

Դասը վարում է ոստիկանը

Մասնակցություն համաքաղաքային շաբաթօրյակին

Изображение

Հեռուստակամուրջ Երևան-Միտիշչի

 Փետրվարի 18-ին կայացավ Երևան-Միտիշչի (Մոսկվայի մարզ) հեռուստակամուրջը, որին մասնակցում էին Երևանի հ.186 և Միտիշչիի հ.8 դպրոցների 6ա դասարանների աշակերտները։ Հեռուստակամրջին ներկա էր հ.186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը։ Հանդիպումը անցավ անկեղծ, բարեկամական մթնոլորտում...>>>
Изображение

7ա և 5բ դասարանը տոնում են ,,Մայրենիի օրը,,

        Տոնական տրամադրություն և իրարանցում էր 5բ և 7ա դասարաններում: Համատեղ ւոժերով պատրաստվել էին և՛ ,,Գիրք նվիրելու,, և՛ ,,Մայրենիի,, օրվան:
      Գեղեցիկ ձևավորված սրահում տեղ էին գտել բազում նրբագեղ ու նրբաճա-շակ ձեռագիր գրքեր....>>>
Изображение

7գ դասարանը տոնում է ,,Մայրենիի օրը,, 

      Ինչպես գիտենք հունվարի 21-ը <<Մայրենիի օրն>> է: 186 դպրոցի 7գ դասարանը նույնպես տոնում էր այդ օրը: Դասը նվիրված էր մեծն բանաստեղծ, գրականագետ, փիլիսոփա, քննադատ Պարույր Սևակին: Աշակերտների կարդացին Պարույր Սևակի հանճարեղ բանաստեղծությունները, ասոյթներ: Աշակերտները հպարտ են որ հայ ազգը ունեցել է նման անհատների: Սևակը մեր աշակերտների սրտում է ... >>>
Изображение

 ,,Մայրենի լոտո,,

21. 02 . 2014
       Ընթերցանության տոնավաճառի 4-րդ եզրափակիչ օր:
       Նախասրահում 6գ դասարանցիներն են: Սկզբում բոլոր ներկաներին ևս մեկ անգամ հիշեցվեց Մայրենիի օր պետական տոնի մասին, բոլորը շնորհավորեցին միմյանց այդ առիթով: Հետո խոսվեց այն մասին, թե ինչու որպես գիտելիքի ստուգման ձև ընտրվեց խաղի տարբերակը....>>>

Изображение

,,Գրքեր կարդացած մարդը տարբերվում է մյուսներից,,

20. 02. 2014
        Եվ այսպես` օր 3-րդ 
        Այսօր արդեն կենտրոնում ութերորդցիներն էին:
Մոտ երկու շաբաթ առաջ նրանք ուսուցրուհու` Գ. Գալստյանի հետ կազմել էին ընթերցանությանը վերաբերող, իրենց հետաքրքրող 15 հարցից բաղկացած թերթիկ: Ու սկսել էին շրջել դպրոցի 5-9-րդ դասարաններում. ի՞նչ կպատասխանեն աշակերտները. գիտե՞ն արդյոք, թե երբ են նշվում Գիտելիքի, Մայրենիի օրերը, սիրո՞ւմ են ընթերցել, ո՞ր գրականությանն են նախապատվությունը տալիս, օրվա մեջ ժամանակ հատկացնո՞ւմ են ընթերցանությանը և այլն...>>>

Изображение

,,Տաղավարներում ընթերցասերներն են: Թումանյանին հյուր,,

        19. 02. 2014     Եվ այսպես` օր 2-րդ` <<Տաղավարներում ընթերցասերներն են: Թումանյանին հյուր>> վերնագրով: Դպրոցի նախասրահում իսկական տոնավաճառ էր, աշխարհում թերևս հազվադեպ տոնավաճառներից մեկը, ուր հնչում է տարատեսակ ընթերցանություն, իսկ այցելուներն էլ տաղավարներից հեռանում են նվերներով ծանրաբեռնված:
      Բայց ամեն ինչ պատմենք սկզբից:
     Ուսուցչուհի Գ. Գալստյանը 8ա, 6գ և 7բ /ուս.` Մ. Հուսեփյան/ դասարանների աշակերտներին առաջարկել էր ստեղծել տոնավաճառային տաղավարներ, ուր ընդհանուրը ընթերցանությունն էր լինելու, իսկ տարբերիչը` ընթերցանության մատուցման ձևը` տարատեսակ, բազմաբնույթ, իրար չկրկնող նախագծերը: Աշակերտները, ովքեր ոգևորվեցին գաղափարից, լծվեցին գործի. սկսեցին որոնողական-ստեղծագործական աշխատանքները:
Դասարանները նմանվեցին մեղվանոցների....>>>
Изображение

,,Ինչու՞ ընթերցել, ինչպե՞ս ընթերցել,,

            Փետրվարի 18-ին, ինչպես նախապես հայտարարված էր, դպրոցում մեկնարկեց Մայրենիի օր պետական տոնի շրջանակներում կազմակերպված ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ խորագրով ուսումնական քառօրյա միջոցառումների շարքը: Նախագծողն ու հեղինակը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Գալստյանն է: Թե ինչու է ամեն ինչ տոնական, արդեն հասկանալի է, իսկ վաճառքը կատարվում է միայն ու միայն մեր` դպրոցական արժույթով. դա ուշադրությունն է....>>>

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Изображение
                                         
Փետրվարի 18-ին դպրոցում մեկնարկելու է ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ խորագրով ուսումնական քառօրյա միջոցառումների շարքը;

1-ին օր  18. 02. 2014   <<Ինչու՞ ընթերցել, ինչպե՞ս ընթերցել>> 
Տեղեկություններ գրքի մասին. ի՞նչ է այն, ի՞նչ կազմություն ու պատմություն ունի:   Ինչո՞ւ է գիրք կարդալն անհրաժեշտ. ինչո՞վ է ընթերցումն օգտակար:           
Ճիշտ, արտահայտիչ ընթերցելու դաս:
Ընթերցում են հայտնի մարդիկ /տեսագրություններ/:
Զգացումներ ու ապրումներ գիրք ընթերցելիս…Ընթերցանությունը` կտավի նյութ:

2-րդ օր    19. 02. 2014    <<Տաղավարներում ընթերցասերներն են: Թումանյանին հյուր>>
Տաղավարներում բազմաժանր ընթերցումներ են: Խճանկար` գրքի մասին ասույթներով: Մի գրքի պատմություն:
Հյուրընկալություն Թումանյանին: Գրքի նվիրում:
<<Բարեկենդանը>>. ներկայացնում են աշակերտները:

3-րդ օր      20. 02. 2014    <<Գրքեր կարդացած մարդը տարբերվում է մյուսներից>>
Վիճակագրական տվյալներ. ընթերցանության վիճակը մեր դպրոցում` 5-9-րդ դասարաններում:
Մրցանակներ դպրոցի ամենաընթերցասեր աշակերտներին:
Ամփոփում. մի´ խուսափեք, կարդացե´ք…

4-րդ օր      21. 02. 2014   <<Մայրենի լոտո>>
Գիտելիքի ցուցադրություն-խաղ. նվիրվում է Մայրենիի օրվան:
Տոմսեր ցանկացողները դիմեն ընկեր Լուսինեին:
Տոմսերն անվճար են:

14.02.2014թ.    

Изображение

Ապահով Համացանց  2014

Изображение
       Փետրվարի 11-ին հ. 186 դպրոցում նշվեց Ապահով Համացանցի միջազգային օրը, որի նշանաբանն է՝ միասին ստեղծենք ավելի ապահով համացանց: 7 և 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին համացանցի ստեղծման պատմությունը և իրենց համացանցային գրագիտությունը: Դասի պատվավոր հյուրերն էին Օրանժ Արմենիա ընկերության տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, Մեդիակրթություն կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը, ծնողներ: 
  Դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը իր խոսքում նշեց. ,,Համացանցը աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է: Տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ` այն պարունակում է նաեւ  բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների, նաև մեզ` մեծահասակներիս համար....,,>>> 
         

Изображение

Դաս-միջոցառում նվիրված հայոց բանակի 22-րդ ամյակին

         Դասը-միջոցառումը  նվիրված էր հայոց բանակի ստեղծման 22-րդ ամյակին: Օրը զուգադիպել էր Արցախի սահմանները պաշտպանելիս 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի հերոսի մահով զոհվելու հետ: Աշակերտները կազմակերպել էին մոմավառություն,Արմենի մասին պատմող պաստառ էին պատրաստել: Աննան ներկայացրեց զոհված պատանու կենսագրությունը և գործած սխրանքը: Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց հայ հին ու նոր հերոսներին` Վարդան Մամիկոնյանին,Գարեգին Նժդեհին, Անդրանիկին, Նելսոն Ստեփանյանին, Հունան Ավետիսյանին, Մովսես Գեորգիսյանին, Մոնթե Մելքոնյանին, իսկ Ստելլան իր քեռուն` Արցախյան պատերազմի հերոս Ստեփանյան Վարդանի (Դուշմանի) սխրագործությունները: Երեխաները երգեցին հայրենասիրական երգեր: Համպատրաստից կազմեցին երդումներ հայրենիքի, ընտանիքի, ընկեևության, հերոսության մասին և երդվեցին… 
Изображение
Dasaran.am կրթական ծրագրի կողմից ,,Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում - 2013 / 2014,, մրցույթի շրջանակներում յուրօրինակ աշխատանք ներկայացնելու համար պարգևատրվել է պատվոգրով:
Изображение

Ամանոր 2014

        «Ներառական կրթություն» ծրագիրն իրականացնող բազմամաս-նագիտական թիմը իր սաների մասնակցությամբ կազմակերպեց ամանօրյա միջոցառում: Երեխաները  երգեցին պարեցին, թզուկների օգնությամբ գտան Ձմեռ պապիկին և Ձյունանուշին: 7-րդ դասարանների աղջիկները իրենց պարը նվիրեցին երեխաներին,  նվերներ էր բերել նրանց նաև Ձմեռ պապն ու դպրոցի տնօրենը...>>> 
Изображение

Ամանորյա միջոցառում

       Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները կազմակերպել էին ամանորյա միջոցառում առաջին դասարանի աշակերտների համար: Միջոցառումը անցավ շատ աշխույժ և հետաքրքիր: Փոքրիկները պարեցին Ձմեռ պապիկի և Ձյունանուշի հետ...>>>
Изображение
        Տարվա ամենագունավոր և վառ եղանակը աշունն է: Շատ գեղեցիկ երանգներ ունի աշունը նաև Երևանում: Աշուն է նաև մեր դպրոցում՝ հ.186 դպրոցում:  
       ,,Ներառական կրթություն,, ծրագրում ընդգրկված աշակերտները ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ նվրիված աշնանը: Այնուհետև կլոր սեղանի շուրջ երեխաները պատմեցին իրենց տպավորությունների մասին (աշնան)… Հետո լսեցին հետաքրքիր նորություններ ,,դու գիտես որ,,... խորագրով, աշնան մասին առակներ, հանելուկներ...>>>

Изображение

 Մեր Մեծերը

          6ա դասարանի «Մեր Մեծերը» ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը նվիրված էր հայ և համաշխարհային չխամրող աստղերից մեկին՝ Վիլյամ Սարոյանին:
    Աշակերտները համակողմանիորեն ներկայացրին Վիլյամ Սարոյանի կերպարը իբրև՝ եղեռնից մազապուրծ եղած գաղթականների ընտանիքում հեռավոր Ֆրեզնոյում ծնված, տարագիր հայի ճակատագիրը խորապես կրող ու հայկականության ոգին մշտապես բարձր պահող գրողի...>>>
Изображение
       Օրերս 8ա դասարանում ֆիզիկա առարկայից անցկացվեց գիտելիքների ստուգում, որի ժամանակ աշակերտները կատարեցին համակրգչային թեստային անհատական աշխատանք նեթբուքերի միջոցով: Այս եղանակով ստուգման առավելությունը կայանում էր նրանում, որ գնահատումը կատարում էր համակարգիչը:
Изображение

Այցելություն մատենադարան

     Նոյեմբերի 30-ին 5բ դասարանի աշակերտները դասղեկի՝ Է. Սահակյանի ուղեկցությամբ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Մասնակցում էր ողջ դասարանը: Աշակերտները շատ ոգևորված էին: Նախօրոք, դասղեկի ժամերին, ներկայացրել էին աշխատանքներ, ծանոթացել էին  Մատենադարանի  ստեղծման պատմությանը, գիտեին շենքի կառուցապատման մասին, ձեռագրերի պատմությունը, գիտեին   Մեսրոպ Մաշտոցի, Մեվսես  Խորենացու, Ագաթանգեղոսի,Անանիա Շիրակացու, Թորոս Ռոսլինի և այլոց մասին: Իսկ այդ օրը ականատես եղան  այդ  ամենին: 
Այսօր, 2013 թվականի նոյեմբերի 26-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի կենտրոնական փողոցի կանգառներից մեկում տեղի ունեցավ Ծխելու հակագովազդի համայնքային ցուցահանդես միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի 186, 198, 88 և 197 հիմնական դպրոցների աշակերտները: Նրանք ներկայացնում էին իրենց աշխատանքները և կոչ էին անում քաղաքացիներին չծխել: Բնակիչները, անցորդները  զարմացած էին և հիացած աշակերտների ակտիվությունից և ողջունում էին նախաձեռնությունը:

,,Ծխելու դեմ լավագույն գովազդ,, մրցույթի արդյունքների ամփոփում 

         Այսօր` նոյեմբերի 20-ին, հ. 186 դպրոցի նախասրահում բացվեց <<Ծխելու դեմ լավագույն հակագովազդ>> մրցույթի մասնակից աշակերտների ներկայացրած աշխատանքների ցուցահանդեսը: Դրանք այնքան էլ շատ չէին /10 պաստառ/, բայց ընտրությունը հեշտ չէր: Վերջապես նախաձեռնող խումբը (Մուրադյան Գոհար /7բ դաս./, Դանիելյան Էլեն /7բ/, Գևորգյան Լիլիթ /7բ/, Միքայելյան Նարեկ /7գ/, Նիկողոսյան Ալբերտ /8ա/, Ասատրյան Նաիրա /ծնող/, Գալստյան Գայանե /ուս./) տնօրեն Մարինե Քոչարյանի հետ ամփոփեց արդյունքները: Առավել ուշադրության արժանացան հատկապես այն աշխատանքները, որոնք ինքնուրույն մտահղացման ու մոտեցման արդյունք էին: Հաշվի առնելով պաստառների էլեկտրոնային տարբերակների` համացանցում առաջ բերած հետաքրքրությունը, նաև ներդպրոցական քվեարկությունը` առանձնացվեցին հետևյալ երկուսը, որոնք և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Изображение
Մարգարյան Էլեն 8ա դասարան

,,Ծխելու դեմ լավագույն գովազդ,, մրցույթի առաջին փուլն ավարտվեց: 
 ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ընտրվում են լավագույն  աշխատանքները 
Ներկայացված են`

ՕՆԼԱՅՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎԱԾ Է
Ներկայացված աշխատանքների համար քվեարկեք Facebook-ի համապատասխան էջում

Изображение

,,Շրջիկ թատրոնը ներկայացնում է…,,

,,Շրջիկ թատրոնը ներկայացնում է…,, 
,,Մեր կրտսեր ընկերների համար…,,, 
,,Բարեկենդանը,,. երեկվանից այս բովանդակությամբ ազդագրերով 6գ դասարանի աշակերտները քայլում են դպրոցի միջանցքներում ու բոլորին տեղեկացնում...>>>

Հ. Թումանյանի տուն թանգարանում

         Հոկտեմբերի 25-ին 3բ դասարանի աշակերտները այցելեցին Հ. Թումանյանի տուն թանգարան: Թանգարանի ներքնահարկի փոքրիկ դահլիճում երեխաները դիտեցին եռաչափ ֆորմատով ,,Ձախորդ փանոսը,, մուլտֆիլմը: Թանգարանի սրահներից մեկում՝ Վերնատանը տեղի ունեցավ վիրտուալ ցուցադրություն, որը զարմացրեց բոլորին: ,,Հանդիպեցին,, Թումանյանին նստած, թերթ կարդալիս, քայլելիս ու ժպտալիս: 4 սրահներով է անցնում մեծն Հայի կյանքը՝ Դսեղի տան մանրակերտից մինչև մոսկովյան հիվանդանոց:
       Թանգարան հասնելու համար աշակերտները հաղթահարեցին 54 աստիճան, սա մեծ Հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:
«Մենք բնության մի մասնիկն ենք» խորագրի ներքո աշակերտները եղան Բուսաբանական այգում: Նկարեցին երփներանգ տերևներ, մերկացած ծառեր և աշնանային, բայց ուրախ տրամադրությամբ վերադարձան տուն:

Изображение
       5գ դասարանն իր մուտքը հիմնական դպրոցի մայրենիի դասընթաց ազդարարում է <<Մեր լեզուն>> բաժնի ուսումնասիրմամբ: Այստեղ մեր հարուստ հայերենի փառաբանությունն է` բանաստեղծություններ, ասույթներ, հայերենի հնչյուններն ու նրանց դասակարգումը… >>>

Բուսաբանական այգում

Հոկտեմբերի 18-ին  2գ  դասարանի աշակերտները օրը անցկացրին Բուսաբանական այգում: Նրանք հիացան աշնանային այգու հեքիաթային տեսարաններով, լսեցին ու զգացին աշնանային ձայների կախարդական ելևէջները...

«Իմ սրտի ուղեկից Երևան» 

       Երևանի սրտում կայացավ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Տարեցտարի Երևանն ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ որպես մեր ազգի ու մեր անկախ պետականության երեքհազարամյա խորհրդանիշ։  Քաղաքային տնտեսության, մշակույթի, կրթության և մի շարք այլ ոլորտներում արձանագրելով  առաջընթաց՝ ավելի ու ավելի է ամրապնդում իր տեղը աշխարհի առաջադեմ մայրաքաղաքների շարքում։ 
         Տոնակատարությանն իր մասնակցությունն ունեցավ նաև հ. 186 հիմնական դպրոցը:

Էջմիածին, Զվարթնոցի տաճար

    Հոկտեմբերի 11-ին 4դ-րդ դասարանը գնաց էքրսկուրսիա դեպի Էջմիածին, Զվարթնոց տաճար: Էջմիածնի մայր տաճարը այցելելուց, Գրիգոր Լուսավորիչի երազ-պատմությունը լսելուց հետո այցելեցին նաև Գայանեի և Հռիփսիմեի անուններով կառույցված եկեղեցիները: Այնուհետև այցելեցին Զվարթնոց տաճարը, որտեղ տիկին Լարիսան մանրամասը պատմեց Զվարթնոցի պատմությունը:
      Երախաները ուշադիր սլում էին ու հարցեր էին տալիս նրան: Երեկոյան նրանք ուրախ տրամադրությամբ վերադարձան տուն:


Изображение
     Քրիստինե Գևորգյան այցելություն Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, մարմնամարզության ֆակուլտետ ...>>>
Изображение

Բաց դաս հանրահաշիվ առարկայից

   Բոլորին հայտնի է, թե այսօր ինչ նվաճումների կարելի է հասնել զարգացած տեխնոլոգիաներ կիրառելու շնորհիվ, բայց քչերը գիտեն, թե ինչ հաջողությունների է հասել Երևանի հ. 186 հիմնական դպրոցը այդ ուղղությամբ...>>>

Изображение
Изображение
Изображение

Շնորհավոր նոր ուսումնական տարին

2013-2014 ուսումնական տարվա մեկնարկը տրված է:  Դարձյալ Սեպտեմբերի մեկն է և դարձյալ տոնական աշխուժություն հ. 186-ի հյուրընկալ բակում...>>>
Picture
Picture
Picture
Picture
Picture
Powered by Create your own unique website with customizable templates.