Ահա և ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Մայիսի 24-ին, դպրոցում նորից Ամփոոման օր էր: Օրը յուրահատուկ էր, հուզիչ: Եվ ահա մայիսի 24-ին տնօրենությունը ամփոփում էր ինչպես աշակերտների, այնպես էլ դասարանների կատարած աշխատանքները: Առանձնացված 60 աշակերտներն արժանացան շնորհակալագրերի և պատվոգրերի` տարբեր անվանակարգերում ձեռք բերած հաջողությունների համար: Տարվա լավագույն դասարան ճանաչվեց 6ա դասարանը /դասղեկ` Աիդա Գևորգյան/ և 9բ դասարանի կողմից ստացավ, նախկինում տնօրինության կողմից իրենց, որպես լավագույն դասարան ճանաչվելու կապակցությամբ ստացած, նվագարկիչը: Հանդիսությանը հաճելի աշխուժություն էին պարգևում աշակերտների երգն ու պարը, որոնք ընտրված էին տարվա ընթացքում կայացած միջոցառումներից` որպես լավագույն գեղարվեստական համարներ: Միջոցառմանը ներկա էին թաղապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում...>>>
Դպրոցական խճանկար
Մայիսի 23 - ին տեղի ունեցավ 4 - րդ դասարանցիների միասնական ամփոփիչ միջոցառում: 4 - րդ դասարանցիները կերտեցին միջին դպրոց փոխադրվող աշակերտի հավաքական կերպարը .. . >>>
Նեթբուքերով ... առա՜ջ դեպի հեքիաթներ
Նախաբան Օրեցօր զարգացող այս կյանքն առաջ է ընթանում՝ թելադրելով իր պահանջները, պայմանները: Նա խիստ է, անզիջում. արգելում է հապաղել, դանդաղել կամ հետ մնալ: Կյանքի հրամայականից ելնելով՝ համակարգիչն այսօր դարձել է մեր առօրյայի մի մասը: Եվ հիմա... ուշադրություն.... Ուզում ենք հայտնել դպրոցով հետաքրքրվողներին, դպրոցի հաջողություններով ուրախացողներին. դպրոցում գործող համակարգիչներով հարուստ երկու դասարաններին ավելացել է ևս մեկը՝ այս անգամ... չզարմանաք... շարժական դասարանը: 29 նեթբուք, 29 նոր հնարավորություն դասերն առավել հետաքրքիր, նորովի ու արդյունավետ անցկացնելու...>>>
Միջոցառում նվիրված Սայաթ-Նովային
Մեծ ոգևորությամբ և սրտի թրթիռով 9բ դասարանը սկսեց դաս-միջոցառումը, որը նվիրված է Սայաթ-Նովային: Վարդատոնին աշակերտները խանդավառությամբ էին պատրաստվել: Հնչեցին ասույթներ մեծ գուսանի մասին, այդ ասույթները աշակերտները գրել էին գունավոր թղթից պատրաստված տերևների վրա, որով էլ զարդարեցին ծառը՝ որպես բարության, հայրենասիրության և սիրո խորհրդանիշ: Նրանք ներկայացրին մեծ գուսանի կյանքը, անցած ստեղծագործական դժվարին ուղին: Աշակերտները արտասանեցին, երգեցին, պարեցին մեծ աշուղի չքնաղ երաժշտության ներքո:
Праздники Букваря
С 29.04.13 по 05.05.13 прошли Праздники Букваря во 2-ых классах... Ученики хорошо говорили по-русски, пели, танцевали. Уроки утренники прошли весело и интересно.
Բաց դաս ,,Տասնորդական կոտորակներ,,
Զարգացած տեխնոլոգիաների վերջին շունչը մուտք գործեց Երեւանի N 186 հիմն. դպրոց եւ այդ առիթով ապրիլի 25 - ին մաթեմատիկայի ուսուցչուհի Աիդա Գեւորգյանը կազմակերպել էր բաց դաս, անհատական նեթբուքերով ... >>>
Երթ նվիրված Սուրբ խաչի երևման տոնին
Այս տարի ապրիլի 28-ին Հայ եկեղեցին նշում է Սուրբ խաչի երեւման տոնը: Այս տոնը Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երեւման հիշատակն է: 351 թվականին, ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչեւ Ձիթենյայց լեռը երկնքում երեւում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երեւույթը համարելով իբրեւ ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն եւ ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երեւման տոնին: Հայ առաքելական եկեղեցին Սբ. Խաչի տոնը տոնում է Զատիկից 28 օր հետո: Սբ. Հարության տոնի շարժականության պատճառով Սբ. Խաչի երեւման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 23-ը:
Այսօր պարի միջազգային օրն է
1982 թ - ին ՅՈւՆԵՍԿՕՆ ապրիլի 29 - ը հռչակեց պարի միջազգային օր: 2004 - ից այդ օրը նշվում է նաեւ Հայաստանում:. Ամեն տարի այս տոնն ունենում է ինչ - որ խորհուրդ եւ նվիրվում է ինչ - որ բանի .... >>>
Ճանապարհորդություն Ֆրանսիայով
Կրկին եռուզեռ էր Երևանի հ. 186 հիմնական դպրոցում: Այս անգամ առիթը Ֆրանկոֆոնիան էր: Ապրիլի 15 - ից Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միամսյակը եւ մեր դպրոցն էլ անմասն չէ ... >>>
Միջոցառում նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
Կրկին գարուն է եւ կրկին տոն հ. 186 դպրոցում, նվիրված մեր սիրելի մայրերին ... >>>
Օրերս մեր դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան հարստացվեց շատ արդիական և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ սարքերով... >>>
Դու´ աստվածային երգ, աղոթք, բաղձանք…
186-ում առիթը
բաց չենք թողնում ամեն օրը վերածելու մի իսկական տոնի: Կրկին աշխուժություն է մեր դպրոցում. Մայրենիի օրն ենք նշում հավուր պատշաճի: Թերևս սա այն օրերից է, որին աշակերտները սպասում են անհամբեր: Սպասում են, որպեսզի մեկ անգամ ևս գովերգեն ՄԱՅՐԵՆԻՆ, ցույց տան, թե ինչքան լավ են գիտակցում, ըմբռնում նրա դերն ու նշանակությունը իրենցորպես հայի կյանքում: Դա նրանցից աանձնապես մեծ ջանքեր չի պահանջում. նրանք իրենց վերաբերմունքը ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ ՄԱՅՐԵՆԻԻ նկատմամբ դրսևորում են ամեն օր....>>>
,, Գրից մինչեւ գիրք,,
Օրերս 5 ա դասարանում տեղի ունեցավ դաս - միջոցառում, որտեղ ներկայացվեց հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը, գրերի գյուտը ... >>>
Գիրք նվիրելու օրը 1դ դասարանում
Գիրք նբիրելու օրվա կապակցությամբ 1դ դասարանն այցելեց Խնկո-Ապոր գրադարան: Հեքիաթի սրահում աշակերտները լսեցին Հովհաննես Թումանյանի ,,Խոսող ձուկը,, հեքիաթը: Ձայնադարանում ունկնդրեցին հայկական ժողովրդական երաեժշտություն: Դահլիճում դիտեցին ,,Շունն ու կատուն,, մուլտֆիլմը: Այնուհետև դրսում պատահական անցորդներին գրքեր նվիրեցին:
Ապահով Համացանանց 2013
Փետրվարի 6-ին 6ա դասարանում անցկացվեց բաց դաս նվիրված ,,Ապահով համացանցի,, օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի երկրորդ ամսի երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Դասին ներկա էին՝ տնօրինությունը, ծնողներ, ուսուցիչներ: Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանը...>>>
,,Շրջիկ,, թատրոնի ներկայացումները շարունակվում են…
5գ դասարահի աշակերտները մայրենի լեզվի ուսուցչուհի Գ. Գալստյանի առաջարկով ու ուղղորդմամբ հասակակից մյուս հինգերորդցիների առաջ ամփոփեցին ,,Հեքիաթ,, թեմայից ձեռքբերած իրենց գիտելիքը...>>>
Ներկայացում ,,Գարունածաղիկը,,
Առաջին անգամ դպրոցի պատմության մեջ պետք է կայանար բեմականացում, որ անվանել էին ,,փողոցային ներկայացում,, կամ ,,ներկայացում՝ ոտքի վրա,,: Նրանք դա իրականացնելու էին երկար դասամիջոցի ընթացքում հենց միջանցքում...>>>
Զրույց երեխաների իրավունքների մասին
Նոյեմբերի 30-ին Հարությունյան Ամալյան և Ապրեսյան Ալվինան 6-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել էին զրույց երեխաների իրավունքների մասին:
Թվային լուսանկարչության երկրորդ ցուցահանդեսը
2012թ.-ի նոյեմբերի 30-ին կամփոփվի թվային լուսանկարչության երկրորդ ցուցահանդեսի արդյունքները: Լուսանկարների ցուցահանդեսը կրում էր ,,Ոսկե աշուն,, խորագիրը և կազմակերպված է ,,Իմ մասին,, ծրագրի շրջանակներում: Մրցույթում հաղթող ճանաչվեց 6գ դասարանի աշակերտ Նարեկ Միքայելյանը 2-րդ տեղ - Մարգարյան Էլեն 7ա դասարան 3-րդ տեղ - Մխիթարյան Էլեն 6բ դասարան Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով:
ՄԱԿ-ի ներկայացուցչի այցը հ.186 դպրոց
Ավարտվեց «Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը» ծրագրը: Այն իրականացնում էին «Հույսի կամուրջ» ՀԿ և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները: Ծրագրի գործընկերներն էին Մեդիակրթության կենտրոնը, «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը: Ծրագրի աշխատանքների արդյունավետությունը գնահատելու նպատակով և տեղում կատարված աշխատանքների հետ ծանոթանալու նպատակով ՄԱԿ-ի ներկայացուցիչը այցելեց հ. 186 հիմնական դպրոց:
Միջոցառում ,,Աշուն,, թեմայով
Նոյեմբերի 16-ին 3ա դասարանում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում: Միջոցառումը սկսվեց տերևների պարով, տերևաթափով, հետո եկավ ,,Աշունը,, և գովերգեց իրեն...>>>
9բ դասարանի աշակերտուհի Լենա Ղաղարյանը վերընտրվեց Աշակերտական խորհրդի նախագահ:
,,Ա,, տառին նվիրված միջոցառում
,,Ա,, հնչյուն տառին նվիրված ցերեկույթը 1-ին դասարանների աշակերտները անցկացրեցին Օշականում: Աշակերտները ծաղիկներ դրեցին Մեծ Մաշտոցի շիրմին: Արտասանեցին բանաստեղծություններ՝ նվիրված մայրենի լեզվին ու առաջին ուսուցչին: Նկարվեցին տառերի պուրակում, յուրաքանչյուրը իր անվան սկզբնատառի մոտ:
Հեռուստակամուրջ Միտիշի քաղաքի հ.17 գիմնազիայի աշակերտնեի հետ
Հոկտեմբեր 12-ին ,,Ռուսաց լեզվի օրեր,,-ի շրջանակներում տեղի ունեցավ հեռուստակամուրջ, որին մասնակցում էին մեր դպրոցի 5-6-րդ դասարանների աշակերտները...>>>
Համաքաղաքային շաբաթօրյակ
Ուսում եք տալիս Դուք ձեր սաներին Սիրում, գովերգում, երբեմն պատժում Ուրախ թե տխուր լինեք այդ պահին Ցնծում եք, երբ որ արդյունք եք տեսնում Իմաստություն եք տալիս ամենքին Չարին ու բարուն, լավին ու վատին...>>>
Ուսումնական վարժանք ,,Հրդեհ,, թեմայով
Սեպտեմբերի 28-ին անցկացվեց ուսումնական վարժանք ,,Հրդեհ,, թեմայով, որին ներկա էին Երևանի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի հ. 9 հրշեջ ջոկատը...>>>
Ավելի մոտ կանգնենք բնությանը Սեպտեմբերի 26-ին, կենսաբանության ուսուցչուհի տիկին Բուլդոյանի ուղեկցությամբ 7-9-րդ դասարանի աշակերտները, այցելեցին Աշտարակի Կարին գյուղի տնկարան...>>>
Անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը 21 տարի առաջ այլևս իրականություն է: Սեպտեմբերի 21-ը ազգային հպարտության օր է` անկախ Հայաստանն այսօր 21 տարեկան է: Շնորհավոր տոնդ Հայրենիք...
5գ դասարանում մայրենիի հերթական դասն է: Դասարանում մեծ ոգևորություն: Դասին պատրաստ էին բոլորը: Նրանք դասամիջոցին փորձում էին ասելիքը, պատկերացնում էին իրենց որպես հաղորդավարներ կամ ամբիոնի առջև կանգնած զեկուցողներ...>>>
Սեպտեմբերի 14-ին 6բ դասարանում հանդիպում էր լինելու, հանդիպում գույների վարպետ Մարտիրոս Սարյանի հետ: Աշակերտները ,,Գրառումներ իմ կյանքից,, դասն ուսումնասիրելուց առաջ տարբեր աղբյուրներից պետք է տեղեկություններ հավաքեին հայ մեծ նկարչի մասին, պատրաստեին հաղորդումներ...>>>
2012-2013 ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Դարձյալ Սեպտեմբերի մեկն է, երկարատև արձակուրդից հետո դարձյալ տոնական աշխուժություն հ. 186-ի հյուրընկալ բակում: Այստեղ հավաքվել էին նրանք. ովքեր արժևորում ու կարևորում են գիտելիքը, այն դարձրել կամ ուզում են դարձնել իրենց կյանքում ամենաթանկ կապիտալն ու զենքը: Օրն իր հետ բերել էր բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթություններ...>>>