- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Հայտարարություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
Նեթբուքերով … առա~ջ … դեպի հեքիաթներ
Նախաբան Օրեցօր զարգացող այս կյանքն առաջ է ընթանում` թելադրելով իր պահանջները, պայմանները: Նա խիստ է, անզիջում. արգելում է հապաղել, դանդաղել կամ հետ մնալ:
Կյանքի հրամայականից ելնելով` համակարգիչն այսօր դարձել է մեր առօրյայի մի մասը:
Եվ հիմա…ուշադրություն…Ուզում ենք հայտնել դպրոցով հետաքրքրվողներին, դպրոցի հաջողություններով ուրախացողներին. դպրոցում գործող համակարգիչներով հարուստ երկու դասարաններին ավելացել է ևս մեկը` այս անգամ… չզարմանաք… շարժական դասարանը: 29 նեթբուք, 29 նոր հնարավորություն դասերն առավել հետաքրքիր, նորովի ու արդյունավետ անցկացնելու:
Հիմնամաս Եվ մենք անցանք գործի:
Հավաքվեցին 5 գ դասարանի աշակերտները և իրենց ռուսաց լեզվի ուսուցչուհու` Ա. Մուսայելյանի առաջնորդությամբ որոշեցին հյուրընկալվել հեքիաթներին:
Նրանց միացան 6 բ դասարանի աշակերտներն ու մայրենի լեզվի ուսուցչուհի Գ. Գալստյանի խորհրդով առաջարկեցին նոր տեխնոլոգիաներով ու ավագի իրավունքով ուղեկցել նրանց այդ ճանապարհին:
Բայց ինչպե՞ս կարող էին արագ գլուխ հանել նեթբուքերից, եթե չդիմեին ինֆորմատիկայի ուսուցչուհուն` Ա. Կարապետյանին:
Հրավիրեցին ծնողական համայնքի ներկայացուցիչների, կրթական նորարարություններով հետաքրքրվող պաշտոնատար անձանց: Եվ … խնդրեմ…
Դարձան է´լ գրականագետներ, է´լ լեզվագետներ, է´լ աշխարհագրագետներ, է´լ նկարիչներ, է´լ հեքիաթներից հենց նոր դուրս եկած կերպարներ… Խոսում էին ռուսերեն ու խոսում… Պատմում էին հայերեն ու պատմում …
Ընթացքում էլ լսում էին ավագ ընկերների` մեդիահայերենագետների` հեքիաթների վերաբերյալ լեզվագիտական ուսումնասիրությունները, հեքիաթագիրների մասին տեղեկությունները, հեքիաթների յուրահատուկ, նոր տարբերակները, դիտում էին մեդիանկարիչների` քննարկվող հեքիաթների շուրջ էքսպրոմտ աշխատամքները:
Պատվով դուրս եկան` դասարան մտած հեքիաթի չար հերոսի առաջադրած հարցերին սպառիչ ու ճիշտ պատասխաններ տալով:
Հապա վե~րջը…
Հաճելի խառնաշփոթի՞ն, թե՞ դասին ուշադիր հետևող գրագիր-քարտուղարը որոշել էր արձանագրել այն, ինչ կտեսներ ամբողջ ընթացքում: Գրում ու գրում էր. նեթբուքի ստեղնաշարի միալար չխչխկոցը վերջում լռեց, միացավ ահագին տպիչը, և դուրս եկավ պատրաստի արձանագրությունը, ինչն էլ ընթերցեց ներկաների համար:
Ահա այն:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1
ինտեգրված բաց դասի
Մասնակիցներ` 5-6-րդ դասարանների աշակերտներ
Ուսուցիչներ` Ա. Մուսայելյան /ռուսաց լեզու/
Գ. Գալստյան /մայրենի լեզու/
Ա. Կարապետյան /ինֆորմատիկա/
Հրավիրյալներ` ժամանակակից կրթական տեխնոլոգիաների
կարևորությունը գնահատող հարգարժան անձինք, ծնողներ
ՕՐԱԿԱՐԳ
բ) լեզվագետներին
գ) աշխարհագրագետներին
դ) մեդիահայերենագետներին
ԴԻՏԵՑԻՆՔ.- ա) նկարիչների աշխատանքները
բ) կերպարների խաղը
ՈՐՈՇԵՑԻՆՔ.- 1.Միշտ ձգտել հրաշքների իրականացման:
2. Շարունակել կարդալ հեքիաթներ, դրանք միայն ու միայն ազնվացնում ու բարի են դարձնում մարդուն:
ԴԱՍԻ ՏՆՕՐԵՆ` Մ. Քոչարյան
ԴԱՍԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐ` Գ. Գարեգինյան
Հ. Բաղդասարյան
ԴԱՍԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ` Ա. Մուսայելյան
Գ. Գալստյան
Ա. Կարապետյան
ԴԱՍԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ն. Միքայելյան
21. 05. 2013
ԵՐԵՎԱՆ
Յուրօրինակ ամփոփում է, չէ՞…
Եզրակացություն Ռուսերենի, հայերենի, նաև <<համակարգչերենի>> մի իսկական խճանկար էր` հետաքրքիր, բարդ, բայց նաև շատ հասկանալի:
Այսքա~ն գոհ դեմքեր, այսքա~ն ժպիտներ ու այսքա~ն հաճելի խոսքեր մեկ դասաժամի ընթացքու~մ…
Մենք սիրում ենք քեզ, մեր լա~վ դպրոց …

- Հեքիաթի դերն ու կարևորությունը մարդու կյանքում
- Տեղեկություններ հեքիաթագիրների մասին
- Լեզվական աշխատանք
- Աշխարհագրական տեղեկատվություն
- Գեղարվեստական մաս
- Հեքիաթի մասին գիտելիքի ամփոփում