ԱՐԽԻՎ 2016 - 2017Դպրոցի ներքին գնահատում 2015-2016
![]() 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի սկզբում մեկնարկել է բ/մ թիմի սոց. մանկավարժների կողմից մշակված տեղեկատվական սեմինարի կոմպլեքս իրականացումը, որը նախատեսված է ծնողներին իրազեկ դարձնելու <<կրթություն բոլորի համար>> եզրույթին: Սեմինարի ընթացքում սոց. մանկավարժները իրազեկում են ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, սովորողին տրվող հնարավորությունները և աշխատանքների իրականացման արդյունքում ստացված դրական փոփոխությունները, որից հետո բ/մ թիմի մյուս մասնագետները՝ հատուկ մանկավարժը, հոգեբանը, լոգոպեդը, դաստիարակը զրուցեցին ծնողների հետ և ներկայացրեցին անհատական աշխատանքների բնույթը, և թե, որ խնդիրների դեպքում են աշխատանք իրականացնում իրենցից յուրաքանչյուրը: Սեմինարները անցկացվել են 3ա, 4ա, 4բ, 4գ, 6բ դասարաններում: Ծրագիրը նախատեսված է անցկացնել նաև բոլոր առաջին դասարաններում:
«Մաթեմատիկական շաբաթ»![]() IIբ դասարանի աշակերտները ակտիվորեն մասնակցեցին «Մաթեմատիկական խաղարկությանը», որը դպրոցում տևեց մեկ շաբաթ: Երեխաները անսովոր ճանապարհորդություն կատարեցին դեպի «Գիտելիքների մոլորակը», որի վրա կար մի վայր, որը կոչվում է «Երկրաչափություն»: Նրանք համոզվեցին, որ երկրաչափությունը պատկերների իդեալական աշխարհ է, ուր միասին հաշտ ու խաղաղ բնակվում են բոլոր երկրաչափական պատկերները իրենց կանոննե-րով ու օրենքներով և բնությունը խոսում է մաթեմատիկայի լեզվով:
Շաբաթվա վերջում մաթեմատիկայի վերաբերյալ հնչեցին ասույթ-ներ, թևավոր խոսքեր, բանաստեղծություններ: Շաբաթը ուսանելի էր և հետաքրքիր:
|
|