- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
«Գործիքների խմբեր: Ներկապնակ: Ֆայլային գործողություններ»
6դ դասարան, առարկա՝ ինֆորմատիկա, ուսուցիչ՝ Ա. Կարապետյան, դասի թեման՝ «Գործիքների խմբեր: Ներկապնակ: Ֆայլային գործողություններ»: Դասն ընթացավ նախապես կազմած, մասնախմբի և ուսումնական գծով փոխտնօրենի կողմից հաստատված դասի պլանով: Պահպանվել էր հակահամաճարակային բոլոր կանոնները։ Դասն ինտեգրվել էր կերպարվեստ առարկայի հետ։ Նախ ստուգվեց տնային հանձնարարությունը, որը հանձնարարված էր Google Forms գործիքի միջոցով: Կատարվեց հարցում: Աշակերտները ներկայացրեցին հանձնարարված թեման՝ պատմեցին ինչ ծրագիր է Paint պատկերային խմբագրիչը, համեմատեցին թղթի վրա նկարելու և համակարգչով նկարելու առավելություններն ու թերությունները, ներկայացրեցին խմբագրիչի պատուհանը, պատուհանի բաղադրիչները: Ապա ուսուցչուհին ներկայացրեց նոր նյութը: Համակարգչով ցույց տրվեց գործիքների խմբերը, հիմնական և ֆոնի գույների ընտրելու եղանակները: Ցույց տրվեց Paint կոճակը և նրանում ներառված հրամանները՝ New, Open Save, Save as, Print, Exit. Ապա աշակերտներին բաժանվեց նախօրոք պատրաստված նկարներ և նրանք օգտագործելով դասի ընթացքում ձեռք բերած գիտելիքները Paint ծրագրով նկարեցին: Դասապրոցեսին ներգրավված էին բոլոր աշակերտները: Դասի ավարտին կատարվեց և՛ միավորային , և՛ խրախուսական գնահատում։ Տրվեց տնային հանձնարարություն՝ նկարել խմբագրիչով որևէ նկար, գունավորել, պահպանել և ուղարկել ուսուցչի messenger-ին և պատասխանել դասի վերաբերյալ Google Forms-ով պատրաստված հարցաշարին: