ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ

Սովորենք լինել բարի

Picture
​22.02.17 թ.-ին Բ/Մ թիմի նախաձեռնութամբ անցկացվեց դաս-միջոցառում <<Սովորենք լինել բարի>> խորագրով: Դաս-միջոցառումը իր մեջ ներառում էր մուլտֆիլմի դիտում /հեքիաթաթերապիա/, քննարկում, ապա իմաստի ընկալման վերարտադրում /յուրաքանչյուրը պետք է թղթին հանձներ իր ստացած պատկերացումը բարության մասին, այսինքն, թե ինչպես է տեսում և ընկալում բարությունը/: Դաս-միջոցառմանը մասնակցում էին 2-րդից 6-րդ դասարանի աշակերտները:

Բազմամասնագիտական թիմի հանդիպումը ​ ծնողների հետ

Picture
2016-2017 ուստարվա մեկնարկը տրվեց 01.09.2016թ.-ին: Գիտելիքի օրվան հաջորդեցին  բ/մ  թիմի  կողմից  կազմակերպված  և  օրենգրքով  պաշտոնային պարտականություններում   ամրագրված  դրույթին  համաձայն  դիտարկումների  շրջանը: Դիտարկուների արդյունքները քննարկվեցին  մասնագետների կողմից, որի հիման վրա էլ <<Ներառական կրթություն>> ծրագրում սովորող աշակերտների  ծնողները հրավիրվեցին դպրոց 2016-2017 ուստարվա մեկնարկային առաջին ծնողական ժողովին: Ծնողների հետ հանդիպումը  վարում էին սոցիալական մանկավարժները: Հանդիպման շրջանակներում ցուցադրվեց <<Խորհուրդ ծնողներին` երեխայի ընդհանուր զարգացման խթանման համար>> թեմայով տեսանյութ, որտեղ տեղ գտած նյութերը ուղղված էին  աջակցելու ծնողներին: Այն վարում էր հատուկ մանկավարժ Դիանա Մայիլյանը: Տեսանյութի ընթացքում և ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում:
Ծնողները ծանոտացան նախատեսված աշխատանքների ընթացքին, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև հոգեբանական աջակցություն հոգեբանների կողմից:

<<Ծիծեռնակաբերդի խորհուրդը>> 

Ապրիլի 22-ին բ/մ թիմը անցկացրել է դաս-միջոցառում <<Ծիծեռնակաբերդի խորհուրդը>> խորագրով:
Դաս-միջոցառման սկզբում աշակերտների համար ընթերցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որին ներկա էին <<Ներառական կրթություն>> ծրագրում ընդգրկված աշակերտները: Բ/Մ թիմի մասնագետները աշակերտների համար պատրաստել էին տեսանյութ, որում ներկայացված էր արյունալի իրողության փաստերը: Դաս-միջոցառման նպատակն էր աշակերտներին ավելի մոտեցնել մեր արմատներին, սովորեցնել, որ մենք վերածնված Հայաստանի նոր ծիլերն ենք և, որ ապագան իրենց է պատկանում: Բ/Մ թիմի մասնագետները խորագրին համաձայն աշակերտներին ներկայացրեցին Ծիծեռնակաբերդի խորհուրդն ու նշանակությունը: Նյութի ներկայացման ընթացքում պարտադիր կերպով նշեցինք, որ ի նշան հարգանքի և ի նշան հավերժ ակնածանքի նման ոճրագործությունների հանդեպ կյանքի կոչվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը հավերժ ուղտատեղի կմնա աշխարհի հայերի համար:
Դաս-միջոցառման ավարտին մասնագետների կողմից հնչեցին ստուգիչ հարցերը, որոնց աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատասխանում:


Էքսկուրսիա    բուսաբանական      այգի

Բ/Մ  թիմի  նախաձեռնությամբ  2015թ.-ի հոկտեմբեր  ամսին   կազմակերպվեց  էքսկուրսիա  դեպի  բուսաբանական  այգի: Ընդգրկված  էին   24  ԿԱՊԿՈՒ աշակերտներ  և  ծնողներ:
Էքսկուրսիայի  նպատակն  էր  ծանոթացնել  աշակերտներին  տարվա  եղանակներից  աշնան՝ զարմանահրաշ  գույների  հետ, կարողանալ  տարբերակել ծառ, թուփ, խոտ հասկացությունները:
Սկզբում  շրջայց  կատարեցինք  այգում, որի  ընթացքում  աշակերտներին  ցուցադրեցինք  և  տեղեկություն  տվեցինք,  թե ինչով  են  միմյանցից  տարբերվում  ծառերը, թփերը,  և  խոտերը: Այնուհետև  հավաքեցինք  տերևներ  և  բոլոր  աշակերտները  միասին  տերևներից  տնակ  պատրաստեցին:  Տնակը  երեխաների  ցանկությամբ  անվանեցինք <<ընկերության ամրոց>>:
Այնուհետև աշակերտները շրջան կազմեցին և աշնանը երգեր նվիրեցին:

Մեր Եղիսեն

Մեր նոր աշակերտն է Եղիսեն: Նա ունի մի խնդիր, որը չի ճանաչում ոչ ռասսա, ոչ ազգային պատկանելություն, ոչ սոցիալական պայմաններ, ոչ ապրելակերպ, ոչ կրթվածություն: Այսինքն, կարող է հայտնվել ցանկացած ընտանիքում, ցանկացած երեխայի մոտ, և իր բազմաբնույթ դրսևորումներով պահանջում է համալիր մոտեցում:
Դա ամբողջ աշխարհում շարունակաբար աճող ցուցանիշով մի համախտանիշ է, որը կոչվում է աուտիզմ:
Աուտիզմ ունեցող երեխան հանելուկ է: Իզուր չէ, որ աուտիզմի սիմվոլն է փազլը: Մենք բոլորս` ծնողներս, մանկավարժներս, փորձում ենք հավաքել այդ փազլը: Աշխատում ենք, որ երեխան իր ժամանակը ռացիոնալ օգտագործի դպրոցում, որպեսզի նրա ժամանցը ուրախ անցնի: Ինչպես Եղիսեն, այնպես էլ յուրաքանչյուր երեխա կարիք ունի հոգատարության, սիրո, ուշադրության, բարության:
Ամեն երեխա իր անհատականությամբ անկրկնելի է, մեզանից պահանջվում է հասկանալ նրանց ներաշխարհը և բացահայտել այն: Եղիսեն իր էությամբ հանգիստ, հետաքրքրասեր և բարի երեխա է: Սիրում է նկարել , երգել, պարել: Նկարում է դիմանկարներ, մարդկանց. նկարի միջոցով արտահայտում է իր հույզերը: Ճանաչում է հայ դասականներին, գիտի որոշ ստեղծագործություններ, ունի բավականին լայն մտահորիզոն:
Նրա հոգու գաղտնիքների մասին թող խոսեն նկարները, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Ոսկե աշուն

Изображение
        Տարվա ամենագունավոր և վառ եղանակը աշունն է: Շատ գեղեցիկ երանգներ ունի աշունը նաև Երևանում: Աշուն է նաև մեր դպրոցում՝ հ.186 դպրոցում: ,,Ներառական կրթություն,, ծրագրում ընդգրկված աշակերտները ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ նվրիված աշնանը: Այնուհետև կլոր սեղանի շուրջ երեխաները պատմեցին իրենց տպավորությունների մասին (աշնան)……Հետո լսեցին հետաքրքիր նորություններ ,,դու գիտես որ,,,,. խորագրով: Աշնան մասին առակներ, հանելուկներ:


Մեր մասին

Picture
Երևանի հ. 186 դպրոցում «Ներառական կրթություն» ծրագիրն իրականացնող բազմամասնագիտական թիմը իր աշխատանքային առօրյան կազմակերպում է հետաքրքիր և բովանդակալից: Ամենօրյա պարբերական աշխատանքները երեխաների հետ օգնում են վերջիններիս հաղթահարել ուսումնական դժվարությունները և հոգալ կրթական կարիքները: Աշխատանքային առողջ մթնոլորտը նպաստում է կրթական խնդիրների լուծման արդյունավետության մակարդակի բարձրացմանը: Բազմամասնագիտական թիմի անդամները սիրում են իրենց աշխատանքը և առողջ համագործակցության արդյունքում ծնվում են նոր մտքեր և գաղափարներ: Բազմամասնագիտական թիմի աշխատանքը բազմիցս բարձր գնահատանքի է արժանացել ծնողների, տնօրենության և պատկան մարմինների կողմից:



Գալդ բարի, Նոր տարի 

Picture
Հ. 186 դպրոցում ,,Ներառական կրթություն,, ծրագրում ընդգրկված երեխաների մասնակցությամբ  դեկտեմբերի 23-ին  ամանորին նվիրված միջոցառում էր: Աշակերտները հանդես եկան ,,Անտառում ապրող գազանները,, բեմականացմամբ:
Ձմեռ էր, ձյուն չկար: Ձնե թագուհու կախարդական փայտիկի օգնությամբ թափվեցին ձյան փաթիլները: Շլդիկը հագուստ չուներ: Նա գնաց դերձակ արջուկի մոտ, բայց վերջինս հրաժարվեց կարել, քանի որ շլդիկը շատ մեծ գրպաններ էր ուզում: Հուսահատված շլդիկը գնաց վարպետ ոզնու մոտ և ստացավ իր ուզածը: 
Գազանիկները հավաքվում են, գնում Ձմեռ պապիկին դիմավորելու, որը գալիս է ձյունանուշի հետ: Սկսվում է ուրախ երգն ու պարը: Դե ձմեռ պապն էլ ձեռնունայն չէր եկել, իր հետ բերել էր բազում նվերներ: Երեխաները շատ գոհ էին և ուրախ:

Մտորումներ...

Աշունն ինձ համար տխուր եղանակ է, աշնան մեջ չեմ գտնում ուրախություն: Բայց այդ օրը հոգիս լցվել էր ուրախությամբ: Այդ օրը մենք գնալու էինք Թումանյանի տուն-թանգարան: Դպրոցի բակում մեզ էր սպասում ավտոբուսը… Թանգարանում մեզ դիմավորեց աշխատակիցներից մեկը: Նա մեզ ուղեկցեց մի լուսավոր և գեղեցիկ սրահ, որտեղ մեծ էկրանին պատկերված էր կավից պատրաստված մի գեղեցիկ սափոր: Աշխատակիցը մեզ պատմեց կավագործության մասին` ցուցադրելով կավից պատրաստված գեղեցիկ իրեր, որից օգտվել են մեր նախնիները: Այնուհետև մեզ ուղեկցեցին մյուս սրահները, որտեղ մենք տեսանք Թումանյանին պատկանող անձնական շատիրեր: Ես հուզմունքով էի դիտում և մտածում, որինչ-որ մի ժամանակ բանաստեղծի ձեռքերն էլ են կպել այդ իրերին, օգտագործել դրանք: Հատկապես ինձ գերեց Դսեղ գյուղի մակետը, Թումանյանի ձմեռային այգին, որտեղ նրա հեքիաթների հերոսներն էին:
Այդքանը դիտելուց հետո մեզ առաջնորդեցին կավագործական արվեստանոց: Այնտեղ վարպետի օգնությամբ կավից պատրաստեցինք գավաթ, որի վրա բոլորս փորագրեցինք մեր անունները: Մենք այնտեղից վերադարձանք տպավորություններվ հարուստ:
Ամալյա Հարությունյան   7ա դասարանt.
Click here to edit.

,,Հույսի կամուրջ,,-ը տոնում է հիմնադրման 15-ամյակը 

Picture
Նոյեմբերի 8-ին Սիրահարների այգում կայացավ կազմակերպության հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումը, որին մասնակցում էին նաև հ.186 դպրոցի ,,Ներառական կրթություն                                             ,, ծրագրում ընդգրկված աշակերտները, նրանց ծնողները, բազմամասնագիտական թիմի անդամները: Միջոցառման ընթացքում այգու կամրջակներից մեկը անվանակոչվեց Հույսի կամուրջ: Սա մի յուրօրինակ նվեր էր Պողոսյան այգիների տնօրինության կողմից: Միջոցառմանը հրավիրված էին շատ հյուրեր տարբեր դպրոցներից, հասարակական կազմակերպություններից: Կային նաև ծնողական խմբերի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
  Սկզբում մեզ ողջունեց ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Թադևոսյանը: Նա ևս մեկ անգամ փաստեց, որ ,,Հույսի կամրջ,,-ի առաքելությունը շարունակական է և նրանք աջակցել և միշտ աջակցելու են հատուկ կարիքներուներ ունեցող երեխաներին և նրանց հետ աշխատող մասնագետներին: Այնուհետև հյուրերին աղոթքով ողջունեց Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանը:
     Մեր դպրոցի երեխաներն ուծնողները շատ ոգևորված և միաժամանակ հուզված էին այդ ջերմ և անմիջական մթնոլորտից: Նրանց սպասվում էր նաև մի շատ հաճելի անակնկալ` Հույսի կամրջի կողմից կազմակերպված հյուրասիրությունը:
  Մենք հավատումենք, որ այդ նորաբաց կամուրջը կամուրջ է նաև հաշմանդամ մարդկանց և հասարակության սրտերի միջև:

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅՈւՆ

Դպրոցն իրականացնում է ,,Ներառական կրթություն,, ծրագիրը

Ծրագրի ղեկավար Կարինե Աբաջյան:

Դպրոցում ,,Ներառական կրթություն,, ծրագրում ընդգրկված երեխաների մասնակցությամբ  ծրագրի պատասխանատուների օգնությամբ տեղի ունեցավ ,,Սուրբ Զատիկի,, տոնին նվիրված միջոցառում, որին ներկա էին տեր Շմավոնը և ,,Հույսի կամուրջ,, ծրագրի աշխատակից Շուշանիկը: 
2010թ.

Powered by Create your own unique website with customizable templates.