- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
«Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփում, «Պարզ և բաղադրյալ թվեր»
5բ դասարան Առարկան՝ մաթեմատիկա Ուսուցիչ՝ Լ. Սահակյան Դասի թեման ՝ «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփում, «Պարզ և բաղադրյալ թվեր» Դասն ընթացավ նախապես կազմած, մասնախմբի և ուսումնական գծով փոխտնօրենի կողմից հաստատված դասի պլանով: Դասին օգտագործվեց համակարգիչ և տեսացրիչ։ Դասարանն առաջանցիկ պլանով բաժանվել էր 4 խմբի, յուրաքանչյուրում՝ 3 աշակերտ։ Պահպանվել էր հակահամաճարակային բոլոր կանոնները։ Դասն ինտեգրվել էր մայրենիի հետ. Հեքիաթային հերոս Բուրատինոն դիմում է աշակերտների օգնությանը, որպեսզի հաղթահարի դեպի Մալվինայի տնակը տանող ճանապարհի դժվարությունները։ Իսկ աշակերտները՝ կատարելով առաջադրանքները , կատարեցին Մալվինայի պահանջը և գտան կախարդական բանալին։ Իսկ կախարդական բանալու գաղտնիքը բացեց ուսուցչուհին։ Պատմեց Էրատոսթենեսի մաղի մասին, որից հետո աշակերտները օգտվելով պարզ թվերի աղյուսակից կատարեցին փոքրիկ հանձնարարություն։Դասապրոցեսին ներգրավված էին բոլոր աշակերտները: Անդրադարձ անելով խթանման փուլի նախնական գիտելիքներին և նոր թեմային, սովորողները պատասխանեցին quizizz գործիքով պատրաստված թեստի բլից հարցերին։ Դասի ավարտին կատարվեց և՛ միավորային , և՛ խրախուսական գնահատում։ Իսկ դասագրքի տնային հանձնարարությանը ավելացվեց հանրապետական օլիմպիադայի խնդիրներից մեկը՝ «Թվերի բաժանելիությունը» թեմայի վերաբերյալ։