ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Ուսումնական նախագծեր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Կառավարման խորհրդի արձանագրություններ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Ծնողական խորհրդի կազմեր և ծնողական ժողով‹
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Հայտարարություններ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
    • Դպրոցը գիտական միջավայրում
ԳԻՏԵԼԻՔՈՎ ՔԱՅԼԵՆՔ ԱՌԱՋ:

Դպրոցի ներքին գնահատում 2016-2017

ԱՐԽԻՎ   2017  -  2018
ԱՅԲ կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «РУССКИЙ МЕДВЕЖОНОК» ռուսերենի մրցույթի մրցանակաբաշխություն:
Picture

Գիտելիքի ստուգում մաթեմատիկայից        05․06․2018

 Գիտելիքի ստուգում մայրենիից        02․06․2018

Շնորհավոր հունիսի 1

        Հունիսի 1-ին հ. 186 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը և մի խումբ շնորհալի աշակերտներ Սոնա Հովսեփյանի, Սուսաննա Օհանյանի, Ռիմա Սայադյանի, Դիանա Մայիլյանի հետ այցելեցին հ.118 և հ. 119 մանկապարտեզներ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շհորհավորեցին մանկապարտեզի սաներին մաղթելով նրանց անամպ երկինք ու անհոգ մանկություն։ Նկարները տես այստեղ....>>>
Picture
Picture

Դեպի նոր ճանապարհներ

​           Մայիսի 25. ուրբաթ. 2018 թվական: Դահլիճ մի´ ասա, ժպիտի, բարության, ջերմության, ընկերության, միաս-նականության մի աշխարհ ասա… Դարձյալ հավաքվեցին իններորդցիները, առաջարկեցին Վերջին դասն անցկացնել ոչ թե դասարաններում, այլ դպրոցի բեմում, միասին. չէ՞ որ նրանք միասնական էլ եղել էին դպրոցական կյանքում: Ու սկսվե՜ց… Երգ… Պար… Կատակ… Ծիծաղ… Մաղթանքներ, ուղերձներ, խորհուրդներ… Նկարները տես այստեղ....>>>

Հրաժեշտ ,,Այբբենարանին,,

   Երևանի հ. 186 հիմնական դպրոցի 1-ին դասարանների փոքրիկ հրաշք աշակերտները հրաժեշտ տվեցին ,,Այբբենարանին,,: Ամիսներ շարունակ փոքրիկները տիրապետեցին յուրաքանչյուր տառի գրությանը, սովորեցին գրել ու կարդալ: Փոքրիկներն արդեն տառաճանաչ են: Ամեն տառը մի մանուկ է դարձել, մանկան անզուսպ հրճվանքը խառնվել է 1-ին դասարանցու թոթովանքին ու հնչում է մաքուր հայերենը...>>>
Picture
Picture
   Մայիսի 22-ին IIIդ դասարանի աշակերտները Երևանի 2800-ամյակի այցելեցին Մայր Հայաստան թանգարան և Զորավար Անդրանիկ ֆիդայական շարժման թանգարան: Նկարները տես այստեղ....>>>
4ա դասարան ավարտական միջոցառում
Picture

Մանուկների մոլորակ 

​        2018թ. մայիսի 18-ին 4բ դասարանի սովորողները՝ դասվար Ջ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին «Մանուկ-ների մոլորակ» ավարտական միջոցառումը: Նկարները տես այստեղ....>>>
Picture

Երկիր մոլորակը բոլորինն է

     Մայիսի 17 –ին 7ա դասարանի աշակերտները դասղեկ Շ. Ղուլիջանյանի ղեկավարությամբ ներկայացրին «Երկիր մոլորակը բոլորինն է, պապանենե'նք այն անաղարտ» թեմայով միջոցարում, որը նվիրված էր Բնապահպանական կրթության օրվան: Միջոցառումն ամփոփում էր կենսաբանության դասընթացից անցած Երկիր մոլորակի վրա ապրող բոլոր կենդանի օրգանիզմների թագավորությունների մասին գիտելիքները․․․>>> 
Picture
      <<Համագործակցություն հարակից դպրոցների հետ>> ծրագրի շրջանակներում մայիսի 11-ին  <<Վիրտուալ կենդանաբանական այգի>>> խմբակն իրականացրեց միջոցառում 186 հիմնական և 198 ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ․․․>>>    ​
Picture

Ինտելեկտուալ խաղ ,,Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ,, 

Մայիսի 11-ին դպրոցի նիստերի դահլիճում կայացավ ,,Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ,, ինտելեկտուալ խաղը: Այն նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին: Խաղին մասնակցում էին դպրոցի ,,Գիտակների,, և 6-9-րդ դասարանների ներկայացուցիչների թիմերը...>>>
Picture
<< ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ >> խմբակի սաները մայիսի մեկին Երևանի կենդանաբանական այգում էին:
Խմբակի մասնակիցները 186 հիմնական , 198 ավագ, և Հայրապետ Հայրապետյանի անվան 78 հիմնական դպրոցների աշակերտներ են, ովքեր ողջ տարվա ընթացքում աշխատել են օնլայն հարթակում: Խմբակի շրջանակներում իրականացված նախագծի ավարտական աշխատանքներն իրականացվում էին այգում: Այգու պաշտոնական բացման օրը` մայիսի մեկին պատանի բնագետներն աշխատում էին որպես գիդ՝ այգու այցելուներին ներկայացնելով կենդանատեսակների մասին հետաքրքիր տեղեկություններ և իրեց կողմից պատրասված բուկլետներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս օրն անցավ ոգևորության ու անկեղծ նվիրումի մթնոլորտում…
Picture

Ֆրանկոֆոնյան և խաղաղությունը

Հանրապետությունում մեկնարկած ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում հ․186 դպրոցում ապրիլի 10-ից սկսած կազմակերպվեց ֆրանկոֆոնիայի շաբաթ։ Սկիզբը ազդարարեցին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները պարահանդեսային պարերի կատարումով...>>>
Picture
   Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 8-ին 6ա դասարանի աշակերտները (դասղեկ` Սոնա Հովսեփյան) այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազգագրական պայքարի պատմության ազգային թանգարան:
Picture

Ուրախ զատիկ 
Heppy Easter

 Սուրբ Զատիկը ինչպես հայերիս, այնպես էլ քրիստոնյա մյուս ազգերի կյանքում առանձնանում է հետաքրքիր ավանդույթներով: Ապրիլի 5-ին, Սուրբ Հարության` Զատկի տոնի առթիվ, կազմակերպվեց ուշագրավ միջոցառում, որտեղ ներկայացվեց, թե ինչպես է նշվում Հարության տոնը Հայաստանում և Մեծ Բրիտանիայում...>>> 
Picture
Մասնակցություն Մարտի 31-ին մայրաքաղաքում կազմակերպված ծառատունկ - շաբաթօրյակին 
Picture
  Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցա-ռումների շրջանակներում 3բ դասարանի աշակերտները մարտի 22-ին այցելել են "Մայր Հայաստան" հուշահամալիր և "Մայր Հայաստան" ռազմական թանգարան:
​
Picture

Մայրենին բնանկարում 

…Ու մենք բակում նստոտել էինք գարնանային թարմությամբ բուրող խոտերի վրա ու զրուցում էինք: Զրուցում ու դիտում էինք շրջապատը, ոչ այնքան հարուստ բնությունը: Դիտեցինք ու քննարկեցինք, քննարկեցինք   ու  սկսեցինք գրել, նկարագրել ու նկարել․․․>>>
Picture

Շնորհավորում ենք 

Հ. 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը հ.N զորամասի զինհրամանատար գնդապետ Ա. Առաքելյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով մատաղ սերնդի ռազմահայրենասիրական գործում ունեցած ավանդի, ինչպես նաև բանակ-հասարակություն կապն ամուր հիմքերի վրա պահելու համար: Հրամանատարը գովեստի խոսքեր ասաց նաև զինծառայող, դպրոցի նախկին սան Ամաս Մելումյանի մասին ու շնորհակալություն հայտնեց դպրոցին կիրթ ու դաստիարակված սաներ հասարակություն ուղարկելու համար: Ինչպես արդեն գրել էինք, ….
Picture
Մարտի 6-ին 4ա և 4բ դասարանների աշակերտները այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Նրանք ծանոթացան Հայաստանի Հանրապետության 100ամյա պատմությանը: Նկարները տես այստեղ....>>>

Picture
Մարտի 6-ին 9-րդ դասարանիների սովորողները մասնակցեցին Թաթուլ Կրպեյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված <<Ես գիտեմ, Ես կարող եմ...>> ինտելեկտուալ խաղ-մրցույթին: Մրցույթին մասնակցում էին Նոր Նորք համայնքի հ.88, h.163, հ.166 և հ.186 դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները:  Մեր դպրոցի աշակերտները գրավեցին առաջին պատվավոր տեղը և իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին:
Picture
Մայրենիի տոնի կապակցությամբ IIդ դասարանի աշակերտները այցելեցին Ավ․ Իսահակյանի անվան գրադարան, որտեղ նրանք մեկ անգամ ևս համոզվեցին, որ գրքերի աշխարհը անեզր է, որտեղ իրենք կարող են գտնել իրենց բոլոր հարցերի պատասխանները։
Picture
186 դպրոցում տոն էր: Աշակերտները մեծ ոգևորությամբ նշում էին Հայոց մեծ բանաստեղծի ծննդյան ու <<Գիրք նվիրելու>> օրը: 6բ դասարանի աշակերտները մեծ սիրով ներկայացրեցին Հովհ. Թումանյանի <<Շունն ու կատուն>>, <<Անբան Հուռին>>, <<Բարեկենդանը>>, <<Ձախորդ փանոսը>> և այլ հեքիաթներ:
Picture
Լոտոն էլ մայրենիացավ
 Մայրենիի օրը` փետրվարի 21-ին, դպրոցի 6ա և 7գ դասարանների սովորողների համար կազմակերպվեց <<Մայրենի լոտո>> դաս-խաղը /ուս.` Գ. Գալստյան/: Խաղը նախատեսված է 6-րդ դասարանում մայրենիից անցած նյութերից իմացությունն ստուգելու, արագ կողմնորոշվելու, գիտելիքը կիրառելու համար: Խաղը բաղկացած էր 2 փուլից: 1-ին փուլում հաղթող ճանաչվեց Հասմիկ Դանիելյան /6ա/ և Լիլիթ Սարգսյան /7գ/ խաղազույգը: Խաղի հաղթող ճանաչվեց Սաթեն Անտոնյան /6ա/ և Նորիկ Քոչարյան /7գ/ խաղազույգը: Խաղազույգերն ստացան պատվոգիր և շնորհակալագիր:
Picture

«Ապրենք միասին, սովորենք միասին»

26. 02-02. 03 հ.186 դպրոցում անցկացվեց ուսուցչական համակազմի վերապատրաստման 24 ժամ տևողությամբ 4-օրյա դասընթաց` «Ապրենք միասին, սովորենք միասին. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը» ծրագրով: Աշխատանքն իր մեջ ներառում էր ներառական կրթությանը վերաբերող օրենսդրական մի շարք հարցերի, օրենքներում եղած փոփոխությունների, լրացումների մասին տեղեկատվություն, ուսուցման գործընթացում դրանց արդյունավետ կիրառման մի շարք հարցերի քննարկում...>>>
Picture

«Ճանաչում ենք ինքներս մեզ»

  Փետրվարի 24-ին   Dasaran   կրթական  կենտրոնում  «Ճանաչում   ենք    ինքներս   մեզ» ուսուցողական խաղին մասնակցեցին Երևանի թիվ 186 դպրոցի 3-րդ դասարանցիները։
   Սովորել հնարավոր է նաև աղմկելով...>>>
​
Picture

Սպորտլանդիա

2018թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ սպորտլանդիա 4-րդ դասարանների աշակերտների միջև: Սպորտլանդիան նվիրված էր Հայկական բանակի կազմավորման 26-րդ տարելիցին:
    Ծրագրում՝    գլուխկոնծի առաջ, անցում պարկի միջով, արգելքների հաղթահարում, օղակներով խաղ, սողանցում մարզանստարանի վրայով և ավագների խաղ...>>>
      
Picture

Էստի համեցե՛ք, բարով համեցե՛ք...

Երևանի հ.186 հիմնական դպրոցում փետրվարի 19-ին տոնական իրարանցում էր։ Վաղ առավոտից դպրոցի շքամուտքի մոտ Հովհաննես Թումանյանի հեքիաթների, բալլադների հերոսները դիմավորում էին աշակերտներին, ուսուցիչներին և <<Էստի համեցեք>>ով հրավիրում ներս։ Դպրոցում թումանյանական շունչն էր թևածում:  Մայրենիի ուսուցչուհի Հ.Կարապետյանը 5բ և 5գ դասարանների աշակերտների հետ...>>> 

Ձեռագրերի ցուցահանդես 2 - 4-րդ դասարաններում

Մենք ասում ենք ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ և գրում ենք ԳՐԱԳԵՏ ԵՎԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ,
Մենք ասում ենք ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ և պահպանում ենք ՄԵՐ ԼԵԶՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹՆ ու ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ:


Գիրք նվիրելու օրը IIIդ դասարանում

Գիրք նվիրելու օրվա առթիվ IIIդ դասարանի աշակերտներն էլ գրքախառնվե-ցին թումանյանական հերոսների կերպարներով:
Picture
Սիրով հ. 186 հիմնական դպրոցին
Գիրք նվիրելու օրվա առթիվ
1996 թվականի շրջանավարտ Կարեն Ղարսլյանի
հեղինակային <<ատերազմա>> գիրքը
Picture

Գիրք նվիրելու օրը 3բ դասարանում

    Գիրք նվիրելու օրվան նվիրված 3բ դասարանի աշակերտները կազմակերպեցին "Գրում ենք գեղեցիկ" ասմունքի և ընթերցանության մրցույթ: Սովորողները աչքի ընկան իրենց գիտելիքներով, մայրենիի նկատմամբ ունեցած սիրով: Հիշեցին ասույթներ, արտասանեցին բանաստեղծություններ, գրքեր նվիրեցին միմյանց: 
Երդվեցին անաղարտ պահել մայրենին:
- Մենք հպարտ ենք, որ խոսում ենք հայերեն: Լեզու, որ միշտ բարձր է գնահատվել, թե՛ հայերի և թե՛ օտարների կողմից: Մեր պարտքնն է սովորել և պահպանել մեր հայրենի լեզուն:

Picture

Ամենուր գիրքն է. ամենուր Թումանյանն է

Էստի համեցե՛ք, բարով համեցե՛ք.. 186-ի դուռը բացում էիր ու ընկնում գունագեղ մի աշխարհ. դասարան էիր հասնում Շան ու Կատվի, Կացին ախպոր, Քաջ Նազարի, Անբան Հուռիի (էլ ո՛րն ասեմ), Թումանյանի գրքերից դուրս եկած կերպարների ուղեկցությամբ: Շուրջդ ժպիտ էր, գրքեր էին, ու սիրով նվիրում էին միմյանց և′ ժպիտ, և′ գիրք...>>>
Picture

Թումանյանը, գիրքն ու մենք

5ա դասարանում ծնունդ էինք նշում` Ամենայն հայոց բանաստեղծի ծնունդը: Դատարկ ձեռքով չէինք եկել, չէ′, գրքեր էինք բերել ու նվիրում, սիրով նվիրում միմյանց: Նվիրում էինք գիքորավարի...>>>
Picture
Picture
Փետրվարի 14-ին հ. 186 հիմն. դպրոցի աշակերտներ Մաճկալյան Ալբերտը, Մինասյան Արտակը և Գալստյան Արամեն մասնակցեցին հ. 134 դպրոցում կազմակերպված Անդրանիկ Օզանյանի տարեդարձին նվիրված հուշամրցաշարին: Մրցաշարը թիմային էր և ընթացավ շվեցարական մրցակարգով: Աշակերտները խաղացին չորսական պարտիա, որոնց արդյունքներիամփոփման միջոցով ընտրվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնող դպրոցները: Մրցումներն ընթացան ընկերական և ջերմ մթնոլորտում, ինչպես նաև դրական լիցքեր հաղորդեց մրցաշարի մասնակիցներին:
Picture
Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում փետրվարի 14-ին 4գ դասարանի աշակերտներըայցելել են Ազգային պատկերասրահ և ծանոթացել Հովհաննես Այվազովսկու նկարներին, կենսագրությանը և անձնական իրերին։
Picture

Այցելություն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան​

Փետրվարի 9-ին IIIդ դասարանի աշակերտներն այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
Հովհաննես Թումանյան…ազատ մտքի ծնունդ, մտքի ու ճաշակի բյուրեղացում…
   Աշակերտները խորհրդավոր տպավորություն ստացան՝ տեսնելով Թիֆլիսի <<Վերնատան>> կրկնօրինակը, <<Լոռվա ձորը>> համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվեց <<Անուշ>> օպերայի հնչյուններով: Ծանոթացան մեծ հայի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանին, որը կարծես ճոխ, եզակի, հնատիպ գրքերի մի շքեղ հանդես լիներ:
<<Մութ ու Լույս աշխարհ>> սրահում դիտեցին <<Ձախորդ Փանոս>> հեքիաթի եռաչափ անիմացիան:
Picture

Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

 Երևանի հ․ 186 հիմնական դպրոցի 6ա դասարանի աշակերտները հպարտության մեծ զգացումով այցելեցին գույների վարպետ, մեծանուն նկարիչ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:  Նկարների գլխավոր թեման Հայաստանի բնաշխարհն էր, ինչպես նաև  ժամանակակից հանճարները' Իսահակյան, Սիմոնով, Թումանյան, Աղայանի և իր դիմանկարները:
Picture

Միջոցառումներ նվիրված Բանակի օրվան

   186-ում մեկնարկեցին Բանակի օրվան նվիրված տոնական բազմաբնույթ միջոցառումները:
     VIII - IX դասարանների սովորողների համար կազմակերպվեց մրցույթ ,,ՆԶՊ,, առարկայից....>>>
Picture
Մաթեմատիկայի օլիմպիադա, դպրոցական փուլ
Picture
   Փառք Հայոց բանակին, փառք բոլոր նրանց, ովքեր հայկական տոնացույցին բանակի օր նվիրեցին...Հայոց բանակի մասին խոսելիս սիրտս ուռչում է հպարտությունից... IIIդ դասարան
Picture
Մեր փառապանծ բանակը

3բ դասարանի աշակերտները Հայկական բանակի 26-րդ տարեդարձի առթիվ կազմակերպեցին ցերեկույթ: Երեխաները նշեցին, որ հունվարի 28-ը հայկական բանակի ծնունդն է, երկար տարիների պայքարից հետո մենք այսօր ունենք մի հզոր բանակ, որը շատ զորեղ է, ունի քաջ զինվորներ, որոնց հավատում ենք ու միշտ վստահում, նրանց ուժ, քաջություն, խիզախություն, հավատ ու հույս ենք ցանկանում:
  Այդ հիշարժան օրը աշակերտները իրենց հույզերը դրսևորեցին նկարների ցուցահանդեսով "Թող որ բոլոր հայ զինվորները տուն վերադառնան ողջ և առողջ" բարեմաղթանքներով:
Picture
28 - 29 ноября 2017 года в Доме Москвы в Минске состоялась VII Международная конференция “Сохранение, поддержка и продвижение русской культуры и языка за рубежом”. Программа была разработана Департаментом внешнеэкономических и международных связей города Москвы и реализована Московским центром международного сотрудничества и учебно – издательским центром “Златоуст” при активном содействии Дома Москвы в Минске.
В конференции принимали участие специалисты в области русского языка из почти 30 стран ...>>>
Picture
​        5.11.2017թ  IIIդ դասարանի   աշակերտ   Վահե          Թադևոսյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում  մասնակցեց K1 և Muay Thai boxing   միջազգային  բաց  առաջնությանը և վերադարձավ ոսկե մեդալով՝ պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին: Նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ ենք մաղթում Վահեին:
Picture
Picture
Շախմատի օլիմպիադա՝ համայնքային փուլ
2017թ. նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ շախմատային օլիմպիադայի համայնքային փուլը: Ներդպրոցական փուլում հաղթող ճանաչված Մաճկալյան Ալբերտը, Գալստյան Արամեն, Մինասյան Արտակը և Գրիգորյան Միլենան մասնակցեցին Շախմատի Ակադեմիայում կայացած շախմատի մրցումներին, որտեղ նրանք պետք է մրցեին այլ դպրոցների ներկայացուցիչների հետ: Չնայած մրցակցային իրադրությանը՝ մրցաշարն անցավ ընկերական միջավայրում: 

Picture
Շնորհավոր ձեր տոնը…Հենց այս խոսքերով էլ սկսվեց աշխատանքային թոհուբոհը: Փոքրիկների շուրթերից հնչած շնորհավորանքները թերևս ամենասպասվածն էին: 2004թ ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշմամբ նոյեմբերի 14-ը հռչակվեց լոգոպեդների միջազգային օր: Տոնի կապակցությամբ բ/մ թիմի լոգոպեդ Ռիմա Սայադյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում՝ դպրոցի դասվարների հետ, որտեղ ներկայացվեցին սեպտեմբերից-նոյեմբեր ամիսների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները, որից հետո տեղի ունեցավ քննարկում: Հանդիպման վերջում ներկայացվեցին տեղեկատվական նյութեր, որոնք նախատեսված էին ծնող-դասվար-լոգոպեդ կապը ամրապնդելու նպատակով: Սեմինարի ընթացքում հնչած նյութերը մշակվեցին և ներկայացվեցին լոգոպեդներ Ռ.Սայադյանի և Ս. Անդրիկյանի կողմից:
Picture

Գնահատումը, ծնողը և երեխան

Հոկտեմբերի 27-ին IIIդ դասարանի ծնողների հետ տեղի ունեցավ սեմինար - խորհրդատվություն <<Գնահա-տումը, ծնողը և երեխան>> թեմայով: Դասվար Ս.Օհանյանի օգնությամբ ծնողները հստակեցրին իրենց տեսակետները գնահատման վերաբերյալ: Ակտիվ մասնակցեցին էներգետիկ դադարներին: Մտքեր փոխանակեցին...>>>
Picture
Picture
Picture

Արիության դաս

​186-ում արիության, ընկերասիրության, նպատակասլացության, հայրենասիրության բաց դաս էր:
<<Հայ զինվորը>> թեմայով դասերը սեպտեմբերին դասղեկական ժամերին անցկացվել էին 9ա, 9բ, 9գ դասարաններում: Ասելիքն այնքան արդիական էր, հարազատ ու անսպառ, որ այսօր ևս այն անցկացվեց,     բայց արդեն     փոխված   ձևաչափով ու նպատա-
կով.․․>>>  
Picture

Աշնանային տոնահանդես

 Ա էր, աշուն էր, արքայական էր, արևավառ էր,  ամենը ազգային էր…
     186-ում աշնանային տոնահանդես էր: Արևահամ բարիք-ներով լի սեղանների շուրջ կանգնած տանտերերը` 186-ցիները, հյուրընկալորեն ժպտում էին բոլորին, ներկայացնում Էրեբու-նուց մինչև Երևան դարձած քաղաքի իրենց ջերմ հատվածը...>>>

Picture

Շախմատի օլիմպիադա՝ ներդպրոցական փուլ

​Երևանի հ. 186 հիմնական դպրոցում 2017թ. հոկտեմբերի 16-18-ը անց կացվեցին շախմատի 12-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը: Մրցումներին մասնակցեցին 2-8-րդ դասարանի աշակերտները: Քանի որ մասնակիցների քանակը շատ էր, մրցումները անց կացվեցին նախ շրջանաձև մեթոդով: Մրցման առաջին օրը մասնակցեցին տարրական դասարանների աշակերտները: Մրցույթը կատարվեց հետևյալ կերպ...>>>
Picture
Հոկտեմբերի 14-ին թիվ 186 դպրոցի IVա դասարանի աշակերտները այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, ուր ամենուր զգացվում էր ամենայն հայոց բանաստեղծի շունչն ու ոգին: Մոտիկից ծանոթացան Թումանյանի կյանքին ու գործունեությանը: «Մութ ու լույսի աշխարհի» դահլիճում դիտեցին «Անբան հուռի» մուլտֆիլմը, «Անուշ» օպերայի երաժշտության ներքո երեխաների առջև բացվեց Լոռվա ձորի չքնաղ համայնապատկերը: Ծանոթացան նրա հարուստ գրադարանի հետ, որն այնքան էր փայփայում մեծն բանաստեղծը…

Միտք սերմանիր, ծառ տնկիր

Հոկտեմբերի 11-13-ը դպրոցի տարրական դասարանների մեթոդմիավորման անդամների հետ անցկացվեց եռօրյա վերապատրաստում, որը վարում էին դպրոցի տնօրեն Մ. Քոչարյանը և կենսաբանության ուսուցչուհի Գ. Բուլդոյանը:
Picture

Աշունը մեր դպրոցի բակում

​Հոկտեմբերի 13-ին 2ա դասարանի աշակերտները աշնան գույները պատկերելու նպատակով կատարեցին դպրոցի շրջակայքի դիտարկում, ուսումնասիրեցին աշնան բազմագույն տերևները...>>> 
Picture
Անցկացվեց ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ռազմամարզական միջոցառում, որին մասնակցեցին 9-րդ դասարանների աշակերտները։ Այն բաղկացացծ էր 5 փուլերից՝ հարցեր առաջին օգնությունից․․․>>>
Picture
Սեպտեմբերի 22-ին՝ անկախության տոնին նվիրված 5-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ անցկացվեց սպորտլանդիա։ Այն բաղկացած էր 6 փուլերից՝ էստաֆետա, գնդակի նետում, անցում պարկի միջով, սողանցում նստարանի վրայով, ավագների խաղ և արագության խաղ։ Հաղթեց միասնությունը։
Picture
IIIդ դասարանի աշակերտները հաճելի օր անցկացրին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ դիտելով <<Արքայադուստրը սիսեռահատիկի վրա>> երաժշտական ներկայացումը:
Picture
Picture
Դպրոցի 9գ դասարանի աշակերտները մասնակցեցին դպրոց կենտրոններիմիության  կողմից կազմակերպված ,,Հայոց պետական խորհրդանշանները,, խորագրով պաստառների մրցույթին և արժանացան հատուկ մրցանակի։
Picture
    Սեպտեմբերի 22-ին Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը Թաթուլ Կրպեյանի անվան այգում կազմակերպեց ,,Անկախության խորհրդանշանները,, խորագրով ցուցահանդես նվիրված ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին, որին մասնակցեցին դպրոցի 8-9-րդ դասարանների մի խումբ սովորողներ։
Picture
Ազգի և պետության հավերժության իրեղեն գործիքն անկախությունն է: Արժևորենք բոլոր ձեռքբերումները…
IIIդ դասարան
Picture
     Սեպտեմբերի 19-ին հ. 186 հիմն. դպրոցի տնօրեն Մ. Քոչարյանը և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ն. Ղազարյանը մասնակցել են ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների մարզական և Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերում ձեռք բերած հաջողությունների համար մարզիկների, մարզիչների, Երևանի դպրոցների և վարչական շրջանների սպորտի պատասխանատուների պարգևատրման արարողությանը, որի ընթացքում գավաթով, մեդալներով և պատվոգրերով պարգևատրվեցին նաև հ. 186 դպրոցի հանդբոլ մարզաձևի մեր դպրոցը ներկայացնող ուժեղագույն 10 տղաները: Համառ պայքարում նրանք գրավել էին 1-ին պատվավոր տեղը:
Picture
16.09.2017թ.-ին բ/մ թիմի սոց. և հատուկ մանկավարժները անցկացրել են հանդիպում 5-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր իրազեկել ուսուցիչներին աշակերտների խնդիրների մասին և ցուցաբերել մեթոդական օգնություն: Մեթոդական ցուցումների հիմքում ընկած է առավել դրական արդյունքի հասնելը:
Ծրագիրը կրում է շարունակական բնույթ…

Picture
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ ,,Հայոց պետական խորհրդանիշեր,, խորագրով մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց 9գ դասարանի աշակերտների պատրաստած պաստառը:
Picture
Հուլիսի 18-21-ը անցկացվել է հանդբոլ մարզաձևից բակային խաղեր, որին մասնակցել են մեր դպրոցի 5-6-րդ դասարանների տղաներ ու աղջիկներ: Արդյունքում գրավել են 3-րդ պատվավոր տեղը:.
Picture
ԱԻ-ն աշխատակցի օրվան նվիրված ՀՀ ԱԻ-ն ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի հ.9 հրշեջ ջոկատը անցկացրեց հրշեջ ավտոմեքենայի և տեխնիկայի ցուցադրում:
Picture

Շնորհավոր նոր ուսումնական տարին

 Գիտելիքի օրը դարձյալ վերածվեց տոնախմբության 186-ի համար: Շնորհավորանքներ, ուղերձներ, բարեմաղթանքներ, ծնողների` հոյւսով լի հայացքներ, ժպիտներ, երգ, պար, ծաղիկներ, ծաղիկներ…Ու այդ ֆոնի վրա` առաջինցիների վախվորած, հպարտ, լացակումած, հորանջող, փնտրող դեմքեր….>>>
Picture

Նախապատրաստում դպրոցին
Օր 5-րդ

    Այսօր 186- ում թևածում էր երգն ու երաժշտությունը:  Տիրում էր ուրախ, աշխույժ, ջերմ մթնոլորտ: Երաժշտության ուսուցչուհի  ընկեր Քյոսայանը   երեխաներին սովորեցրեց  երգ և պար:  Փոքրիկների քաղցրալուր ձայնը տարածվեց ողջ դպրոցով....>>> 
    
Picture

Նախապատրաստում դպրոցին
Օր 4-րդ

 Երեխաների օրը սկսվեց հետևյալ կարգախոսով՝ <<Առողջ մարմնում առողջ հոգի>>: Ընկեր  Ղազարյանը երեխաներին ուղեկցեց ֆիզկուլտ դահլիճ: Նրա ցուցադրած օրինակներով երեխաները կատարեցին  նախավարժանք, այնուհետև  հաշվելով   բաժանվեցին 3 խմբերի....>>>
Picture

Նախապատրաստում դպրոցին
Օր 3-րդ

Երեխաների ճանապարհորդությունը շարունակվում է: Այսօր նրանք հայտնվեցին հեքիաթների աշխարհում: Ունկնդրեցին հեքիաթ, գուշակեցին հեքիաթի վերնագիրը /<<Պապն ու շաղգամը>>/, հարցերի միջոցով վերարտադրեցին հեքիաթի բովանդակությունը...>>>
Picture

Նախապատրաստում դպրոցին
Օր 2-րդ

       Երեխաները հայտնվեցին մաթեմատիկայի զարմանահրաշ   աշխարհում: Նրանք ծանոթացան  երկրաչափական պատկեր-ներին. Կարողացան իրենց առջև դրված  պատկերները խմբավորել ըստ ձևի, այդ պատկերներով ստանալ այլ պատկերներ....>>>  
Picture

Նախապատրաստում դպրոցին
Օր 1-ին

​Այսօր՝ օգոստոսի 21-ին, հ. 186 դպրոցը կրկին իր հյուրընկալ դռները բացեց առաջին դասարանցիների առջև: Մեկնարկեց «Նախապատրաստում դպրոցին» ծրագիրը.
Օր 1-ին՝

Աշակերտները ծանոթացան ուսուցիչների, ինչպես նաև միմյանց հետ...>>>
Picture
Picture
Picture
Picture
Picture
Powered by Create your own unique website with customizable templates.