- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
Հանդուրժողականություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության միջազգային օրն է: Բանավեճի ակումբը հենց այդ օրն էլ անցկացրեց իր հերթական բանավեճը նույն թեմայի շուրջ: Այն սկսվեց հանդուրժողականությունը սահման ունի թե ոչ հարցադրմամբ, այսինքն կարելի է ամեն ինչ հանդուրժել, պատասխանը միանշանակ ոչ էր:
Աշակերտները նշեցին, որ փիլիսոփա Վլադիսլավ Լեկտորսկին հանդուրժողականությանը տվել է չորս իմաստ
անտարբերություն, փոխըմբռնում, զիջողամտություն, սեփական փորձի հարստացում և քննական երկխոսություն:
Վերջին տարիներին անհանդուրժողականության դրսևորման պատճառով ամբողջ աշխարհում բռնության դեպքերի աճ է նկատվել: Այս անհանգստացնող միտումը մասնակիորեն աճում է, ինչի հետևանքով առանձին մարդիկ և համայնքներ դառնում են դաժանության և բռնությունների թիրախ՝ միայն էթնիկ, կրոնական, ազգային կամ այլ առանձնահատկությունների պատճառով և շատ վրդովված բերեցին հայ սպա Գուրգեն Մարգարյանի օրինակը, ով 2004թ.-ին դաժանաբար սպանվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից:
Հանդուրժել նշանակում է ուրիշներին շնորհված իրավունքի և ազատության ճանաչում և հանդուրժում, իսկ չհանդուրժել՝ օրենքի սահմաններում պայքարել ընդդեմ օրենքի ոտնահարման: Քննարկումը բավականին թեժ էր. աշակերտները ասում էին, որ անհանդուրժողականության օրինակների կարելի է հանդիպել ամենուր և հիմնականում իրենց տարեկիցների միջև եղած անհանդուրժողականության պատճառով են առաջանում շատ վիճաբանություններ և անգամ ,,կռիվներ,,:
Հանդուրժողականությունն, իսկապես այսօր կարելի է որպես մեծ արժեք դիտարկել՝ հաշվի առնելով դրա բացակայությունը թե՛ ազգերի, պետությունների միջև, և թե մարդկային հարաբերություններում:

Ինչպես վարվել բնության հետ
Հոկտեմբերի 19-ին 8բ դասարանի աշակերտները բանավիճում էին ,,Ինչպես վարվել բնության հետ,, թեմայով: Նրանք նշեցին բնության մեծ դերի մասին մարդու կյանքում: Մի պահ պատկերացրեցին թե որքան անհրապույր և մռայլ կլիներ կյանքըւ առանց ծառ ու ծաղկի, կենդանիների և թռչունների: Այս ամենի հետ աշակերտները նշեցին մարդու վնասակար արարքները և ինչպես հակազդել դրան: Էլինան ասաց, որ ինքը դեմ է, որ հատվում են ծառերը և ոչնչացվում են անտառները, նունը կատարվում է նաև կենդանիների հետ: Դիաննան ասաց, որ իսկ ինչից պատրաստվի թուղթը: Հարությունը ավելացրեց, որ կան արգելոցներ, որտեղ պահպանվում են թե կենդանիները, թե ծառերն ու բույսերը: Գայանեն և Անաստասիան առաջարկեցին, որ կարելի է ծառերը կտրել չափավոր և ծառատունկ կազմակերպել: Էլինան ասաց, որ ծառը տնկելուց հետո այն պետք է խնամել, աչքաթող չանել: Աշակերտները նշեցին, որ պետք է բնությունը չաղտոտել, աղբը թափել աղբամաններում, բնության գրկում հանգստանալուց հետո աղբը հավաքել և թափել համապատասխան տեղերում: Նշվեց, որ բացի մարդուց բնությունը աղտոտում են նաև գործարաններն ու ավտոմեքենաները: Խոսվեց նաև թափառական շների ու նրանց վնասակարության մասին՝ հարձակվում են անցորդների վրա, աղբը աղբամաններից թափում են ու աղտոտում շրջապատը...
Բացի վատը նկատելուց նրանք տեսնում էին նաև լավը, ասացին, որ վերջերս մեր քաղաքը բավականին գեղեցկացել է, տարբեր համայնքներում տեղադրվել են գեղեցիկ կոմպոզիցիաներ, ավելանում են մեր մեծերի հուշարձանները:

Իմ իդեալների ուսուցիչը
Սեպտեմբերի 27-ին 8ա դասարանում տեղի ունեցավ բանավեճ ,,Իմ իդեալների ուսուցիչը,, թեմայով: Խոսեցին գրեթե բոլոր աշակերտները:
Ալվինան ասաց, որ իր պատկերացմամբ ուսուցիչը պետք է մտերիմ լինի աշակերտների հետ, ծնողի նման հոգատար, որպեսզի աշակերտները հաճույքով գան դպրոց: Այդպիսի ուսուցիչներ շատ կան մեր դպրոցում և այդ դեպքում հետ է սովորելը և աշխատելը: Ֆենյան ավելացրեց, որ ուսուցիչը նաև պետք է լինի խիստ, բայց միևնույն ժամանակ զիջող, աշակերտներին վերաբերվի իր երեխաների նման: Կարենը ասաց, որ կան ուսուցիչներ, որոնք աշակերտը սովորի, թե չսովորի, միևնույնն է ցածր են գնահատում, Գևորգը ավելացնում է, որ աշակերտը կարող է սիրի ուսուցչին, իսկ ուսուցիչը նրան՝ ոչ: Ալվինան առարկելով նրան ասում է, որ աշակերտը պետք է իրեն լավ պահի, որ նրան սիրեն ու հարգեն: Աշակերտները նշեցին որ ուսուցչը նաև պետք է լինի խելացի, բարեհամբյուր, խտրականություն չդնի լավ և վատ սովորող աշակերտների միջև, կարողանա իր իմացածը փոխանցի աշակերտներին: Նրանք երբ խոսում էին ուսուցչի զիջող լինելու հատկանիշի մասին, չմոռացան նշել, որ աշակերտը չպետք է չարաշահի ուսուցչի ներողամտությունը:
Հասմիկը վերջում ավելացրեց, որ ուսուցչի դերը գիտելիք տալն է և ոչ թե դասարանին կարգի հրավիրելը, դիտողություն անելը:

Ինչպիսին պետք է լինի զինվորը
Մայիսի 8-ին 8բ դասարանում տեղի ունեցավ բանավեճ ,,Ինչպիսին պետք է լինի զինվորը,, թեմայով: Խոսեցին գրեթե բոլոր աշակերտները: Նրանք զինվորի բնավորության մեջ կարևորում էին քաջությունը, սերը հայրենիքի նկատմամբ: Տղաներից մեկը ասաց, որ շատ կարևոր է, որ ծառայության ընթացքում զինվորը առաջնորդվի զինվորական կանոնագրքի կանոններով, լսի և ենթարկվի սպաների հրամաններին: Բանակը տղաներին ավելի ինքնուրույն, կազմակերպված և ամուր է դարձնում: Այն աշակերտները, ովքեր բանակում եղբայր ունեին հպարտ էին նրանցով: Քննարկվեց արդյոք ճիշտ է, որ տղաները պարտադիր պետք է ծառայեն բանակում - բոլորը գտնում էին որ դա շատ ճիշտ է և քննարկման ենթակա չէ, անգամ առաջ քաշվեց այն հարցը, թե իսկ ինչու աղջիկները չպետք է ծառայեն: Աղջիկները այդ հարցին շատ դրական էին նայում, իսկ տղաները պնդում էին, որ աղջիկներին բանակում պետք է վստահվի միայն բժշկի կամ բուժքրոջ դերը: Այնուհետև բանավեճը շարունակվեց այն թեմայի շուրջ, թե որ բանակն է ավելի ճիշտ պարտադիրը, թե պայմանագրայինը - ասվեց, որ երկու տիպերն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Աշակերտները շատ էին հպարտանում հայոց բանակի մարտունակութամբ և մարտական ոգով:
Հայ զինվորի դաստիարակությունը,- ասացին նրանք,- սկսվում է դեռ օրորոցից, երբ մայրը նրան քնեցնում հայտնի օրորոցային երգի բառերով.
Թո’ղ որսդ, արի’, քաջասի’րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ:

ԵՐԳԸ ԻՆՁ ՕԳՆՈՒՄ Է…
Ապրիլի 20-ին անցկացվեց բանավեճ ,,Երգը ինձ օգնում է...,, թեմայով: Բանավիճում էին 8ա դասարանի աշակերտները: Բանավեճը սկսեց Յուրին, ասելով, որ սիրում է հայկական երաժշտություն՝ ռաբիս, ռուսական ռեպ: Ռոքր նյարդայնացնում է, քանի որ երբ սկսում են գոռալով անհասկանալի շարժումներ անելով երգել, չի սիրում: Իսկ Կարապետյան Լիանան ասում էր, որ իրեն դուր է գալիս ռոքը, քանի որ իր բնավորությունը իրեն թույլ է տալիս լսել այդ երաժշտությունը: Լեոնիդը իր կարծիքն է հայտնում, ասելով որ նրանց շարժուձևն է սիրում, իսկ ռաբիսը իրն նյարդայնացնում է: Յուրին իր նախասիրությունը պաշտպանելով ասում է, որ ուրախ առիթները առանց ռաբիսի հնարավոր չէ պատկերացնել, քանի որ այդպիսի երգերի տակ ենք պարում, ուրախանում:
Թամարա - սիրում եմ էստրադային երաժշտություն, անգլիական երգեր, դասական երաժշտություն: Ռաբիս չեմ սիրում:
Առաքելյան Լիանա - սիրում եմ էստրադա, չեմ սիրում աշխույժ երգեր, հանգիստ երգեր եմ լսում:
Աշոտ - սիրում եմ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Դորյանս: Ռաբիս լսում եմ առիթների ժամանակ: Մեծ հաճույքով կգնամ ժողովրդական երգ լսելու:
Ա. Լիանա - Ես նույնպես: Կրելի է ասել բանավեճին քանի աշակերտ կար, այնքան էլ ,,ճաշակ,,:
Լեոնիդը հաճախում է Նկարիչների տուն և երգում է Լիլիթ Դանիելյանի <<Աստղիկներ>> խմբում: Այն հարցին, թե իրենց խմբի երգացանկից որ երգն է սիրում, նա պատասխանեց, որ սիրում է բոլոր երգերը, հիմնականում ,,Երևան,, երգը, ընկերների խնդրանքը չմերժելով կատարում է հենց այդ երգը:.
Թամարան ասաց, որ սիրում է ՍայաթՆովայի երգերը և կատարեց << Դուն էն հուրիս ես>> երգը, իսկ Անժելան և Ա. Լիանան կատարեցին ,,Թռչեի մտքով տուն,, երգը: Բանավեճը վերածվել էր հայ երգի փաքրիկ համերգի: Բանավեճըի արդյունքում աշակերտները հանգեցին այն մտքին, որ կարելի է լսել ամեն ժանրի և ոճի երաժշտություն, չմոռանալով և վեր դասելով ազգայինը և առանց ուրիշներին պարտադրելու իրենց ճաշակը, նաև չմոռանալով, որ պետք է այն լսել այնպես, որ չխանգարես կողքի մարդկանց:

Հայ կնոջ իրավունքները
Ապրիլի 6-ին անցկացվեց բանավեճ ,,Հայ կնոջ իրավունքները,, թեմայով: Բանավիճում էին 9բ դասարանի աշակերտները:
Արամը կարծիք է հայտնում, որ կնոջը պետք է պաշտպանել, քանի որ ինքը այդ չի կարող անել, այնուհետև ավելացնում է, որ քանի որ կինը եկեղեցում խոստանում է հնազանդ լինել, ապա պետք է ենթարկվի ամուսնուն: Նաև հնչում է կարծիք, որ կինը չպետք է աշխատի և պետք էզբաղվի միայն երեխաների դաստիարակությամբ:
Աննան սկսում է պաշտպանել կանանց իրավունքները ասելով, որ կինը պետք է աշխատի, այլապես դա կնշանակի, որ նա գտնվում է բանտում, սահմանափակվում է նրա գործունեությունը և պետք է երկուսն էլ աշխատեն և երկուսով էլ զբաղվեն երեխաների դաստիարակությամբ:
Գոռը կարծիք է հայտնում, որ եթե հնարավորություն կա, որ դայակ վարձելու, ապա կինը կարող է աշխատել, բայց ավելացնում է եթե տղամարդը համաձայն չէ, ապա չպետք է աշխատի:
Գայանե ասում է, որ մարդ մի անգամ է ապրում, ուստի պետք է իրար հասկանալով ու հարգելով ապրեն և որոշումներն էլ միասին ընդունեն:
Անուշը ավելացնում է, որ տղամարդը պետք է հարգի կնոջ իրավունքները: Աննան շոշափում է նաև տղամարդու կողմից կնոջը բռնության ենթարկելու՝ ծեծելու թեման և ասում է, որ եթե տղամարդը ծեծում է կնոջը, ապա ավելի լավ է այդ ընտանիքը ամուսնալուծվի: Արամն ասում են, որ կինը դավաճանի այդ դեպքում է ծեծվելու արժանի, իսկ Տիգրանը ասում է, որ եթե դավաճանում են թե՛ տղամարդ, թե՛ կին ուրեմն մարդ կոչվելու իրավունք չունեն: Խոսվեց նաև այն մասին, որ կան տղամարդիկ, ովքեր հաճախ խմած են տուն գալիս, իսկ դա կհիասթափեցնի անպայման կնոջը:
Այսպիսով եկան այն եզրակացության, որ պետք է սիրել, հարգել և մեծարել կնոջը:

Արդյոք ճիշտ է երեխային զրկել համացանցից
Բանավեճը անցկացվեց 8բ դասարանի աշակերտների միջև: Բանավեճի թեման էր ,,Արդյոք ճիշտ է երեխային զրկել համացանցից,,: Մի խումբը պնդում էր, որ համացանցը հանդիսանում է տեղեկատվության աղբյուր և հնարավոր չէ առանց համացանցի, իսկ Լիլիթը պնդում էր, ցանկացած տեղեկույթ կարելի է գտնել գրքերից, բայց մյուս աշակերտները ասում էին, որ դա շատ աշխատատար կլինի և պետք է բազում գրքերում փնտրել, իսկ համացանցում դա կարելի է ձեռք բերել մի քանի րոպեների ընթացքում: Մխիթարյան Հարությունը կարծիք հայտնեց, որ երեխան պետք է համացանցում գտնվի միայն ծնողի հսկողությամբ, որպեսզի լիովին պաշտպանված լինի անցակալի երևույթներից՝ կիբերհետապնդումից, դուրս լողացող պատուհաններից և այլն: Նրան առարկեցին, քանի որ միշտ չէ որ ծնողը տանն է և ժամանակ ունի նստելու երեխայի կողքը: Իր կարծիքը հայտնեց Էդգարը ասելով, որ մեղավորը այդ անցակալի հաղորդագրություններ, կայքի հասցեներ, վիրուսներ ուղարկողներն են: Ըստ Լյովայի երեխայի գիտակցությունը պետք է այնքան բարձր լինի, որ նա հասկանա թե իրեն ինչ է պետք և որ ճանապարհով պետք է գնա, որ հասնի իրեն անհրաժեշտին: Սոսը կարծիք հայտնեց, որ ծնողը պետք է ,,կոդ,, դնի այն կայքերի վրա, որոնք անցանկալի են, բայց շատերը ասեցին, որ այդպիսի կայքերը անհամար են: Լիլիթը ասաց, որ երեխան տեղեկույթ փնտրելու պատրվակով կարող է ամբողջ օրը անցկացնել համակարգչի առջև չգիտակցելով, որ այդպիսով վնասում իր առողջությունը: Վահեն կարծիք հայտնեց, որ ծնողը կարող է նայել ,,պատմությունը,, և հասկանալ թե երեխան որ կայքերն է այցելել, բայց Լյովան, ասում է, որ այդ պատմությունը հնարավոր է նաև ջնջված լինի:
Եզրակացություն: Հանգեցին նրան, որ չի կարելի երեխային զրկել համացանցից օգտվելուց և ոչ էլ կարելի է թույլ տալ, որ ամբողջ օրը այնտեղ գտնվի: Պետք է օգտվել սահմանափակ և գիտակցորեն:

Արդյոք ընտանիքը նշանակություն ունի երեխայի պահվածքի և ինքնագնահատականի համար
16.02.2012թ.
Բանավեճի ակումբը անցկացրեց իր երկրորդ բանավեճը: Բանավեճին մասնակցում էին 12 աշակերտներ: Թեման էր ,,Արդյոք ընտանիքը նշանակություն ունի երեխայի պահվածի և ինքնագնահատականի վրա,,:
Բանավեճը սկսեց Կարենը, ասելով, որ ընտանիքը կապ չունի թե երեխան ինչ միջավայրում կհայտնվի: Նրան հակասեցին, ասելով, որ երեխան տեսնում է վատը և այդ վատը ավելի հեշտ է սովորում, բայց հնչեց կարծիք, նաև, որ երեխան վատը տեսնելով հասկանում է, որ դա սխալ է և փորձում է ճիշտ վարվել: Լիլիթը կարծում է, որ մարդն ինքը պետք է հասկանա թե իր համար որն է ճիշտ և այդպես առաջնորդվի:
Երեխայի մասնագիտություն ընտրելու օրինակի վրա աշակերտները փորձում էին հասկանալ, թե ծնողի կարծիքը պետք է որոշիչ լինի, թե ոչ: Կարենը ասում էր, որ դա պարտադիր չպետք է լինի, իսկ Լենան ասում էր, որ ծնողը միշտ իր երեխայի լավն է ցանկանում: Լիլիթը ասաց, որ այդ դեպքում երեխան կորցնում է իր եսը: Այնուհետև քննարկվեց, այն հարցը, որ եթե երեխան մեծանում է ճնշված, թերագնահատված մթնոլորտում, ապա նրա ինքնագնահատականը ցածր է լինում:
Երեխաները պետք է մեծանան առողջ ընտանիքներում և լինեն գնահատված:

Ովքեր են ավելի հավատարիմ ընկերներ՝ տղաները, թե աղջիկները
19.01.2012թ.
Բանավեճի ակումբը անցկացրեց իր առաջին բանավեճը: Թեման էր ,,Ովքեր են ավելի հավատարիմ ընկերներ՝ տղաները, թե աղջիկները,,:
Բանավեճը սկսեց Արամը, ասելով, որ ընկերության մեջ ավելի հավատարիմ են տղաները, որ լավ ընկերոջ համար պատրաստ են ամեն ինչի, հատկապես տխրության պահերին: Մանեն լրացրեց, ասելով, որ ընկերները ոչ միայն տխրության համար են, այլև ուրախության: Կարենը ասաց, որ նաև ծնողներից է կախված, թե ում հետ ընկերություն կանեն: Այս հարցը ևս քննարկվեց և աշակերտները հանգեցին այն մտքին, որ սոցիալական վիճակը չէ, որ պետք է որոշի թե ում հետ պետք է ընկերություն անես:
Ստելլան ասաց, որ ամենահավատարիմ է համարում տղաներին, քանի որ միայն նրանց կարող է վստահել իր գաղտնիքները, իսկ Մանեն սասաց, որ միայն աղջիկը կարող է հասկանալ աղջկան: Արամը պնդում էր, որ ընկերը ընկերոջ համար կարող է մոռանալ նույնիսկ իր ինքնասիրությունը, բայց աղջիկները նրան ապացուցեցին, որ ինքնասիրությունը ոչ մի դեպքում չպետք է կորցնել և դա կապ չունի հավատարմություն թեմայի հետ: Դիաննան կարծիք հայտնեց, որ տղաների համար աղջիկներն են հավատարիմ ընկերներ, իսկ աղջիկների համար՝ տղաները: Բանավիճելու ընթացքում անըդհատ վերադառնում էին այն մտքին, որ տղան ավելի գաղտնապահ է, նա ոչ մի դեպքում իրեն վստահված գաղտնիքը չի հրապարակի:
Արդյունքում եկան այն եզրահանգման, որ տղաները ավելի հավատարիմ ընկերներ են, քան աղջիկները: