ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Ուսումնական նախագծեր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Կառավարման խորհրդի արձանագրություններ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Ծնողական խորհրդի կազմեր և ծնողական ժողով‹
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Հայտարարություններ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
    • Դպրոցը գիտական միջավայրում
ԳԻՏԵԼԻՔՈՎ ՔԱՅԼԵՆՔ ԱՌԱՋ:
Picture

Արխիվ 2021-2022 և 2022-2023 ուստարիներ

Հ․ 186 հիմնական դպրոցի գրադարանում կազմակերպվում են բազմաբնույթ և հետաքրքիր աշխատանքներ։ Աշակերտները ինքնուրույն ընտրում են իրենց հետաքրքրող գրքերը, իսկ ընթերցումից հետո կազմակերպվում են ընթերցված գրքերի խմբային և անհատական քննարկումներ։ Անմասն չեն մնում նաև տարրական դպրոցի աշակերտները։ Նրանք կարդում են տարբեր հեքիաթներ, ունկնդրում գրադարանա-վարուհու կողմից ընթերցված գրքերը, նկարների և հարցերի միջոցով կարողանում են գուշակել և պատմել հեքիաթը։
14.03.23.-ին 9ա, 9բ և 9գ դասարանների աշակերտները այցելեցին  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և Հայաստանի Ազգագրության թանգարան

... ՈՒ ՄԻ ՏԵՂ ՎԵՐՋԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԿԻԶԲ...

Picture
.
186-Ի ՉՈՐՍ ՀԵՐՈՍՆԵՐԸ.
ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԸ ԲԱՑՎԱԾ ԵՆ
Մեր կյանքը` անկախ նրանից, թե ինչ հաջողություններ կամ անհաջողություններ էինք ունեցել, այլևս բաժանված է երկու մասի` մինչև սեպտեմբերի 27-ը և դրանից հետո:
2020 թվական …
Դժբախտաբար պատերազմը չշրջանցեց նաև մեր դպրոցը. այսքան թախծոտ հպարտություն չէր ապրել նա. անմահացած սաներ, ծնողներ, վերջակետված անկատար նպատակներ ու երազանքներ…>>>



Փետրվար ամսին կազմակերպվեց 2-րդ դասարանների աշակերտների կողմից պատրաստված շախմատային խաղաքարերի և խաղատախտակների ցուցահանդես։ Կատարված աշխատանքներն ամփոփված են տեսանյությում։

Ամենօրյա դասապատրաստումը երկարօրյա խմբերում
2022-23 ուստարի

Թող ամուր լինեն մեր սահմանները, զինվորի կամքն ու նրա թիկունքը` մենք
​Շտկենք մեր մեջքը, սրբենք մեր աչքերը.
անընկճելի ԶԻՆՎՈՐԻ պարզ ցանկությունն է Գիտակցենք մեր` թիկունքայիններիս ապրելաձևի ու ամրության կարևորությունը ԶԻՆՎՈՐԻ համար​

ԴԵՊԻ ԶՈՐԱՄԱՍ. մեքենա 1
ԴԵՊԻ ԶՈՐԱՄԱՍ. մեքենա 2.

Միջդասարանական մրցույթներ բասկետբոլ և ֆուտբոլ մարզաձևերից

Picture
Ուսումնական տարվա ավարտի հետ մեկտեղ ավարտվեց նաև 5-9-րդ դասարանների աղջիկների ու տղաների միջև անցկացված միջդասարանական հետաքրքիր, մրցակցային մրցույթը՝ բասկետբոլ ու ֆուտբոլ մարզաձևերից։
Բասկետբոլ մարզաձևում տղաներից 1-ին տեղ զբաղեցրին 9գ․ 8բ, 7դ, 6գ, 5ա դասարանները ևաղջիկների 9ա, 8ա, 7ա, 6գ, 5գ դասարանները։ Ֆուտբոլ մարզաձևում 1-ին տեղ զբաղեցրին 9գ, 7դ, 6բ, 5բ դասարանները։

Այցելություն Օշական

Մայիսի 27-ին 1ա դասարանի սաներն այցելեցին Օշական` Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և Հայոց խաչքար-տառերի պուրակ:
Picture
ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ
Փաստերն են խոսում, որ 186-ի տված կրթությունը գնահատականի համար չէ, արժանապատիվ մարդ լինելու, տարբերվելու, օրինակ դառնալու համար է, մեծ աշխարհում սեփական տեղը գիտակցելու, ուրույն հետքը թողնելու համար է:
Երբ քեզ ու քոնն ես գովում, պարծենկոտություն է, բայց երբ ուրիշներն են քեզ ու քոնը գովում, պարծանք է:
Մեր աշակերտները իրենց ճիշտ կեցվածքով, քաղաքավարությամբ ու դաստիարակությամբ տարբերվում են ամենուր` հասարակական վայրերում, մշակութային օջախներում...
Փայլում են նաև այն կրթական հաստատություններում, որտեղ շարունակում են իրենց ուսումը 186-ից հետո։
ԿԳՄՍՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոց -ում 2021-2022 ուսումնական տարվա լավագույն 6 աշակերտները մեր շրջանավարտներն են` ԼԻԶԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՄԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԻԼԵՆԱ ՌԵՎԱԶՅԱՆ, ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ,  ՄԵԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. սրանից էլ լավ գնահատակա՞ն;
Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը հիացմունքով խոսեց մեր սաների մասին: Եվ մեր դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանին և մանկավարժական ողջ անձնակազմին հանձնեց շնորհակալագիր`
ՀՀ արժանի քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու գործում նշանակալի ավանդի համար:
Այսպես եղել է, այսպես կա, սրանից էլ լավ կլինի...

Ֆրանկոֆոնիա

Picture
   Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ,,Խաղաղություն համայն աշխարհին,, խորագրով միջոցառում, որին մասնակցում էին դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները: Նրանք իրենց խոսքով ու երգերով դիմում էին համայն աշխարհին կոչ անելով՝ խաղաղ ու անամպ պահել իրենց բաժին հասած երկիրը: Միջոցառման ընթացքում հնչեցին Ֆրանսիայի գրողների խաղաղությանը նվիրված ստեղծագործություններ, երգեր:

Խաղ-վիկտորինա «երաժշտական շախմատ» 

Picture
2022թ. մայիսի 26-ին 2ա դասարանում անց կացվեց «երաժշտական շախմատ» խաղ-վիկտորինան։ Նախ դասարանը բաժանվեց 2 խմբի՝ «Ձիուկներ» և «Շախմատային խաղաքարեր», որից հետո վիճակահանությամբ որոշվեց թե որ խումբն է սկսում խաղը։ Աշակերտները շախմատի խաղատախտակի վանդակների օգնությամբ ընտրում էին հարցը, որին պատասխանելու համար իրենց տրվում էր 5 րոպե ժամանակ։ Ճիշտ պատասխանի դեպքում խումբը ստանում էր «Ոսկե բանալի»։ Խաղի վերջում 5։3 հաշվով հաղթող ճանաչվեց «Ձիուկներ» խումբը։ Յուրաքանչյուր թիմ ստացավ իր հավաքած բանալիների քանակով «Կախարդական» արկղիկներ՝ «ոսկե» մետաղադրամներով, ինչն էլ հանդիսացավ, որպես իրենց մրցանակ։ Մրցույթը եզրափակվեց աշակերտների կողմից «Շախմատ» երգի կատարմամբ։

Շախմատի մրցումներ՝ համայնքային փուլ

Picture
2022թ․ մայիսի 16-ին հ․ 186 հիմն․ դպրոցի աշակերտներ Շահմիրյան Ռուբենը 6բ դասարան, Ստեփանյան Լեռնիկը 5դ դասարան, Ուդումյան Հայկը 3ա դասարան և Աթոյան Մարին 3դ դասարան, մասնակցեցին շախմատի 16-րդ օլիմպիադայի համայնքային փուլին, որը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայում։ Խաղերն անցկացվեցին ընկերական և շատ ջերմ միջավայրում։ 

​Հաղթանակները նոր ու հին չեն լինում

Picture
Մայիսյան հաղթանակների օրերին ընդառաջ` դպրոց հրավիրեցինք Հայրենական մեծ պատերազմի վետերան, վաստակաշատ մանկավարժ, աշխատանքային տարբեր պարգևների արժանացած, գրքերի հեղինակ, 100-ամյա
Մեխակ Ավետիսյանին: Նա ապրում է Սարուխանում, բայց սիրով ընդունեց մեր հրավերը: Չմերժեց 7-9-րդ դասարանների սովորողների համար վարելու մի իսկական բաց դաս` ԿԵՆՍԱՓՈՐՁՈՎ ԿՆՔՎԱԾ ԴԱՍ:
Տարբեր էին երեխաների հարցերը, հետաքրքիր ու ապրած էին նրանց տրվող պատասխանները: Դահլիճում բարություն էր ճառագում:
--Հայրենիքին չեն դավաճանում, որովհետև մորը չեն դավաճանում:
--- Սիրեք մեկին ու անմնացորդ...
--- Շատ կարդացեք, գիրքը կապիտալ է...
Սրանց նման բազում խորհուրդներ տվեց երեխաներին:
Դպրոցին իր մակագրությամբ նվիրեց <<Սարուխանի անմահ արծիվը>> իր հեղինակած գիրքը` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ծոսռանը` Հակոբին:
7-րդ դասարանցի Նարեն Մեխակ պապիկին նվիրեց իր նկարած կտավը. պապին պատկերել էր հաստաբուն, ամուր արմատներով ծառի տեսքով, ապրած ուրախ ու տխուր օրերը` համապատասխան գունային լուծումներով, իսկ արագիլը միշտ պապին պիտի բարի լուրեր բերի:
Դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը Մ. Ավետիսյանին նվիրեց ՆԱՐԵԿ` ցանկանալով, որ բուժիչ գիրքն իր ամոքիչ զորությամբ սպեղանի դնի նրա սրտի վերքին, պարգևի հոգու խաղաղ ներդաշնակություն, իսկ կյանքի նկատմամբ ունեցած նրա լուսավոր հայացքը օրինակ ու ԿԵՆՍԱՓՈՐՁՈՎ ԿՆՔՎԱԾ ԴԱՍ լինի հուսալքվածներին:
100-ամյա կենսասեր Մ. Ավետիսյանին ուղեկցում էին Սարուխանի դպրոցների տնօրեններ Հայկ Մուդոյանն ու Սուսաննա Հովհաննիսյանը: Նրանք ջերմ ու հիացական խոսքեր ասացին կազմակերպված դաս-միջոցառման մասին:

«Առցանց կենդանաբանական այգի»

Picture
Խմբակի մասնակիցները 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ուսումնասիրել և իրականացրել են «Էնդեմիկ կենդանատեսակներ»  և «Կենդանիների կարմիր գիրք» թեմաներով նախագծերի քննարկում և շնորհանդեսներ: Ներկայացրել են աշխատանքներ ԱՄԵՆԻՑ ԱՄԵՆԱ  կենդանիների մասին: Պարբերաբար այցելել են կենդանաբանական այգի, ընտրել կենդանատեսակներ և  տարբեր աղբյուրներից օգտվելով՝  ամբողջացրել ընտրված կենդանատեսակների մասին գիտելիքը:
Կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` Մայիսի 1-ին,  խմբակի սաները հանդես եկան որպես էքսկուրսավարներ՝ այցելուներին ներկայացնելով տարբեր կենդանատեսակների վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ:
Խմբակի աշխատանքները տեղադրվում են <<Վիրտուալ կենդանաբանական  այգի>> ֆեյսբուքյան  առցանց հարթակում: 

            Հ․ 186 հիմն․ դպրոցի գրադարանավարուհի Գ․ Ադամյանի կողմից կազմակերպվել է Ընթերցանության շաբաթ 2-րդ դասարանների աշակերտների համար։
Այն կազմակերպվել է դասվարների հետ համագործակցելով, ինչի արդյունքում աշակերտները եղան գրադարանում, իսկ գրադարանավարուհին նրանց համար ընթերցեց «Հեքիաթ անուն չունեցող փոքրիկի մասին», «Կենդանիների արքան»,
«Գորշուկը» պատմվածքները։
Ընթերցումից հետո կազմակերպվեց քննարկում, որին
աշակերտները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն, լավ ընկալեցին րենց մատուցված նյութը, ինչպես նաև նկարեցին և ցուցադրեցին իրենց պատկերացրածը,
տպավորություններով։
Բովանդակալից և տպավորություններով լի շաբաթ էր 2-րդ դասարանների աշակերտների համար։     
                                                

Праздник букваря

Picture
29․04․2022թ․ Հ․ 186 հիմն․ դպրոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2ա դադարանի աշակերտների ‘’Праздник букваря’’ խորագրով միջոցառումը։ Միջոցառման արդյունքում 2ա դասարանի աշակերտները ցուցադրեցին իրենց հմտությունները, անթերի ռուսերեն խոսքը, ինչպես նաև դերասանական հմտությունները։

,,Կեղծ լուրեր,,

<<Ապահով Համացանց 2022>> ծրագրի շրջանակներում 7գ դասարանի աշակերտների հետ անցկացվեց <<Կեղծ լուրեր>> խորագրով բաց դաս, որը կխթանի Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործումը։
Picture
Ապրիլի 13-ին 2ա դասարանի աշակերտները այցելցին «Փայտարվեստի թանգարան»։ Էքսկուրսավարի կողմից ներկայացվեց տարբեր գործերի ստեղծման հետաքրքիր պատմություններ, ինչպես նաև աշակերտները ծանոթացան մեր ժողովրդի դարավոր պատմությանը, հետաքրքիր ձեռքի աշխատանքների, տեսան տարբեր ժամանակաշրջանների փայտարվեստի ինքնատիպ և յուրօրինակ գործեր։
Picture
Picture
Մարտի 29-ին անցկացվեց <<Ֆրանսիական Աքաղաղ>> ֆրանսերենի մրցույթը, որը կազմակերպել էր Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը։ Մրցույթին մեծ ոգևորությամբ մասնակցեցին 5-9-րդ դասարանների աշակերտները, ովքեր իրենց գիտելիքները փորձեցին ֆրանսերեն լեզվի և մշակույթի իմացության ասպարեզում։
Դպրոցում ֆրանսերենը ուսումնասիրվում է որպես երրորդ օտար լեզու և դասավանդվում է 5-րդ դասարանից, սակայն աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում լեզվի նկատմամբ և ակտիվորեն մասնակցում են դպրոցում հաճախակի կազմակերպվող ցերեկույթներին, բաց դասերին, օլիմպիադաներին։ Դպրոցի տնօրեն Մ․ Քոչարյանը ջանք չի խնայում լեզվի դասավանդման բարձր մակարդակ ապահովելու համար։

Տարհանում
Մարտի 4-ին կազմակերպվեց տարհանում 8-9-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ «Օդային տագնապ» թեմայով
Picture
Picture
Գարունն է մտել դպրոց....
Ու նրան ներս բերողներն են մեր հրաշքները` աշակերտները` իրենց ձեռքերով պատրաստած գունագեղ սրտիկներն ու ծաղիկները ժպտադեմ, ավելի գեղեցկացած, անակնկալի եկած ուսուցիչներին բաժանելով, սրտի երգը շռայլելով....
Թող գարուն լինի մարդկանց սրտերում, զարթոնքի հետ վերընձյուղվի գալիքի նկատմամբ հույսը, ավելանա բարությունը, հալչեն, կորչեն սառնությունն ու անտարբերությունը...
​
Մարտի 2-4-ը 1-9-րդ դասարաններում կազմակերպվեց ֆիլմաշարի ցուցադրություն՝ կորոնավիրուսային հիվանդության և դրանից պաշտպանվելու թեմայով, որը տրամադրվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից
Picture
6ա և 6բ դասարաների միչև կայացավ միչդասարանական մինի ֆուտբոլի մրցույթ։ Մրցույթի ժամանակ հաղթող ճանաչվեց 6բ դասարանը,իսկ լավագույն խաղացող ճանաչվեց 6ա դասարանի աշակերտ Հակոբյան Սուրենը։

Փետրվարի 21-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հ․ 186 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի 16-րդ օլիմպիադայի 1-ին՝ դպրոցական փուլը։ Խաղերին մասնակցեց շուրջ 120 աշակերտ։ Խաղերի ամփոփման արդյունքում հաղթող ճանաչվեցին տղաներից՝ Շահմիրյան Ռուբեն /6բ դասարան/, Ստեփանյան Լեռնիկ /5դ դասարան/, Ուդումյան Հայկ /3ա դասարան/, իսկ աղջիկներից՝ Աթոյան Մարի /3դ դասարան/։
Մրցումներն անցան ընկերական մթնոլորտում, աչքի ընկան կարգապահությամբ և աշակերտների կողմից ակտիվ մասնակցությամբ։

Պրես-կոնֆերանս ,,Մեր գեները,,

Picture
24.02.2022թ. տեղի ունեցավ ,,Մեր գեները,, թեմայով պրես-կոնֆերանս, որը կազմակերպել է կենսաբանության ուսուցչուհի՝ Գ. Բուլդոյանը, 9բ դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Որպեսզի երեխաների հետաքրքրությունը բավարարվի, հետաքրքիր տեղեկություններ կարելի է մատուցել այլ կերպ։ Տվյալ դեպքում ,,Մեր գեները,, թեմայով անցկացվել է պրես-կոնֆերանսը, որը նպատակ ունի տալ հետաքրքիր տեղեկություններ գենետիկայից։ 9բ դասարանի աշակերտները ներկայանում էին գենետիկների և լրագրողների կարգավիճակում։ Դա երեխաներին հնարավորություն է տալիս ուշադրությունը կենտրոնացնել և մտածել ոչ ստանդարտ ձևերով։ Որպեսզի միջոցառումը հետաքրքիր լինի և լայն լսարան ընդգրկի, նախօրոք կատարվել է փոքրիկ սոցիոլոգիական հարցում։ Հարցաթերթիկները բաժանվեցին ուսուցիչներին, տնօրինությանը, աշակերտներին։ Հարցերի պատասխանները ամփոփվեց ընկ. Բուլդոյանի օգնությամբ և ներկայացվեց նախագահի կողմից։ Պրես-կոնֆերանսի ընթացքում լրագրողները տվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատախանում էին նշանավոր գիտնականներ։ Պրես-կոնֆերանսին մասնակցում էին 8-9-րդ դասարանի աշակերտները, ովքեր հետաքրքրված են կենսաբանությամբ։

Picture
Շնորհավորում ենք
   Մեր սաները ձեռքբերումներ ունեն «Իմ դպրոց» կրթական կայքի հետ համագործակցությունից։
Սոսյան Մանեն, Հապետյան Յանան և Հարությունյան Դայանան ընդգրկվել են կայքի լավագույն 100 աշակերտների ցանկում, իսկ Հովհաննիսյան Աննան լավագույն արդյունք է գրանցել «Թոփ համադասարան-ցիներ» բաժնում։
Շնորհավորում ենք՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։
Picture

Գիրք նվիրելու օրը 1գ դասարանում

Աշակերտները միմյանց նվիրեցին գրքեր, այնուհետև այցելեցին դպրոցի գրադարան և նվիրեցին "Փոքրիկ Իշխանը" գիրքը, ծանոթացան գրադարանի աշխատանքին, կարգ ու կանոնին։
ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է
   5գ դասարանում վայելչագրության մրցույթ  է։ Աշակերտները իրենց ձեռքով պատրաստել են գրքեր, գրել նախընտրած հեղինակների ստեղծագործու-թյուններից, ձևավորել են, տվել գույներ։
Արդյունքում ունեցանք կանոնավոր և պարզ ձեռագրեր։
Picture

Հետազոտական աշխատանք

Հ․ 186 հիմն․ դպրոցի 4բ դասարան, Ջ․ Մարտիրոսյան Նախագծային աշխատանք նախապես կատարված հետազոտական աշխատանքի վրա հիմնված։ Դասի թեման՝ Հայաստանի Հանրապետության մարզեր և մայրաքաղաք՝ Երևանի մասին լրացուցիչ և հետաքրքիր տեղեկությունների հայթայթում և ճիշտ մատուցում։
2022 թվականի Անբան Հուռին բամբակը գզելու համար դիմեց #բամբակ.գզգզ # ընկերությանը, գդակը պատվիրեցին #կատվի# առցանց խանութում, որը չվերադարձրեց գումարը, չնայած պատվերը հաճախորդի սրտով չէր, գայլը չվնասեց ուլիկին, որովհետև դուռը բացելուց հետո տեսավ, որ նա շատ փոքր է...
Վա՛այ, 2022 թվականի 6գ
В 5д классе урок-сказка ,,Чудесная звездочка,, -  ուսուցիչ՝ Ա․ Մուսայելյան
Picture
18․02․2020 - Ակա՛նջ արեք, մի բան պատմենք հիմի ձեզ.
ՆՈՐՈՒՅԹ. հեքիաթների 3D հերոսներն ու պատի թերթը
​5 բ֊ում - ուսուցիչ՝ Գ․ Գալստյան

186-ը հայկական զորամասերից մեկում

Picture
05․02․2022 - Ամբողջ դպրոցով հավաքվեցինք, նամակներ գրեցինք, մեր բաժին քաղցրեղենը սիրով տրամադրեցինք, գրքեր վերցրինք, դասավորեցինք, աշխատեցինք... Աշխատեցին 5-9-րդ դասարանների բոլոր սովորողները, բայց մեկնող-ներկայացուցիչները ութերորդցիներն էին:
Ու գնացինք...>>>



Շնորհավոր տոնդ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Հայոց բանակի կազմավորման տոնը լավագույն առիթն է առաջին դասարանցիներին սովորեցնել արժևորելու հայոց բանակի ազգապահպան դերակատարությունը, հայ զինվորի հայրենանվեր ու անձնվեր գործն ու սխրանքը...

Իմ առաջին քայլերը ֆրանսերենում

 04․02․2022թ-ին 5բ դասարանում տեղի ունեցավ օրինակելի դաս։ Աշակերտները ներկայացրեցին ֆրանսերենի այբուբենը, տարվա եղանակները, ֆրանսերեն լեզվով մաթեմատիկական գործողություններ կատարեցին։ Դասի ընթացքում հնչեցին թեմատիկ երգեր։ Ներկայացրեցին մի փոքրիկ հատված Ս․ Մարշակի ,,Տարվա 12ամիսները,, հեքիաթից։ Դասարանում թևածում էր ֆրանսերեն խոսքն, երգն ու երաժշտությունը։
Picture
Picture
  «Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ  պայքարի  համաշխարհային օրն է»
Դպրոցի մուտքի մոտ 9բ դասարանի աշակերտները հարցումներ արեցին՝ պարզելու համար ուսուցիչների և աշակերտների ունեցած գիտելիքների մակարդակը տվյալ օրվա առնչությամբ։ Առաջին դասաժամին 9բ դասարանի աշակերտները զույգ զույգ այցելեցին 8-րդ և 9-րդ դասարաններ՝ անցկացնելով փոքրիկ սոցիալական հարցումներ, որից հետո աշակերտները իրենք բացատրեցին թե ինչ է ՄԻԱՎ-ը, ՁԻԱՀ-ը, ինչպես են դրանք փոխանցվում, որոնք են խոցելի խմբերը, ինչի շնորհիվ չեն փոխանցվում այդ վիրուսները։ Կարճ բացատրությունից հետո ստուգվեց աշակերտների կողմից մատուցված տեղեկատվության յուրացման աստճիճանը։

Սպորտլանդիա 2021

19.11.2021թ․ Հ․ 186 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ընկերական խաղ «Սպորտլանդիա» 4ա և 4բ դասարանների միջև։ Մրցման ընթացքում խաղարկվեց 5 վարժաձև։
Picture

Մրցույթ բասկետբոլ մարզաձևից

Picture
18.11.2021թ․ հ․186 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ միջդասարանա-կան մրցույթ Բասկետբոլ մարզաձևից՝ 9բ և 9գ դասարանների միջև։ Խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց 9գ դասարանը։

Արձանագրություն ծնողական խորհրդի նիստի

Արձանագրություն մանկավարժական խորհրդի նիստի

arcanagr._cnox._xorh..pdf
File Size: 737 kb
File Type: pdf
Download File

arcanagr..pdf
File Size: 748 kb
File Type: pdf
Download File

Երևանի Հ. 186 հիմն. դպրոցի 2021-2026թթ զարգացման ծրագիր
Դպրոցի տնօրենի հավակնորդ՝ Մարինե Քոչարյան

2021-2026_հ._186_հիմնական_դպրոցի_զարգացման_ծրագրի.pptx
File Size: 9925 kb
File Type: pptx
Download File

Հայտարարություն

2021թ-ի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00 կկայանա ,,Երևանի հ.186 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ի   տնօրենի պաշտոնի հավակնորդ Մարինե Հենրիկի Քոչարյանի հանդիպումը ծնողական խորհրդի հետ:
Օրակարգում՝ 
1. Կազմակերպչական հարցեր /Զեկուցող՝ Մ. Հուսեփյան/
2. Զարգացման ծրագրի ներկայացում և քննարկում /
Զեկուցող՝  Մ. Քոչարյանն/

Հանդիպումը կկայանա Երևանի հ. 186 հիմն. դպրոցի հանդիսությունների դահլիճում:
Հասցե՝ քաղաք Երևան Նոր Նորքի 8-րդ զանգված Մինսկի 95, հեռախոս 66-70-86 

Հայտարարություն

2021թ-ի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00 կկայանա ,,Երևանի հ.186 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ի   տնօրենի պաշտոնի հավակնորդ Մարինե Հենրիկի Քոչարյանի հանդիպումը մանկավարժական խորհրդի հետ:
Օրակարգում՝ 
1. Կազմակերպչական հարցեր /Զեկուցող՝ Մ. Հուսեփյան/
2. Զարգացման ծրագրի ներկայացում և քննարկում /
Զեկուցող՝  Մ. Քոչարյանն/

Հանդիպումը կկայանա Երևանի հ. 186 հիմն. դպրոցի հանդիսությունների դահլիճում:
Հասցե՝ քաղաք Երևան Նոր Նորքի 8-րդ զանգված Մինսկի 95, հեռախոս 66-70-86 

        ՈՒՂԵՑՈՒՅՑ Կորոնավիրուսային հիվանդության
(COVID-19)
պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություն-
ներում
​գործունեության կազմակերպման

  1. Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:
  2. 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:
  3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:
  4. Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:
  5. Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։

Գիտելիքի օր    2021-2022

Picture
Գիտելիքի օրը դարձյալ վերածվեց տոնախմբության 186-ի համար: Շնորհավորանքներ, ուղերձներ, բարեմաղթանքներ, ծնողների` հույսով լի հայացքներ, ժպիտներ, երգ, պար, ծաղիկներ, ծաղիկներ…Ու այդ ֆոնի վրա` առաջինցիների վախվորած, հպարտ, լացակումած, հորանջող, փնտրող դեմքեր:
Նկարները տես այստեղ ....>>>

Picture
Օգոստոսի 26-ին, հ. 186 դպրոցը կրկին իր հյուրընկալ դռները բացեց առաջին դասարան-ցիների առջև. մեկնարկեց «Դեպի դպրոց» ծրագիրը.

Աշակերտները ծանոթացան ուսուցիչների, ինչպես նաև միմյանց հետ:

Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Powered by Create your own unique website with customizable templates.