ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
ԳԻՏԵԼԻՔՈՎ ՔԱՅԼԵՆՔ ԱՌԱՋ:
Picture

Դպրոցի ներքին գնահատում 2019-2020 ուստարի

Արխիվ  2019-2021թթ․

        ՈՒՂԵՑՈՒՅՑ Կորոնավիրուսային հիվանդության
(COVID-19)
պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություն-
ներում
​գործունեության կազմակերպման

  1. Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:
  2. 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:
  3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:
  4. Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:
  5. Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։
4-րդ դասարան, ավարտական միջոցառում

Հուշ-միջոցառում  ԽՈՍՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Picture
31. 05. 2021 Դպրոցում իրարամերժ զգացողությունների հերթագայություն էր` թախիծ, հպարտություն, ափսոսանք, հիասթափություն, նորովի ապրելու, գործելու վճռականություն... Դպրոցում ԽՈՍՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ հուշ-միջոցառումն էր` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած ու այլևս 186-ի հավերժ սաներ Գոռ Եղիազարյանին, Մարտին Մանասարյանին, Գևորգ Գևորգյանին, Արամ Սիմոնյանին...>>>

Picture
Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Անձնակազմի և աշակերտների տարհանումըերկրաշար-ի ժամանակ» թեմայով միջոցառում, որին ներկա էր նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սերոբ Դարբինյանը:
    Դպրոցի ՔՊ վերակազմավորումները իրենց առջև դրված պարտականությունները կատարեցին հավուր պատշաճի: 
​     Տարհանումը կատարվեց 2 րոպեում, հաջողությամբ տարհանվեցին և՛ աշակերտները, և՛ դպրոցի ողջ անձնակազմը:

Picture
       Երևանի թիվ 186, 197, 88 հիմնական դպրոցների և 198 ավագ դպրոցի համագործակցության ծրագրի շրջանակներում անգլերենի ուսուցիչների համատեղ ջանքերով կազմակերպվեց միջոցառում <<Անգլիախոս երկրները>> թեմայով, որի շրջանակներում աշակերտները պատրաստել էին սահիկաշարեր ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Կանադայի վերաբերյալ։
  Նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքները, մասնակցեցին տարբեր ինտերակտիվ խաղերի՝ վիկտորինա, պտտանիվ, պազլ, խաթարված նախադասություններ, խաչբառեր՝ իրենց ընտրված թեմաների վերաբերյալ։
     Հաղթեցին բոլոր թիմերը, քանի որ բավական մեծ հետազոտական աշխատանք էին կատարել, հարստացրել էին իրենց գիտելիքները, զարգացրել համագործակցային հմտությունները։

Հանդիպում առաջին դասարանի ծնողների հետ

Շախմատի մրցումներ՝  համայնքային փուլ

Picture
  2021թ․ մայիսի 21-ին հ․ 186 հիմն․ դպրոցի աշակերտները մասնակցեցին շախմատի 15-րդ օլիմպիադայի համայնքային փուլին։ Այս փուլին մասնակցում էին օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթած աշակերտները՝ Մինասյան Լևոն 8ա, Հարությունյան Խաչիկ 8գ, Շահմիրյան Ռուբեն 5բ, իսկ աղջիկներից՝ Ապրեսյան Էլինա 4գ։ 
         Մրցումներն  անց կացվեցին ընկերական և ջերմ միջավայրում, իսկ 5 տուրերի ամփոփման արդյունքում հ․ 186 հիմն․ դպրոցը հայտնվեց լավագույն տասնյակում։

Picture
​Խաչքարի բացում Նոր Նորքի 8-րդ զանգվածում
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների հիշատակին նվիրված Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում բնակիչների և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ աջակցությամբ տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն:

Picture
Մայիսի 4-7-ը հ․186 հիմն․ դպրոցի աղջիկների և տղաների հավաքական թիմերը մասնակցեցին ՀՀ անկախության 30-րդ տարելիցին նվիրված դպրոցականների մարզական խաղերին՝ հանդբոլ մարզաձևից։
Աղջիկների հավաքական թիմը գրավեց 1-ին պատվավոր տեղը, իսկ տղաների հավաքական թիմը՝  2-րդ տեղը։ Թիմերը պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և գավաթներով։ Աղջիկների հավաքականը իրավունք ստացավ մասնակցելու հանրապետական փուլին։

Զատիկի տոնին նվիրված ցուցահանդես

Picture
Ապրիլի 4-ին 5-րդ զանգվածի Եկեղեցու բակում թաղապետարանի կողմից կազմակերպվել էր ցուցահանդես, որին մասնակցել են նաև հ․ 186 հիմն․ դպրոցի 5-7-րդ դասարանի աշակերտները, տեխնոլոգիայի ուսուցիչներ՝ Մ․ Ադյանը և Հ․ Մխիթարյանը։ Ցուցադրությունը նվիրված էր Զատկի տոնին։
Աշակերտները պատրաստել էին Զատկի ծիսական տիկնիկներ՝ Ուտիս տատ և Պաս պապ, Զատկի համար ձևավորած կանաչ խոտ, ձվեր և այլ կոմպոզիցիոն աշխատանքներ։

Ծառատունկ

Այց Գառնու երկրաֆիզիկական դիտարան

Picture
Հայկական լեռնաշխարհը համարվում է երկրաշարժավտանգ տարածք, որի մասին վկայում են բազմաթիվ պատմական գրավոր աղբյուրներ և մասնագիտական հետազոտություններ։ Միայն այն փաստը, որ հայոց 12 մայրաքաղաքները տուժել են երկրաշարժերից, մեզ պարտադրում է լինել սեյսմիկ առումով իրազեկված։ '' Ով իրազեկված է, նա պաշտպանված է" կարգախոսով 6ա դասարանը դասղեկ Շ. Ղուլիջանյանի հետ օրերս այցելեց Գառնու երկրաֆիզիկական դիտարան։ Շրջեցին 60 մետր խորության վրա գտնվող թունելախորշում, հետևեցին երկրակեղևի շարժը ամրագրող դեմոգրաֆի և լաբորատորիայում տարվող հետաքրքիր հետազոտական աշխատանքներին։Դիտեցին երկրաշարժի վերաբերյալ ֆիլմ, աշխատակիցների հետ քննարկեցին երկրաշարժից բնակչության պաշտպանության ուղիները և վարքականոնները։ Աշակերտները կարևորեցին սեյսմոլոգների կողմից իրականացվող աշխատանքները և երկրաշարժի ժամանակ պաշտպանվելու իմացությունը։

Picture
2021թ․ ապրիլի 12-ին Հ․ 186 հիմնական դպրոցի աշակերտներ Մինասյան Լևոնը, Շահմիրյան Ռուբենը, Հարությունյան Խաչիկը մասնակցեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ սպորտի միջազգային օրվա կապակցությամբ հ․ 134 դպրոցում կազմակերպված մրցաշարին։ Մրցաշարը բաղկացած էր 5 փուլից, որոնց արդյունքներն ամփոփվելուց հետո Հ․ 186 հիմնական դպրոցի աշակերտները զբաղեցրին 5-րդ հորիզոնականը։ Մրցաշարն անցավ ընկերական և շատ ջերմ միջավայրում։

Մասնակցություն շաբաթօրյակին

Միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին

Picture
Մարտի 24-ին 186 հիմնական դպրոցի 3դ դասարանում ռուսաց լեզվի ուսուցիչներ Մ․ Քոչարյանն ու Ա Սահակյանը կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին։  Ծնողներին կազմակերպիչները նախօրոք հրավիրատոմսեր էին ուղարկել։ Երաժշտության ներքո աշակերտները ներկայացան, արտասանեցին, բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին ծնողներին, ուսուցիչներին, ծաղիկներ նվիրեցին։ Աշակերտները հրաշալի տիրապետում էին ռուսաց լեզվին, արտասանում ռուսերենին բնորոշ առոգանությամբ...>>>

Վ․ Կատաևի «Յոթնաթերթիկ ծաղիկը» հեքիաթը

Մայիսի 11-ին 6դ դասարանում ռուսաց լեզվի դաս էր։  Դասարանը ձևավորված էր թեմային համապատասխան պաստառներով, նկարներով Աշակերտները ներկայացրին Վ․Կատաևի կյանքն ու ստեղծագործական ուղին, որից հետո էկրանին ցուցադրվեց «Յոթնաթերթիկ ծաղիկը» մուլտֆիլմը։ Ներկայացվեց հեքիաթի բովանդակությունը, գաղափարը։ Հետո անցան վիկտորինաներին, բառային աշխատանք կատարեցին....>>>
Picture
​     Ջուրը կյանքի հիմքն է ոչ միայն մարդկանց համար,այլ նաև ամբողջ մոլորակի համար: Այն բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական բաղադրիչն է:
       <<Ջրոլորտ>>թեմայի ամփոփումը 5 գ դասարանի 1-ին խմբի աշակերտները ներկայացրին յուրովի և ինքնատիպ: 
     Դասի  առաջին մասում աշակերտները ներկայացրին ջրի դերը բնության մեջ, բնութագրեցին ջրոլորտի բաղկացուցիչ մասերը, ինչպես նաև յուրաքանչյուրիս դերը ջրոլորտի և քաղցրահամ ջրի պաշարների պահպանման գործում...>>>
Picture

«Ջրահարսը» ներկայացման դիտում

Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ...

Picture
12. 03. 2021 -ին  8ա դասարանում ամփոփեցին <<Հովհաննես Թումանյան>> թեման: Որոշեցին, որ պետք չէ սահմանափակվել միայն ծրագրային նյութերով: Ստեղծագործողին, նրա մտածելակերպը հասկանալու համար պետք է ուսումնասիրել նաև այն միջավայրը, պայմանները, պատմական ժամանակաշրջանը, որում նա ապրել է: Սովորողները նախապես ստացել էին հանձնարարություն` խմբեր ստեղծել և ընտրել որևէ բաժին ու ուսումնասիրել...>>>

Picture
      11.03.2021թ. 5բ դասարան առարկա - մաթեմատիկա ուսուցիչ՝ Լ. Սահակյան,  դասի թեման ՝ «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփում, «Պարզ և բաղադրյալ թվեր»
      Դասն ինտեգրվել էր մայրենիի հետ....»»»

Շախմատի մրցումներ՝ դպրոցական փուլ

2021 թ․ փետրվարի 22-ից մարտի 2-ը հ․ 186 հիմն․ դպրոցում անց է կացվել շախմատի 15-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը։ Առաջին փուլը անցկացվել է օլիմպիական եղանակով՝ պայմանավորված մասնակիցների քանակով։ Կիսաեզրափակչում հանդիպել են 1-ին և 2-րդ խմբերի հաղթողները...»»»
Picture

Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի

ՀԵՐՈՍԱՆԱՆՔ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏ

Picture
27. 01. 2021-ին բանակի օրվան ընդառաջ` 7դ, 8ա և 9ա դասարանների սովորողների հետ անցկացվեց հայրենասիրության դաս:
Դասի նպատակն էր` շփվել հերոսների հետ, անձամբ նրանցից լսել իրական ու մեզ համար անհավանակն, իսկ իրենց համար սովորական ու բնական պատմություններ պատերազմի դաշտից:
Հյուրերն էին ինչպես Քառօրյա, այնպես էլ 44-օրյա պատերազմների մասնակիցներ Ջիվան Գասպարյանն ու Արմավիր Հովհաննիսյանը, ովքեր վիրավորված էին, գտնվում էին բուժման մեջ, բայց սիրով համաձայնեցին հանդիպել  պատանիների հետ, լսել նրանց մտահոգությունները, հետաքրքրող հարցերը...>>>

1դ դասարան - դասվար Ս․ Մշեցյան 

1գ դասարան - դասվար Մ․ Ներկարարյան 

1բ դասարան - դասվար Ն․ Ղալդունց 

1ա դասարան - դասվար Լ․ Սարդարյան 

Հայտարարություն

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
հ. 186 դպրոցում հայտագրված 1-ին դասարանցիների
և հ. 186 դպրոցի նախակրթարանի համար հերթագրված ծնողների

Սկսվում է փաստաթղթերի ընդունման փուլը:
Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել
17. 08. 2020-31. 08. 2020 /1-ին դասարան/
• դիմում՝ ուղղված տնօրենին /եթե հայտագրման ժամանակ էլեկտրոնային տարբերակը առկա չէ/,
• երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճեն,
• 2 լուսանկար՝ 3X4 չափսի,
• երեխայի ծննդյան վկայականի պատճեն,
• ծնողներից որևէ մեկի /օրինական ներկայացուցչի/ անձնագրի պատճեն,

և
24. 08. 2020- 31. 08. 2020 /նախակրթարան/
• դիմում՝ ուղղված տնօրենին,
• երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճեն,
• 2 լուսանկար՝ 3X4 չափսի,
• երեխայի ծննդյան վկայականի պատճեն
• ծնողներից որևէ մեկի /օրինական ներկայացուցչի/ անձնագրի պատճեն:

Փաստաթղթերը ներկայացնելիս անհրաժեշտ է ԽՍՏՈՐԵՆ ՀԵՏԵՎԵԼ ՊԱՐԵՏԱՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ՝ կրել դիմակ, դպրոցի մուտքի մոտ ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն:
Սիրով՝ հ. 186 դպրոցի տնօրենություն
Picture

Վարպետաց դաս կենսաբանությունից 

2019 թվականին  «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչված կենսաբանության ուսուցչուհի Գայանե Բուլդոյանը Երևանի քաղաապետարանի կրթության վարչության առաջարկով դպրոցում անցկացրեց բաց դաս քաղաքի դպրոցների կենսաբան, բնագետ ուսուցիչների ներկայությամբ, 8բ դասարանի սովորողների մասնակցությամբ:  
Դասի թեման  էր «Մարսողությունը բերանի խոռոչում»...>>>

Ամանորյա ուրախ միջոցառում

Աշակերտական խորհուրդը կազմակերպել էր ուրախ միջոցառում, հրավիրել Ձմեռ պապ և Ձյունանուշ, որոնք ուրախացրին 1-ին և 2-րդ դասարանցի հանդիսատեսին: Նկարները տես այստեղ....>>>
Picture

​Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել...

Picture
 Դեկտեմբերի 17 – ին 8ա դասարանում անցկացվեց Հայրենական մեծ պատե-րազմի հաղթանակի 75-ամյակին նվիր-ված հիշատակի միասնական դաս, որի նպատակն էր սովորողների մեջ հայրենասիրական դաստիարակության սերմանումը: Նկարները տես այստեղ....>>>
Գաղտնիքներդ մենք պիտի իմանանաք մեկ - մեկ...
<<Տիեզերք>> թեմայի ամփոփումը կատարվեց ինքնատիպ և ուսուցողական եղանակով:
5ա դասարանը վերածվել էր ուրույն տիեզերքի: Դասի առաջին մասը մրցույթ - վիկտորինա էր, որին մասնակցեցին հինգական աշակերտ 5ա, 5բ, 5գ, 5դ դասարաններից: Հնչեցված հարցերին գրագետ պատասխանելուց և թեմատիկ խաչբառը լրացնելուց հետո խմբերից մեկը հաղթող ճանաչվեց:
Հետաքրքիր էր նաև դասի երկրորդ փուլը...>>>


Picture
Picture
Այցելություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, դպրոց բանակ կապը ամրապնդելու նպատակով, ինչպես նաև դասախոսություն ,,Կրակային պատրաստություն,, թեմայով:

<<Золотая осень>>

19 ноября был организован и проведен школьный праздник <<Золотая осень>>, в котором были задействованы учащиеся 5а и 5г классов. Мероприятие сочетало в себе яркие краски: стихи, песни, русские народные частушки, загадки, инсценировки...>>>
Picture
Picture

Շախմատի օլիմպիադա՝ համայնքային փուլ

​2019թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ շախմատային 14-րդ օլիմպիադայի համայնքային փուլը: Ներդպրոցական փուլում հաղթող ճանաչված Գալստյան Արամեն, Գևորգյան Արսենը, Մինասյան Լևոնը, իսկ աղջիկներից՝ Ավանեսյան Աննան մասնակցեցին Շախմատի Ակադեմիայում կայացած շախմատի մրցումներին, որտեղ նրանք պետք է մրցեին այլ դպրոցների ներկայացուցիչների հետ: Չնայած մրցակցային իրադրությանը՝ մրցաշարն անցավ ընկերական միջավայրում: 

​Շախմատի օլիմպիադա՝ ներդպրոցական փուլ

Ե​​րևանի հ. 186 հիմնական դպրոցում 2019թ. հոկտեմբերին անց կացվեցին շախմատի 14-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը: Մրցումներին մասնակցեցին 2-8-րդ դասարանի աշակերտները: Քանի որ մասնակիցների քանակը շատ էր, մրցումները անց կացվեցին նախ շրջանաձև մեթոդով...>>>
Picture
Picture

Տարհանում

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ուսումնական վարժանք <<Հրդեհ>> թեմայով, որը համատեղ անցկացվեց Նոր Նորքի բաժնի փրկարարական ծառայության հետ: Աշակերտները և անձնակազմը ժամանակին տարհանվեցին և պայմանական հրդեհը մարվեց...>>>
Picture
,,Հայկական ակնաբուժական նախագիծ,, հիմնադրամի կողմից կազմակերպված նկարչական մրցույթում հաջորդ փուլ անցան դպրոցի 7 աշակերտներ, ովքեր հոկտեմբերի 17-ին մասնակցեցին կազմակերպության կողմից անցկացված խաղ - մրցույթին: Խաղ - մրցույթի արդյունքում 6ա դասարանի աշակերտուհի Ռուզաննա Ասրյանը արժանացավ մրցանակի:
Ա էր, աշուն էր, արքայական էր, արևավառ էր։ 186-ում <<Ա>> տառի շնորհանդեսն էր։ 2019թ-ի հոկտեմբերի 17-ին 1-ին դասարանների աշակերտների համար տոն էր։
Դպրոցի բակում էին հավաքվել ծնողները, ուսուցիչներն ու հյուրերը։ Շուտով՝ ուրախ երգի հնչյունների ներքո, բակ դուրս եկան տոնի գլխավոր հերոսները։ Նրանք ժպտում էին ու երգում՝ անակնկալի սպասումով։ Երեխաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն՝ Մ.Քոչարյանը:
Picture
Picture
2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում մրցանակի է արժանացել հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը:

Բնապահպանական քարոզարշավ 

Սեպտեմբեր ամսից դպրոցի էկոակումբի ղեկավար Գ. Բուլդոյանը և էկոակումբի անդամները հանդես եկան նախաձեռնությամբ: 
Հայտարարվեց <<Փրկենք անտառը>> խորագրով մրցույթ: Էկոխմբի ղեկավար Գ. Բուլդոյանի կողմից անցկացվեցին իրազեկման դասընթացներ: Դպրոցի 2-9-րդ դասարանների սովորողները մասնակցեցին ինտերակտիվ դասերի, որը իրականացվեց 4 փուլով: Դասի սկցբում ցուցադրվեց <<Օզի օզօն>> մուլտֆիլը: Մասնակից աշակերտների հետ քննարկվեց <<ի՞նչ է անտառը>>: Որոշվեց կազմակերպել էկոխմբեր դասարաններում և դասարաններում կուտակված աղբը տեսակավորել, թղթի թափոնները հավաքել և հանձնել էկոխմբի անդամներին:
Բնապահպանական հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից տարեվերջին արդյունքները կամփոփվեն:
Picture
Ակնաբուժական նախագիծ
​,,Հայկական ակնաբուժական նախագիծ բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր մրցույթ ցուցահանդես 3-6-րդ դասարանների սովորողների համար, տեսողության համաշխարհային օրվա իրացեկման նպատակով: Ապա անցկացվեց ցրույց 5-6-րդ դասարանների դասղեկների հետ, որի ժամանակ նվիրեցին ,,Տեսունիկ,, կրթաուսուցողական խաղը: Այն նախատեսված է 5-6-րդ դասարանների սովորողների համար:
 Սեպտեմբերի 19-ին հ.186 դպրոցը հյուրընկալեց ՌԴ բուհերի ներկայացուցիչներին /Горный университет - Санкт Петербург, Калужский государственный университет им. К. Э. Циалковского, Российский государственный университет им. А. Н. Косыгина, МФТИ/: Նրանք ներկայացրին իրենց բուհերը, ֆակուլտետները ըստ մասնագիտությունների, ՌԴ-ում կրթություն ստանալու հնարավորությունները:
Picture
Click here to edit.
Picture

  Գիտելիքի օր    2019-2020

Գիտելիքի օրը դարձյալ վերածվեց տոնախմբության 186-ի համար: Շնորհավորանքներ, ուղերձներ, բարեմաղթանքներ, ծնողների` հույսով լի հայացքներ, ժպիտներ, երգ, պար, ծաղիկներ, ծաղիկներ…Ու այդ ֆոնի վրա` առաջինցիների վախվորած, հպարտ, լացակումած, հորանջող, փնտրող դեմքեր: Նկարները տես այստեղ....>>>
Picture
Օր 4-րդ

Այսօր մեր դպրոցի ապագա աշակերտների համար կազմակերպվեցին նկարչություն, ինչպես նաև ուրախ և զարգացնող խաղեր: Աշխատանքի ընթացքում երեխաները վերհիշեցին արդեն սովորած «Պայծառ արեգակ» երգը: Դպրոցի հանդիսությունների դահլիճում երեխաների համար բեմադրվեց «Սևուկ ուլիկ» հեքիաթը, կատարվեց քննարկում, ամփոփվեց ուրախ երգի կատարմամբ:
Օգոստոսի 28-ին ,,Երկուսով,, հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մանկական հոգեբան Լալա Պետրոսյանը և լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը անցկացրին զրույց - սեմինար առաջին դասարանի երեխաների ծնողների համար ,,Ինչպես նախապատրաստել երեխային դպրոցին, ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ և ինչպես օգնել երեխաներին հաղթահրելու դրանք:
Picture
Picture
Օր 3-րդ
Այս անգամ մեր դպրոցի ապագա աշակերտները կատարեցին ապլիկացիոն աշխատանքներ, ծանոթացան տարվա եղանակներին, ունկնդրեցին հեքիաթ, քննարկեցին այն: Նրանք մարզադահլիճում կատարեցին նախավարժանք, մասնակցեցին էստաֆետային խաղերի,
կրկնեցին «Պայծառ արեգակ» երգը, դրան ուղեկցող պարային շարժումները: Այնուհետև երեխաները կատարեցին գործնական աշխատանք՝ «Պայուսակի դասավորում». ուսուցիչների օգնությամբ դասավորեցին պայուսակները, ծանոթացան իրենց անհրաժեշտ գրենական պիտույքներին, որից հետո անցկացվեց խաղ-մրցույթ:
Օրը հետաքրքիր անցավ նաև աշակերտների ծնողների համար. քանի որ դպրոցում հոգեբանի և լոգոպեդի կողմից կազմակերպվեց սեմինար աշակերտների՝ դպրոցական կյանքին հարմարվելն ապահովելու մասին:
Օր 2-րդ
Աշակերտները զրույցի միջոցով և ուսուցիչների ուղղորդմամբ նկարեցին, կատարեցին ապլիկացիոն աշխատանքներ, խաղացին ուրախ և զարգացնող խաղեր: Աշխատանքը երաժշտական, ֆիզկուլտ դադարներով էր, ընթացքում սովորեցին «Ե՛վ արև, և՛ անձրև» երգը: Ֆիզկուլտուրայի դահլիճում կատարեցին նախավարժանք և մասնակցեցին էստաֆետային խաղերի:
Picture
Picture
Օգոստոսի 26-ին, հ. 186 դպրոցը կրկին իր հյուրընկալ դռները բացեց առաջին դասարանցիների առջև. մեկնարկեց «Դեպի դպրոց» ծրագիրը.
Օր 1-ին
Աշակերտները ծանոթացան ուսուցիչների, ինչպես նաև միմյանց հետ: Իրենց առօրյայից անցում կատարեցին դեպի դպրոցի առօրյան: Զրույցի միջոցով և ուսուցիչների ուղղորդմամբ կազմեցին դպրոցականի օրվա ռեժիմը, որն ամրապնդեցին համապատասխան նկարների խառնաշփոթը դասավորելով ճիշտ հերթականությամբ: Կատարվեց ֆիզկուլտ դադար, սովորեցին «Պայծառ արեգակ» երգը, որը կատարեցին համապատասխան շարժումներով: Երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Նրանք գնացին արդեն հարազատ դարձած դպրոցից՝ վերադառնալու մեծ ցանկությամբ:
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Powered by Create your own unique website with customizable templates.