ԱՐԽԻՎ 2015 - 2016
Շնորհավորենք Վալերի Գրիգորյանին
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
,,Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը ինժեներական մասնագիտացումներում,, պաստառների մրցույթի դպրոցական փուլը սկսված է: Ընտրում եք լավագույն աշխատանքը: Ընտրության համար ունենք ընդամենը 1 օր ժամանակ: Ներկայացված են` ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ ՀԱ ՛Յ ԶԻՆՎՈՐ, ՔԱ ՛Ջ ԶԻՆՎՈՐ
Ֆրանսիան 40 րոպեում
![]() 2016 թ. ապրիլի 11-ին N 186 դպրոցում ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ դաս-միջոցառում Ֆրանսիան 40 րոպեում խորագրով, որին մասնակցում էին 7ա և 6ա դասարանների աշակերտները: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Մ. Քոչարյանը, փոխտնօրեններ և ուսուցիչներ: Դաս-միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Ֆրանսիայի Հանրապետությունը, խոսեցին տեսարժան վայրերի, ճանաչված մարդկանց, ինչպես նաև ազգային և պետական տոների մասին: Դաս-միջոցառման ընթացքում զգացվում էր ֆրանսիական շունչը, ֆրանսիական արվեստի ու մշակութային արժեքների հաճելի ներկայությունը: Լուսակարները տես այստեղ...>>>
Մասնակցություն համաքաղաքային շաբաթօրյակին
Մեր շնորհալիները
Շնորհավոր Սուրբ Զատիկ
Բուսաբանական այգում![]() IIա դասարանի աշակերտները էքսկուրսիա են գնացել «Բուսաբանական այգի» բուսական աշխարհը ուսումնասիրելու նպատակով: Նրանք այնտեղ զգացին հայրենի բնության գեղեցկությունը և հիացան «Ոսկեծամիկ աշնան» խայտաբղետ գույներով: Ծանոթացան իրենց հետաքրքրող մի շարք բույսերի հետ:
![]() Անակնկալ էր սպասվում նաև հ.186 հիմն. դպրոցի 4գ դասրանի աշակերտներին, և նրանք հայտնվեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Վայելեցին, հիացան ու զարմացան նրա ամբողջ կենսագործունեությամբ և իրենց բոլոր հարցերի պատասխանները տեսանելի դարձան: Մտորումների մեջ ընկած՝ ոգեշնչված ու մտովի նրա հերոսների ուղեկցությամբ տուն վերադարձան:
Սկսվեց նոր ուսումնական տարին: 4բ դասարանի սովորողները նորից հարազատ դպրոց են եկել: Ուրախ են բոլորը, խանդավառ ու անհամբեր: Գիտելիքի օրվա առաջին դասը սկսված է: Կարևորելով գիտելիքի դերը, սովորողներն որոշեցին այս տարի ավելի շատ աշխատել և գիտելիքներով քայլել առաջ:
Կրկին իր լայն դռներն է բացել հ.186 հիմնական դպրոցը և շնորհավորում է բոլոր աշակերտներին գիտելիքի օրվա կապակցությամբ: Բարի երթ ձեզ, սիրելի՛ աշակերտներ:
|
|