ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ

 Սեմինար պարապմունք հ.186 դպրոցում

Picture
Նոյեմբերի 20-ին հ. 186 դպրոցը` որպես դպրոց-կենտրոն, քլաստերի դպրոցների դասղեկներին ու ծնողներին հրավիրեց սեմինարի` ծնող-դպրոց կապի, դրա հնարավոր լավ և վատ կողմերի վերաբերյալ:
Սեմինարը վարում էր հ. 186 դպրոցի տնօրեն Մ. Քոչարյանը:
Նա նախ ներկայացրեց սեմինարի նպատակը`
  • ծնող-դպրոց կապի անհրաժեշտությունը,
  • ծնողական խորհրդի իրավասությունները,
  • ծնողական խորհրդի կողմից այդ իրավասությունների կատարման որակը:
Որպես նախաբան նա խոսեց դպրոց-ծնող կապի անհրաժեշտության ու հարցի միշտ արդիական լինելու մասին, մասնավորապես նշելով, որ սերնդափոխությունը, աշակերտների ժամանակակից մտածելակերպը, տեխնիկայի զարգացումը, եվրոպական բարքերը իրենց ազդեցությունն ունեն հանրակրթական համակարգի աշխատանքի վրա: Դպրոցականի վատ վարքի ու բացասական գնահատականի համար այսօր դպրոցը մեղադրում է ծնողին, ծնողը` դպրոցին...
Ապա դպրոցի դասվարներ Ս. Օհանյանն ու Ե. Շաքարյանը բեմականացրին թեմային համապատասխան մի իրավիճակ. մասնակիցներին առաջարկվեց քննարկել, թե ինչպիսին կլինի ներկայացված գործողությունների հետագա ընթացքը, հանգուցալուծումը`
​
ա. ծնող-դպրոց ամուր կապի դեպքում.
բ. ծնող-դպրոց թույլ կապի դեպքում.
գ. ծնող-դպրոց կապի բացակայության դեպքում:
Քննարկումներն ու առաջարկված տաբերակները հետաքրքիր էին ու յուրօրինակ, և որ ամենակարևորն է, դրանք հիմնավորվում էին ինչպես իրավիճակի թելադրած, այնպես էլ սեփական փորձից հիմնավորումներով:
Ապա մասնակիցները լրացրին ծնող- դպրոց կապի հնարավոր լավ և վատ կողմերի վերաբերյալ երկճյուղ աղյուսակը, ընդգծվեցին խնդիրները, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:
Սեմինարավարը խմբերին բաժանեց ծնողական խորհրդի իրավասությունները փաստող դպրոցի կանոնադրության հատվածը և առաջարկեց քննարկել, որոշել և համապատասխան նշումներով առանձնացնել այն դրույթները, որոնք միանշանակ կատարվում են, երբեմն են կատարվում և չեն կատարվում:
Մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքները:
Սեմինարավարը էկրանին ցույց տվեց հենց տեղում աշխատանքներին զուգընթաց կազմվող աղյուսակը և բոլորի ուշադրությունը սևեռեց 3-րդ բաժնի վրա:
իրավասություններ, որոնք միանշանակ կատարվում են, երբեմն են կատարվում և չեն կատարվում
Նա առաջարկեց քննարկման այս հատվածն անվանել ,,Ինչո՞ւ,, և փորձել գտնել դրանք չկատարելու պատճառները: Դրանք գրանցվեցին գրատախտակին:
Նա առաջարկեց քննարկման հաջորդ փուլն անվանել ,,Ի՞նչ անել,,:
Քննարկման ընթացքը բուռն էր ու բովանդակալից:
Հետաքրքիր էր միաձայն ընդունված տարբերակը` պարբերաբար դպրոցներում անցկացնել ծնողական օր, որի նպատակը ոչ այնքան սովորողի ընթացիկ գնահատականների կամ վարքի մասին տեղեկատվությունը լինի, որքան դպրոցի անցուդարձին նրանց իրազեկ դարձնելը, որոշումներում նրանց կարծիքը լսելը, քանի որ ակնհայտ է, որ ծնող-դպրոց կապի ամրապնդումը կամ բացակայությունն սկսվում է իրազեկ լինելուց կամ դրա պակասից:

Powered by Create your own unique website with customizable templates.