ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
ԳԻՏԵԼԻՔՈՎ ՔԱՅԼԵՆՔ ԱՌԱՋ:
Picture
2014-2015 ուստարում 6բ դասարանի վերջին էկսքուրսիաների շարքը դեպի Կոմիտասի և Անդրանիկի թանգարաններն են։ Աշակերտները գլուխ խոնհարեցին պանթեոնում հանգչող Մեծն Հայերի՝ Կոմիտասի, Շիրազի, Ալեկսանդր Թամանյանի, Վահան Տերյանի, Վիլյամ Սարոյանի և այլոց շիրիմներին:
Picture
Մայիսի 21-ին IVբ դասարանը կազմակերպեց «Մեր դպրոցական հրաշալիքները» ավարտական միջոցառումը:
Սովորողները ներկայացրեցին մեր հայրենիքի անցյալն ու ապագան, որը հավերժացնում է մեր ազգը և հոգևոր գանձերը...՚՚>>>


Изображение
1ա դասարանը կազմակերպել էր միջոցառում «Հրաժեշտ այբբենարանին», որտեղ աշակերտները ցուցադրեցին իրենց ամբողջ տարվա ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները: Լուսանկարները տես այստեղ...>>>
Picture
6բ դասարանի հերթական էքսկուրսիան Նորքի բարձունքում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն էր։ Աշակերտները տպավորված էին, թե ցեղասպանության ժամանակ ինչպես էին օգնել հայ որբերին։


Picture
Շնորհավորեեեեք մեեեեզ..
Հ. 186 դպրոցի լավագույն աշակերտներից բաղկացած ընտրանին հաղթեց ՀԱՅ ԱՍՊԵՏ հեռուստախաղի երևանյան փուլում...
Շատ ապրեն մեր երեխաները:
Ծիծեռնակաբերդում է 6բ դասարանը

Հիշում եմ և պահանջում

Изображение
1915թ.-ից անցել է 100 տարի, ոմանց թվում է, թե ժամանակը բավականին երկար է` մոռանալու համար այն ոճրագործությունը, որ տեղի ունեցավ: Ավաղ, այս դեպքում ժամանակն այնքան անզոր է, որ պարզապես չի կարող քողարկել Ցեղասպանությունը, ոտնձգությունը` մարդու և մի ողջ ազգի դեմ: Կոտորածների հետևանքները զարհուրելի են, սակայն ժամանակի ընթացքում մեզանից յուրաքանչյուրի սրտում վերստին հավերժանում է հայ լինելու գաղափարը...
Ապրիլի 22-ին Երևանի h.186 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին...>>>
Picture
<<Ծիծեռնակաբերդի խորհուրդը>> 
Ապրիլի 22-ին բ/մ թիմը անցկացրել է դաս-միջոցառում ,,Ծիծեռնակաբերդի խորհուրդը,, խորագրով:
Դաս-միջոցառման սկզբում աշակերտների համար ընթերցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որին ներկա էին <<Ներառական կրթություն>> ծրագրում ընդգրկված աշակերտները...>>>

Հայ ազգը իր բազմադարյան պատմության մեջ ունի մի էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է թախիծով: Մենք՝ 3-րդ դասարանի աշակերտներս ևս ոգեկոչում և դատապարտում ենք այդ ոճրագրությունը: 
Անմոռուկի պատրաստում







Դիտել ավելին...>>>
Изображение
Ապրիլի 7-ին աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան համերգային ծրագրով և շնորհավորեցին ուսուցիչներին, ծնողներին, բոլոր կանանց ու աղջիկներին գարնանային  գեղեցիկ տոների կապակցությամբ: Ցանկացան հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Լուսանկարները տես այստեղ...>>>  
Picture

Մենք` 7ա դասարանցիներս

Ամեն ինչ սկսվեց 2013 թվականին, երբ  մեր ռուսերենի ուսուցչուհին` Սվետլանա Ալեքսանդրովնան, ասաց, որ տեղի է ունենալու հեռուստակամուրջ հ. 186 հիմն. դպրոցի 5ա և Միտիշչիի  հ. 8 դպրոցի 6ա դասարանների միջև...>>>
Изображение
Գեղեցիկ ավանդույթ դարձած «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի նկատմամբ տարեցտարի ավելանում է աշակերտների հետաքրքրությունը: Մրցույթն այնքան սիրված է դպրոցականների և ուսուցիչների կողմից, որ այն պարզապես տոնի է վերածվում...>>>


Անակնկալ հանդիպում դերասան Արմեն Մարությանի հետ <<Պատանի հանդիսատես>>-ի թատրոնում: IIIդ դասարանի աշակերտները տպավորված էին պատահական հանդիպումից:
Изображение
Մարտի 22-ին 4բ դասարանի աշակերտները այցելեցին Հայաստանի պատմության թանգարան: Երեխաները ծանոթացան հսկայական և բացառիկ հավաքածուի 3-րդ և 2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների, որոնք պատկանում են համաշխարհային գլուխգործոցների գանձարանին: Տեսան 15-14դդ. Ք.ա. փայտե սայլեր և կառքեր` պեղած Լճաշենից, և նրանց բրոնզե-մանրակերտեր, հայկական դրամների հարուստ հավաքածուներ, քանդակագործական և խեցեգործական գտածոներ` պեղած Դվին, Անի քաղաքներից և Ամբերդ ամրոցից:

Изображение
Մարտի 6-ին 3գ դասարանի աշակերտները այցելեցին Խնկո Ապոր գրադարան: Հետաքրքիր զրույցներ ծավալվեցին գրադարանի տարբեր սրահների աշխատակիցների և աշակերտների միջև: Նրանց ամենաշատը գրավեցին ընթերցասրահի նկարազարդ գրքերը: Տպավորություններից հիացած աշակերտները ցանկություն հայտնեցին բաժանորդագրվել և դառնալ մշտական ընթերցող: 
Изображение
3բ և 3դ դասարանների աշակերտները ,,Ես և շրջակա աշխարհը,, առարկայի ,,Երկիր մոլորակը,, թեմայի ամփոփման դասը անցկացրին ֆիզիկայի լաբորատորիայում: Նրանք մեծ հետաքրքրությամբ դիտեցին դիտակտիկ նյութերը. Արեգակի շուրջ պտտվող մոլորակները, լուսինը, անվանեցին մոլորակների անունները, տեսան լուսնի պտույտը երկրի շուրջ: Ակտիվորեն պատասխանեցին տրված հարցերին:
,,Կանչ,, մանկապատանեկան ամսագրի թղթակիցը հյուր էր IIIդ դասարանում: Երեխաների հետ զրույցում մտքեր փոխանակվեցին գիրք կարդալու և գիրք նվիրելու մասին: Արդյունքում դասարանի խմբակային նկարը հայտնվեց ամսագրի առաջին էջում: Աշակերտներն անասելի ուրախությամբ հայտնաբերեցին իրենց նկարները ...
Picture
Փետրվարի 19-ին 3ա դասարանում կազմակերպվեց դաս-միջոցառում նվիրված «գիրք նվիրելու օրվան»: Միջոցառման ընթացքում աշակերտները ստացան տեղեկություններ առաջին տպագիր գրքի ստեղծման, գրադարանների առաջացման, մատենադարանի կառուցման և կազմավորման մասին: Դասարանում ստեղծվեց դասարանական գրադարան՝ աշակերտների գրքերով, խմբերով ընթերցվեցին դասարանական գրադարանի որոշ գրքեր, կատարվեցին քննարկումներ:
Picture
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին IIIբ դասարանում անսովոր աշխուժություն ու անհամբերություն էր տիրում: Սովորողներից յուրաքանչյուրը ցանկանում էր րոպե առաջ իր ձեռքով պատրաստած ու ձևավորած գիրքը նվիրել ընկերոջը: Եվ, ահա, մեծ սիրով միմյանց են նվիրում գրքեր, որոնց էջերում գրված են թումանյանական քառյակներ, բանաստեղծություններ, հեքիաթներ: Խոստացան էլ ավելի սիրել գիրքն ու շատ կարդալ: Լուսանկարները տես այստեղ...>>>
Изображение
Փետրվարի 19-ին մեծ իրարանցում է IIIգ դասարանում: Սովորողները անհամբեր սպասում էին գրքերը նվիրելու պահին: Նվիրեցին ու խոստացան, որ եկու շաբաթից կազմակերպեն կարդացած գրքերի քննարկում: Լուսանկարները տես այստեղ...>>>
Изображение
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք այն: IIIդ դասարանի աշակերտների համար փետրվարի 19-ը կրկնակի տոն դարձավ Ավ.Իսահակյանի անվան գրադարանում...>>>
Изображение
Изображение
Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Գիրք նվիրելով՝ ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր: Նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին: 7բ դասարանում ուսուցչուհի Նունե Սիմոնյանը անցկացրեց դաս-միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան և մայրենիի տոնին:
Изображение
Փետրվարի 18-ին մեր դպրոցում Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արսեն Ալոյանը, անչափահասների տեսուչ Սարգիս Խաչատրյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու տեր հայր Նորայրը 7-9-րդ դասարանների սովորողների համար անցկացրեցին զրույց ,,Անչափահասները և հանցագործությունները,, և  ,,Զրույց աղանդավորական շարժման դեմ,, թեմաներով:
Առողջ լինելու համար ձևավորենք անվտանգ վարքագիծ...        IIIդ դասարան
Picture
Picture
Picture
Picture
ՀԱՅՈՑ  ԲԱՆԱԿԸ   23  ՏԱՐԵԿԱՆ  Է
29.01.-ին IVԲ դասարանում դասամիջոցառման ժամանակ աշակերտները պատմեցին Հայկի և Բելի, Սասունցի Դավթի, Անդրանիկ Օզանյանի և Վարդան Մամիկոնյանի մասին: Ներկայացրին նկարչական ցուցահանդես Հայոց Բանակի 23 ամյակին նվիրված: Բարեմաղթանքներ գրեցին բանակում ծառայող հայ զինվորներին և խոստացան նմանվել նրանց. «Մենք մեր երկրի զինվորներն ենք»:

Picture
Picture
Picture
Picture
Picture
186 հիմնական դպրոցի III բ դասարանի սովորողները սիրով ու խանդավառությամբ նշեցին ՀՀ բանակի կազմավորման 23 տարին: Խոստացան շուտ մեծանալ, զինվոր դառնալ, հայրենիքը պաշտպանել:
Picture
Picture
Picture
Այսօր Հայոց բանակը 23 տարեկան է, որի անցած ճանապարհը ողողված է հաղթանակներով։
Երդվո՛ւմ ենք, լավ սովորել և դառնալ Հայոց բանակի արժանի զինվոր։


,,Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի,,

Picture
IIIդ դասարանի աշակերտները ,,Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի,, թեմայի մուտքի ժամանակ հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով, բանակին և զինվորին նվիրված երգերով, ինչպես նաև խնկելի անուններով հերոսների մասին տեղեկություններ միմյանց հաղորդելով:
Picture
Picture
Picture
Изображение
Շնորհավոր քո տոնը  հայոց բանակի զինվոր

            «Թող խաղաղ բացվեն առավոտներդ: Մենք սիրում ենք քեզ ուաղոթում քեզ համար: Աստված պահապան»:
             Հ. 186 հիմնական դպրոցի 3ա դասարանը կազմակերպեց և անց կացրեց հայկական բանակի 23 ամյակին նվիրված դաս-միջոցառում, որի վերջում դասարանի աշակերտները նամակներ գրեցին հայ զինվորներին: Լուսանկարները տես այստեղ...>>>

Изображение
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ !!!
Հունվարի 28-ին Երևանի հ. 186 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տողան` նվիրված Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ !!!
Լուսանկարները տես այստեղ...>>>


Изображение
Կուզեմ տեսնել քեզ փառավոր,
Դարերի հետ, դարերի մեջ,
Արևաշող, արևածին, 
Հայոց բանակ վահագնածին...
Շնորհավորանքներով ՝ IIIդ դասարան
Изображение
Բանակ ասելիս յուրաքանչյուր բանական մարդու գլխում պատկերվում է համազգեստով զինվոր, շքերթ, զորանոց, երդման արարողություն...Հպարտ կաց զինվոր, քո երակներում հայի հպարտության ու զորության արյուն է հոսում /IIIդ դասարան/

Հայոց բանակը 23 տարեկան է

Изображение
Изображение
Изображение
Հունվարի 27-ին` Հայոց բանակի օրվա նախօրեին, դպրոցի 8-9 դասարանների սովորղենրի հետ անցակցվեցին դաս-քննարկումներ` <<Հայրենասիրություն>> թեմայով: Աշակերտները լրացնում էին իրենց տրամադրված հարցաթերթիկները, բանավիճում` ինչից է սկսվում հայրենիքը, տալիս <<հայրենիք>> հասկացության իրենց բնորոշումը: Ընթերցեցին ՊՆ Սեյրան Օհանյանի ուղերձը: 
Հուսով ենք, յուրաքանչյուրն իր մեջ ևս մեկ անգամ ամրագրեց հայրենասիրության իր բանաձևը. ավելի ամուր կանգնեց հայրենի սուրբ հողին: Լուսանկարները տես այստեղ...>>>
Изображение
         Հայոց բանակը 23 տարեկան է
     Տոնի կապակցությամբ Երևանի թիվ 186 դպրոցի 8ա դասարանում դաս միջոցառում էր: Միջոցառման նպատակն էր բարձր պահել հայ ժողովրդի անկոտրուն ոգին:  Այն նվեր էր հայ զինվորներին: 
     Միջոցառումը սկսվեց Հայաստանի օրհներգով:
  Հնչեցին հայրենասիրական երգեր, հայ զինվորին և հայոց բանակը փառաբանող բանաստեղծություններ....>>>

Picture
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հունվարի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հ.186 դպրոցի 5գ դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Լ. Հովսեփյանի հետ այցելեցին  Ծիծռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։  Լուսանկարները տես այստեղ...>>>
Изображение
Ամանորյա միջոցառում
Դեկտեմբերի 23-ին դպրոցի աշակերտական խորհրդի անդամները կազմակերպել էին ամանորյա միջոցառում տարրական  դասարանների աշակերտների համար: Միջոցառումը անցավ շատ աշխույժ և հետաքրքիր: Աշակերտները երգեցին, պարեցին, ներկայացրեցին տարբեր երկրներում ինչպես են տոնում ամանորը: Մասնակցում էին նաև ներառական կրթություն ծրագրում ընդգրկված աշակերտները, որոնք իրենց փոքրիկ բեմադրությամբ զարդարեցին միջոցա-ռումը: Լուսանկարները տես այստեղ...>>>
Picture
Շախմատի օլիմպիադա՝ համայնքային փուլ
2014թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ մանկական շախմատային օլիմպիադայի համայնքային փուլը: Դպրոցական փուլում հաղթող ճանաչված Մարտիրոսյան Վարազդատը, Մաճկալյան Ալբերտը, իսկ աղջիկներից՝ Մարտիկյան Թամարան մասնակցեցին Շախմատի Ակադեմիայում կայացած շախմատի մրցումներին, որտեղ նրանք արդեն պետք է մրցեին այլ դպրոցի աշակերտների հետ: Մրցումներն անցան անհատական մրցման կանոններով, և աշակերտների անհատական մրցման արդյունքներն ամփոփ-վեցին ըստ դպրոցների: Չնայած մրցակցային իրադրությանը՝ մրցաշարն անցավ ընկերական միջավայրում: Լուսանկարները տես այստեղ...>>>

Picture

«Դդմի օր» Երեւանի կենդանաբանական այգում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Երեւանի կենդանաբանական այգում անցկացվեց «Դդմի օր» ամենամյա մրցույթը, որին իր մասնակցությունը ունեցավ նաև հ.186 դպրոցը....
Լուսանկարները տես այստեղ...>>>
Picture
6-րդ բ դասարանի աշակերտների և դասղեկ Է.Սահակյանի մասնակցությունը քաղաքային շաբաթօրյակին բոլորովին չխանգարեց, որ նախատեսված էքսկուրսիան դեպի Ազգային պատկերասրահ իրականություն դառնա...>>>
Изображение
Մասնակցություն շաբաթօրյակին. մենք շրջակա միջավայրի և՛ տերն ենք, և, ծառան...Լուսանկարները տես այստեղ
Picture

,,Մրգահանդես,, 4բ դասարանում

Աշունն իր երփներանգ գույներով ու բարիքներով հանգրվանել էր IVբ դասարանում: Աշակերտները կազմակերպել էին «Մրգահանդես» գրական երաժշտական ցերեկույթ: Երեխաները կարողացան աշնան գովքն անել և դասարանը դարձնել աշնանային այգի: Լուսանկարները տես այստեղ

Picture

Շախմատի օլիմպիադա՝  ներդպրոցական փուլ

Երևանի հ. 186 հիմնական դպրոցում 2014թ. հոկտեմբերի 13-16-ը անց կացվեցին շախմատի համադպրոցական մրցումներ: Մրցումներին մասնակցեցին 2-9-րդ դասարանի բոլար ցանկացող աշակերտները: Քանի որ մասնակիցների քանակը շատ էր, մրցումները անց կացվեցին նախ շրջանաձև մեթոդով: Մրցման առաջին օրը...>>>
Picture
     Կյանքի յուրաքանչյուր վայրկյանը նոր և ինքնքտիպ պահ է տիեզերքում, որը երբեք չի կրկնվի: 
      Այդպիսի պահերից մեկն էր հոկտեմբերի 16-ին հ.186 դպրոցի բակում կայացած ,,Ա,, հնչյուն տառի ծննդյան օրը,, միջոցառումը առաջին դասարանների աշակերտների մասնակ-ցությամբ: Լուսանկարները տես այստեղ
Շնորհավոր տո՛նդ Երևան
Picture

Գաֆեսչյան արվեստի կենտրոնում

Հոկտեմբերի 8-ին IIIդ դասարանի աշակերտները եղան Կասկադ համալիրում տեղակայված Գաֆեսչյան արվեստի կենտրոնում, բարձրացան շարժասանդուղքներով, հիացան բացօթյա պարտեզներով, ցայտաղբյուրներով, շատրվաններով և հրաշալի ծաղկաթմբերով, որոնք զարդարված էին հայոց մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքան-դակներով: Լուսանկարները տես այստեղ
Picture
IIIդ դասարանի աշակերտները < Մութի և լույսի ծնունդը > դասի շրջանակներում համակարգչային սենյակում դիտեցին < Գտնված երազը > մուլտֆիլմը: Ապրենք այնպես, որ մութը մեզ երկար չտիրի... 
Picture
           8գ դասարանի աշակերտ Նարեկ Միքայելյանը բազմիցս մասնակցել է Քինգ-Բոքսի Հայաստանի և միջազգային մրցաշարերի, արժանացել դիպլոմների, մեդալների, գավաթի: Վերջերս ՀՀ անկախության տոնին նվիրված մրցաշարում զբզղեցրել է առաջին պատվավոր տեղը՝ արժանանալով դիպլոմի և մեդալի:
Picture
    Շնորհավորում ենք կենսաբանության ուսուցչուհի Գայանե Բուլդոյանին ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, մրցույթում ,,Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ,, անվանակարգում հաղթելու համար:
Click here to edit.
Picture
      Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի բնօրրանն է, ժամանակակից մարդու ծագման օղակներից մեկը:
      Ու լեռնաշխարհն այդ ամուր է իր լեռների պես կանգուն մարդկանցով՝ հպարտ, վստահ, գիտելիքով ու իմացությամբ հարուստ: 
       Նման մարդկանց արարում են ուսուցիչները, ովքեր լույսի օրրան են ու գալիքի լավ սերմնացանն այսօր:
      Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ, թող Աստված կրկնապատկի, եռապատկի ձեր եռանդն ու նվիրվածությունը:
Սեպտեմբերի  22-ին  հ.186 դպրոցի տնօրինության հովանավորությամբ 1դ դասարանի աշակերտները ծնողների և ուսուցչուհու ուղեկցությամբ ուրախ ժամանց անցկացրեցին ,,Լունապարկ,, զբոսայգում: Երեխաները ավճար օգտվեցին զբոսայգու ծառայություններից և տուն վերադարձան բարձր տրամադրությամբ: 
Picture
    IVբ  դասարանի աշակերտները ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ այցելեցին «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարան: Թանգարանը հիմնականում արտացոլում է Հայ ժողովրդի մասնակցությունը II համաշխարհային պատերազմին և Արցախյան պատերազմին: Երեխաները ծանոթացան ինքնապաշտպանական I ջոկատների, բանակի կայացման պատմությունն արտացոլող լուսանկարներին, երկրապահ-կամավորականների անձնական իրերին, զինատեսակներին, թանգարանի հարակից տարածքում ցուցադրված զինատեսակներին՝ զրահամեքենաներ, ինքնաթիռ Միգ-15, Կատյուշա ԲՄ-13…
Երեխաները, տպավորված և մեծ բավականություն ստացած, վերադարձան տուն: 

Picture

Անկախության օրը 6գ դասարանի համար

       Իսկ դուք ճանաչո՞ւմ եք մեր հայրենիքի հենց այս անկյունը`      Բյուրական…
        Եկե՜ք մեզ հետ:
        Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերն անհանգիստ լուսացրին 6գ դասարանի սովորողները. անձրև էր ու քամի: Ախր նրանք վճռել էին Անկախության օրն անցկացնել Հայաստանի ճամփեքին: Բայց երկինքը … Մի՞թե թաց եղանակը կարող էր խոչընդոտ լինել նրանց հաստատ որոշմանը, որ ծնվել էր ,,ճանաչելով սիրենք մեր հայրենիքը,, պարզ գիտակցումից...>>>

Picture
Այսօր սեպտեմբերի 19-ն է` Սմայլիկի միջազգային օրը: Այն ստեղծել է   ամերիկացի նկարիչ Հարվի Բոլը: Նկարիչը հայտնագործել է ծիծաղելի արևային մռութը, որը հայտնի է, որպես <<ժպտերես դեմք>> կամ պարզապես <<սմայլիկ>>: Հ 186 դպրոցի <<Ներառական Կրթության>> ծրագրում ընդգրկված երեխաները հետամուտ եղան նշել այս օրը....>>>

Изображение
      05.09.2014-ին  Նոր ուսումնական տարվա կապակցությամբ կայացավ 
,,Ներառական Կրթություն,, ծրագրում ընդգրկված երեխաների ծնողական
 ժողով, որի նպատակն էր կրկին ու կրկին կարևորելու ներառական 
կրթության դերն ու նշանակությունը մեր դպրոցում...>>>
 Մեր Օրհնությունը
 2014թ. սեպտեմբերի 1-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցին դարձյալ բազմամարդ էր, ներկաների գերակշռող մասը փոքրիկներն էին: Այդ օրը ոչ թե հոգևոր տոն էր, այլ նվիրված էր Նոր Նորքի բոլոր զանգվածներում ապրող վեց տարեկան երեխաներին, որոնց եկեղեցին հրավիրել էր օրհնելու և շնորհավորելու՝ դպրոցական պայծառ և գեղեցիկ կյանք սկսելու կապակցությամբ...  

Изображение
Շնորհավոր նոր ուսումնական տարին

2014-2015 ուսումնական տարվա մեկնարկը տրված է:  Դարձյալ Սեպտեմբերի մեկն է և դարձյալ տոնական աշխուժություն հ. 186-ի հյուրընկալ բակում...>>>
Picture
Picture
Picture
Picture
Picture
Powered by Create your own unique website with customizable templates.