Կենգուրու 2015

Գեղեցիկ ավանդույթ դարձած «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի նկատմամբ տարեցտարի ավելանում է աշակերտների հետաքրքրությունը: Մրցույթն այնքան սիրված է դպրոցականների և ուսուցիչների կողմից, որ
այն պարզապես տոնի է վերածվում: Ապրիլի 2-ին առանձնահատուկ անհամբերությամբ էին սպասում Երևանի թիվ 186 դպրոցի աշակերտները: Չէ՞ որ այդ օրը նրանք պետք է մասնակցեին արդեն սիրելի դարձած «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին:
Դպրոցի տնօրեն Մ. Քոչարյանը մասնակիցներին ներկայացրեց խաղի կանոնները, ներկայացրեց անցյալ տարվա հաղթող աշակերտներին և հաջողություններ մաղթեց երեխաներին մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհում:
Մասնակցության հայտ էր ներկայացրել դպրոցի աշակերտներից 76-ը: Մրցույթին մասնակցեցին նաև Անտիկյան կրթահամալիրի 15 աշակերտներ:
Արդյունքների մասին կիմանանք ավելի ուշ: Նույնիսկ ոչ բարձր միավորներ ստանալու դեպքում կարոտով կսպասենք «Կենգուրուի» հաջորդ այցին: