Շախմատի օլիմպիադա՝ ներդպրոցական փուլ
Երևանի հ. 186 հիմնական դպրոցում 2014թ. հոկտեմբերի 13-16-ը անց կացվեցին շախմատի համադպրոցական մրցումներ: Մրցումներին մասնակցեցին 2-9-րդ դասարանի բոլար ցանկացող աշակերտները: Քանի որ մասնակիցների քանակը շատ էր, մրցումները անց կացվեցին նախ շրջանաձև մեթոդով: Մրցման առաջին օրը մասնակցեցին տարրական դասարանների աշակերտները: Մրցույթը կատարվեց հետևյալ կերպ. խաղացող զույգերից պարտվողը հետագա պայքարից դուրս էր մնում և հաղթողները մրցում էին միմյանց հետ: Այդպես մի օրում անց կացվեցին 3-ական խաղ տարրական դասարաններից լավագույն տասնյակին որոշելու համար: Մրցման 2-րդ օրը խաղացին միջին դպրոցի աշակերտները՝ նույն սկզբունքով: Կրկին որոշվեց լավագույն տասնյակը: Մրցման 3-րդ օրը արդեն տարրական դասարանների և միջին դպրոցի աշակերտները խաղացին իրար հետ և հաղթողներն անցան կիսաեզրափակիչ: Քանի որ խաղերն այդքան էլ երկար չտևեցին, որոշում կայացվեց կիսաեզրափակիչն անց կացնել նույն օրը: Կիսաեզրափակ անցած 10 աշակերտներից եզրափակիչ անցան 6-ը: Մրցման 4-րդ օրը կայացավ եզրափակիչը: Այն անց կացվեց խաչաձև մեթոդով: 4 օրում կայացած մրցումների, և, իհարկե, եզրափակիչի արդյունքներով հաղթող ճանաչվեցին Մարտիրոսյան Վարազդատը, Աթոյան Վահեն, իսկ աղջիկներից՝ Մարտիկյան Թամարան: Հաղթողները այժմ հնարավորություն կունենան մասնակցելու շախմատային օլիմպիադայի համայնքային փուլին: