ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ

Անկախության օրը 6գ դասարանի համար

Picture
Իսկ դուք ճանաչո՞ւմ եք մեր հայրենիքի հենց այս անկյունը` Բյուրական…
Եկե՜ք մեզ հետ:
Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերն անհանգիստ լուսացրին 6գ դասարանի սովորողները. անձրև էր ու քամի: Ախր նրանք վճռել էին Անկախության օրն անցկացնել Հայաստանի ճամփեքին: Բայց երկինքը … Մի՞թե թաց եղանակը կարող էր խոչընդոտ լինել նրանց հաստատ որոշմանը, որ ծնվել էր ,,ճանաչելով սիրենք մեր հայրենիքը,, պարզ գիտակցումից:
Լուսացավ:
Մի մարդու նման հավաքվեցինք ու ճամփա ընկանք:
Երթուղին հագեցած էր. հետաքրքիր ու իմաստալից օր էր սպասվում:
Առաջին կանգառը տառերի պուրակում էր, որը մի յուրօրինակ սրբատեղիի է վերածվել: Եվս մեկ անգամ հիացանք քարեղեն հրաշքով, հուշարձաններով: Ամեն մեկը նկարվում էր իր անվան սկզբնատառի մոտ:
-Իսկ ո՞ւմ անունն է սկսվում ը տառով, թող կանգնի. նկարում եմ- կատակեցի ես:
-Ը՛ըըը… Ընկեր.. Այո՜.. Ընկեր…,- արագ կողմնորոշվեց Ալվարդը:
-Դե ուրեմն սա բոլորիս տառն է… Դե, կանգնենք բոլորս…
Հաջորդ կանգառը Սաղմոսավանքում էր. Հայաստանի մի անկյուն, որ և՜ սարսափելի է իր անդնդախոր կիրճերով, և՜ հիանալի ու վեհ` երկնքին մոտ գտնվելով: Ու դու այստեղ` վերում կանգնած, Արայի լեռան դեմ հանդիման, քեզ զգում ես այս բարձրության տերն ու տիրականը. բարձրությունն ես սկսում կրել քո մեջ:
Իսկ եկեղեցում պատարագ էր… Մասնակցեցինք… Յուրաքանչյուրն իր մտքում առանձնացավ, մտորեց, լսեց Աստծո խոսքը…
Շարժվեցինք առաջ:
Որտե՞ղ ես, Սուրբ Կարմրավոր, գալիս ենք քո գիրկը:
Ահա և Աշտարակից վեր երևաց եկեղեցու կարմիր գմբեթը:
Գավթում կանգնեցինք Գևորգ Էմինի շիրմի առաջ. մեկ ձայնով արտասանելով ,,Մեր այբուբենը,,` շնորհավորեցինք ծննդյան 95-ամյակը, գլուխ խոնարհեցինք, հիացանք եկեղեցու ներսով ու դրսով…
Ու առա՛ջ…
Մեզ սպասում էին Բյուրականում:
Սեպտեմբերի 18-ը հոյոց պանծալի զավակ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն էր: Մտանք նրա թանգարան: Տեսանք այն ամենը, ինչ շրջապատել էր նրան, ինչ նրան ոգեշնչել էր, մղել գիտական սխրանքների, ծանոթացանք կենսագրության մանրամասներին: Ու դաստիարակվեցինք: Այո, այո, սովորեցինք լինել մեծ գիտնականի նման համառ, նպատակասլաց. ևս մեկ անգամ ընդգծեցինք, որ գիտելիքն է մարդու ամենամեծ զենքը, որի դիմաց անզոր է գտնվել անգամ տիեզերքը ու հլու-հնազանդ ենթարկվել է մեծ հային:
Արդեն կարելի է խաղալ բնության գրկում, լիցքաթափվել ու միևնույն ժամանակ լիցքավորվել` նորովի սկսելու ուսումնական շաբաթն ու շարունակելու ուսումնական տարին:
Բայց մի բան դեռ պակասում էր: Հասնել Բյուրական ու չմոտենա՞լ աստղադիտակներին, չուսումնասիրե՞լ աստղերը… Բայց ամեն ինչ կախված էր բնության քմահաճույքից. կլինի՞ արդյոք աստղազարդ երկինք, թե՞ ամպերն այդքանով կվերջակետեն օրը:
Ու սպասում էինք մթնելուն` մերթ երկնքին նայելով` այնտեղ աստղեր տեսնելու, մերթ իրար` հուսադրող խոսքի ակնկալիքով:
Ու ստացանք բաղձալի զանգն աստղադիտարանից, թե երկինքն աստղալից է, համեցեք:
Վերադարձանք աստղադիտարան: Պարզվեց, որ երկինքն այնքան շռայլ է գտնվել մեր նկատմամբ, որ ոչ միայն աստղերի ճամփան է բացել մեր հետաքրքրասեր աչքերի առաջ, այլև մոլորակների` Սատուրնի ու Մարսի, որոնք հասցրինք դիտել, ու նրանք անհետացան հենց մեր աչքի առաջ:
Վերադարձանք կեսգիշերին` գոհ մեր արածից, տեսածից ու լսածից:
Ճանաչեցինք ու սիրեցինք, սիրեցինք ու ավելի ամրացանք մեր հողի վրա:
Դե, դուք ասեք, հաջորդ անգամ կմիանա՞ք մեզ…




Powered by Create your own unique website with customizable templates.