Ուսումնական տարվա ամփոփում և պարգևատրում

Ահա և ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Մայիսի 20-ին, դպրոցում նորից Ամփոոման օր էր: Օրը յուրահատուկ էր, հուզիչ:
Տնօրենությունը առանձնացրեց և պարգևատրեց այն աշակերտներին որոնք ուսումնական տարվա ընթացքում իրենց դրսևորած վարքով, լավ առաջադիմությամբ օրինակ են ծառայում մյուսների համար, ուսումնառությունը հաջողությամբ զուգակցում են արտադասա-րանական աշխատանքներին, ակտիվ են դպրոցում կազմակերպվող միջոցառումներում և ամեն ինչ անում են, որ նպաստեն դպրոցի հեղինակության բարձրացմանը:
Հանդիսությանը հաճելի աշխուժություն էին պարգևում աշակերտների երգն ու պարը, որոնք ընտրված էին տարվա ընթացքում կայացած միջոցառումներից` որպես լավագույն գեղարվեստական համարներ:
Միջոցառմանը ներկա էին թաղապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: