- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
Հուշ-միջոցառում ԽՈՍՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
31. 05. 2021 Դպրոցում իրարամերժ զգացողությունների հերթագայություն էր` թախիծ, հպարտություն, ափսոսանք, հիասթափություն, նորովի ապրելու, գործելու վճռականություն...
Դպրոցում ԽՈՍՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ հուշ-միջոցառումն էր` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած ու այլևս 186-ի հավերժ սաներ Գոռ Եղիազարյանին, Մարտին Մանասարյանին, Գևորգ Գևորգյանին, Արամ Սիմոնյանին...
Ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակիցներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, տնօրեններ, հերոսածին մայրերն ու ընտանիքի անդամները, հերոսների դասընկերները...
Դժվար էր խոսելը, բայց առավել դժվար` լռելը... Ու խոսեցին աշակերտները, խոսեցին տղաների մասին, նրանց ունեցած ու փշրված երազանքներից: Հուզված էին բոլորը, բառերը ծանրանում էին օդում... Բայց պարզ էր, որ մենք այլևս պատասխանատու ենք նրանց առաջ...
Դպրոցում ավելացավ ՊԱՏ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻ: ՆԶՊ դասասենյակ մուտք գործելուց առաջ մի պահ կանգ կառնենք, կնայենք տղերքին` դպրոցի հավերժ սաներին, ու նրանց հանգիստ ու խորաթափանց հայացքները մեզ կստիպեն միշտ սթափ ու լուրջ նայել կյանքին, արժևորել մեզ տրված ամեն վայրկյանը, գործել, արարել...
Նրանք կարողացան նայել մահվան աչքերին, կարողացան ժպտալ մահվանը ու … կարողացան հաղթել մահվանը հաղթեցին իրենց հավերժանալով: Նրանց լռությունն այս անկյունում կվերածվի մեզ հետ խոսակցության մեծ արվեստի: Դպրոցի տնօրենը անմահացած տղաների ծնողներին հանձնեց <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> հուշամեդալներ.
թող Լուսավորչի կանթեղն անմար ուղեկից լինի նրանց երկնքի ճամփաներում…
Շնորհակալությո´ւն, տղե´րք...