ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Օգտակար հղումներ
    • Գաղտնիքներդ մենք պիտի իմանանաք մեկ-մեկ...
    • Ամանորյա միջոցառում
    • Վարպետաց դաս կենսաբանությունից
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Դպրոցի ներքին գնահատում 2019-2020 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
Վարպետաց դաս կենսաբանությունից հ. 186 հիմնական դպրոցում
Picture
​2019 թվականին  «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչված կենսաբանության ուսուցչուհի Գայանե Բուլդոյանը Երևանի քաղաապետարանի կրթության վարչության առաջարկով դպրոցում անցկացրեց բաց դաս քաղաքի դպրոցների կենսաբան, բնագետ ուսուցիչների ներկայությամբ, 8բ դասարանի սովորողների մասնակցությամբ:  
Դասի թեման  էր «Մարսողությունը բերանի խոռոչում»: 
Դասն ընթացավ նախապես կազմած, մասնախմբի և ուսումնական գծով փոխտնօրենի կողմից հաստատված դասի պլանով: 
Դասարանում առկա  նյութերը՝ ատամների կաղապարվածքը, նկարները, պաստառներն ու տեսանյութերը նպաստեցին, որ սովորողները կարողանան տարբերակել ատամների տեսակները, թքի բաղադրիչները և դրանց գործառույթները: 
Բազմափորձ ուսուցչուհու օգտագործած ամենատարբեր եղանակների՝ խմբային աշխատանքի, լաբորատոր փորձի, պաստառի վերլուծության  շնորհիվ  դասապրոցեսին ներգրավված էին բոլորը: 
Ուսուցչուհու աչքից չէր վրիպում ոչինչ. նա գովեստի խոսքեր ասաց, օրինակ, 3-րդ խմբի սովորողներին /լաբորատոր փորձ/, որովհետև նրանց աշխատանքը կատարվել էր կոկիկ, ոչինչ չէր թափվել, ինչն էլ ապահովել էր աշխատանքի որակը: 
Անդրադարձ անելով խթանման փուլի նախնական գիտելիքներին՝ սովորողները, իրար հերթ չտալով, ներկայացնում էին, թե ինչքան նոր բան սովորեցին դասի ընթացքում:
Ու պարզ ու հաստատ է մի բան. նրանք դասարանից դուրս եկան մարսողության գործընթացում ատամի դերը, բորանի խոռոչի և ատամների խնամքն ավելի արժևորած:
Դասի ավարտին ներկա ուսուցիչներն իրենց կարծիքներն արտահայտեցին տեսածի վերաբերյալ, կարծիքները գրանցեցին դպրոցի կարծիքների մատյանում: Ներկաները համակարծիք էի, որ սա համագործակցային,    տարողունակ, արդյունավետ դասի մի պարզ նմուշ էր, որը տպավորիչ, մատչելի մատուցվեց սովորողներին իրենց իսկ միջոցով: 



Powered by Create your own unique website with customizable templates.