Գաղտնիքներդ մենք պիտի իմանանք մեկ-մեկ...

Մարդն այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու:
Մարդկությո՛ւնը սիրիր, մարդկության չափ մեծ կլինես
Տիեզե՛րքը սիրիր, տիեզերքի չափ մեծ կլինես:
Ավ. Իսահակյան
<<Տիեզերք>> թեմայի ամփոփումը կատարվեց ինքնատիպ և ուսուցողական եղանակով:
5ա դասարանը վերածվել էր ուրույն տիեզերքի: Դասի առաջին մասը մրցույթ- վիկտորինա էր, որին մասնակցեցին հինգական աշակերտ 5ա, 5բ, 5գ, 5դ դասարաններից: Հնչեցված հարցերին գրագետ պատասխանելուց և թեմատիկ խաչբառը լրացնելուց հետո խմբերից մեկը հաղթող ճանաչվեց:
Հետաքրքիր էր նաև դասի երկրորդ փուլը, որտեղ 5ա դասարանի սովորողները հյուրերին դերային խաղի միջոցով մտովի տեղափոխեցին <<Գտնված երազ>> հեքիաթ: Այս դեպքում Պապիկի նվիրական երազանքը մեկն էր՝ թոռնուհու գիտելիքի մեծ պաշար ունենալը: Տիեզերքի տիրակալը որոշել էր օգնել նրանց: Թոռնուհին տեղափոխվեց Տիեզերք, ծանոթացավ երկնային մարմինների բազմանդամ, համերաշխ ընտանիքին և վերադարձավ գիտելիքի մեծ պաշարով:
Այս ամենը համեմված էր ուրախ երգ ու պարով:
Ամփոփիչ բաց դասը կազմակերպեցին բնագիտության ուսուցիչներ Շ. Ղուլիջանյանն ու Գ. Մարտիրոսյանը