- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
... ՈՒ ՄԻ ՏԵՂ ՎԵՐՋԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԿԻԶԲ...
186-Ի ՉՈՐՍ ՀԵՐՈՍՆԵՐԸ.
ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԸ ԲԱՑՎԱԾ ԵՆ
Մեր կյանքը` անկախ նրանից, թե ինչ հաջողություններ կամ անհաջողություններ էինք ունեցել, այլևս բաժանված է երկու մասի` մինչև սեպտեմբերի 27-ը և դրանից հետո:
2020 թվական …
Դժբախտաբար պատերազմը չշրջանցեց նաև մեր դպրոցը. այսքան թախծոտ հպարտություն չէր ապրել նա. անմահացած սաներ, ծնողներ, վերջակետված անկատար նպատակներ ու երազանքներ…
Հավերժացածների մեջ են Արամը, Գևորգը, Մարտինը, Գոռը...
Մենք ապրում ենք և պիտի ապրեցնենք նրանց, նրանց արածը, ապրեցնենք այն հայրենիքը, որի համար նրանք չապրեցին….
Անմահացած որդիների հերոս ծնողների և մեր դպրոցի նախաձեռնությամբ, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավար ՝ Սուրեն Ղամբարյանի և գործող ղեկավար Արմեն Մհերյանի աջակցությամբ այսօր դպրոցում դասարաններ բացվեցին,
հատուկ դասարաններ,
հերոսների դասարաններ, նրանք վերանորոգվել են, չէ, չէ, վերածնվել են …նոր անուն ունեն, նոր իմաստ են ստացել …
Այդ դասարաններում հուսահատված ուսուցչի մեջքը կուղղի Գոռի հայացքը,
ծուլացող աշակերտին աշխատել կստիպի Գևորգի լռությունը,
հարցերի մեջ խճճված դեռահասին կօգնեն Մարտինի ժպիտը, Արամի աչքերը…
Այդ դասարաններում դաս անելիս կամ կողքով անցնելիս մի պահ կանգ կառնենք, կնայենք տղերքին` դպրոցի հավերժ սաներին, ու նրանց հանգիստ ու խորաթափանց հայացքները մեզ կստիպեն միշտ սթափ ու լուրջ նայել կյանքին, արժևորել մեզ տրված ամեն վայրկյանը, գործել, արարել...
Ու մենք մեր ապրելով պետք է արժանի լինենք նրանց անվանը, տված դասին;
Իսկ միջոցառումը հենց սկզբից մինչև վերջ մեզ ասում էր՝ ՀԱՍՏԱՏ ՎԵՐՋԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԿԻԶԲ՝ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ, ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՐԵՑՆՈՂ...