- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
Արիության դաս

186-ում արիության, ընկերասիրության, նպատակասլացության, հայրենասիրության բաց դաս էր:
<<Հայ զինվորը>> թեմայով դասերը սեպտեմբերին դասղեկական ժամերին անցկացվել էին 9ա, 9բ, 9գ դասարաններում: Ասելիքն այնքան արդիական էր, հարազատ ու անսպառ, որ այսօր ևս այն անցկացվեց, բայց արդեն փոխված ձևաչափով ու նպատակով. 9ա և 9բ դասարանցիների համար դասը վարում էին 9գ դասարանի սովորողները: Նրանք ներկայացրին արժեքի մասին իրենց պատկերացումները` ընտանիք, ընկերներ, հայրենիք, անկախություն, սեր, կյանք, առողջություն…
Հետո ցուցադրեցին իրենց պատրաստած տեսանյութը, որով խոսեցին հայոց բանակի ոչ միայն 25 տարվա պատմություն ունենալու մասին. մեր բանակն ունի դարերի պատմություն:
Իսկ արդեն մեր օրերի բանակի, նրա ստեղծման ու անցած ճանապարհի մասին նրանք ոչինչ չասացին, որովհետև դա ավելի ճիշտ էր բանակի ստեղծման ակունքներում կանգնած մարդուց լսելը:
Ու պատմեց Ղուկաս Ուլիխանյանը իններորդցիներին իր անցած ճանապարհը, որը զուգահեռն էր նաև Հայաստանի երրորդ հանրապետության կայացման պատմության: Պատանիներ ու երիտասարդներ, ռազմի դաշտ, վիրավորներ, մարտական ընկերներ, հաղթանակի ցնծություն, կորցրած ընկերոջ անսփոփ վիշտ… Սովորողներն ուշադիր լսում էին, իսկ հետո արդեն հանգիստ չտվեցին նրան իրենց հետաքրքրող հարցերով:
Դասի վերջում, երբ անդրադարձ արվեց դասի սկզբում ներկայացրած արժեքային պատկերացումներին, նկատելի էր, որ առկա է վերարժևորում, արժեքների վերադասավորություն. շատ արժեքներ իրենց տեղն էին զիջել առավել կարևորների: Ու արդեն ակնառու էր հայրենիքի, անկախության ու պետականության, դրանց պահպանման մեջ հզոր բանակի առկայության գաղափարը:
Կենսափորձից ծնված ու սեփական օրինակով անցկացրած դասերն առավել արդյունավետ են: