- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
Շնորհավոր տոնդ, անկա՛խ Հայաստան
Սեպտեմբերի 20-ին նախատոնական, չէ՜, ավելի ճիշտ, տոնական տրամադրություն էր 186-ում. փուչիկներ, դրոշներ, պաստառներ. ԵՌԱԳՈՒՅՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ: Տոնն սկսվեց դպրոցի բակում: Աշակերտները լսեցին Արամ Մանուկյանի` 1991 թվականին Գերագույն խորհրդում արած հայտարարությունը. Հայաստանը հռչակվում է անկախ հանրապետություն: Հիմնի ազդու հնչյունների ներքո բարձրդասարանցիները հանդիսավոր բակ բերեցին Հայաստանի Հանրապետության պետական զինանշանն ու դրոշը. ԵՌԱԹԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ: Լսեցին պետական 3 խորհրդանշանների մասին, միաձայն երգեցին Հայաստանին նվիրված ուրախ երգ.
ՄԻԱՁԱՅՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ:
Իսկ արդեն դպրոցում նրանց սպասում էին Հայաստանի Հանրապետության անկախության դժվարին, բայց համառ ու արդյունավետ ճանապարհի մասին պատմող ֆիլմերն ու մուլտֆիլմերը, որոնք նախապես պատրաստվել էին նրանց համար` ըստ տարիքային խմբերի` 3-6-րդ, 7-9-րդ դասարանցիներ: Տոնական էր դպրոցում ամեն րոպեն, տոն էր դպրոցի ամեն մի անկյունում: Իսկ օրվա վերջում 8գ դասարանցիները /դասղեկ` Գ. Գալստյան/ անհամբեր սպասում էին իրենց ծնողներին. դաս էին կազմակերպել` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ, ու այն վարելու էին հենց իրենք` աշակերտները: Դասարանում որպես աշակերտներ նստած էին ծնողները` մարդիկ, ովքեր անկախության տարիների դեպքերի մասնակիցն ու ականատեսն էին: Եվ նրանք ժպիտով լսում էին զավակների ներկայացրած տեղեկությունները Հայաստանի 3 հանրապետությունների մասին, դիտում նրանց պատրաստած ֆիլմը Հայաստանի անկախ Հանրապետության մասին, լսում առաջադրանքները ու հնազանդ կատարում դրանք` կազմել նախադասություններ, պատասխանել վիկտորինայի հարցերին, պատմել անկախության տարիներից հուշեր: Իսկ երբ դասարանը կազմում էր իր պատկերացրած անկախության բանաձևը` Ազատության զանկություն+ խնքնուրույն ապրելու և արարելու կամք + աշխատասիրություն + համառություն+ խաղաղություն, բազմապատկած t-ով` ժամանակով, բաժանած ժողովրդի վրա հավասար է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, հաստատ նրանց սիրտը ուռչում էր եռակի հուզմունքից` անկախության բերկրանքի վերապրումից, զավակներին մեծացած տեսնելուց, զավակների գիտելիքները ներքուստ չափելուց. ԵՌԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔ: Թող խաղաղ բացվեն անկախ երկրիս բոլոր առավոտները, թող յուրաքանչյուր օր անկախություն տենչողներին ու կերտողներին բերի նախորդ օրվանից եռակի ու քառակի ուրախություն, հպարտություն, հայրենիքում արարելու կամք ու ձիրք: