ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ

Դու´ աստվածային երգ, աղոթք, բաղձանք…

Изображение
           186-ում առիթը բաց չենք թողնում ամեն օրը վերածելու մի իսկական տոնի:Կրկին աշխուժություն է մեր դպրոցում. Մայրենիի օրն ենք նշում հավուր պատշաճի: Թերևս սա այն օրերից է, որին աշակերտները սպասում են անհամբեր: Սպասում են, որպեսզի մեկ անգամ ևս գովերգեն ՄԱՅՐԵՆԻՆ, ցույց տան, թե ինչքան լավ են գիտակցում, ըմբռնում նրա դերն ու նշանակությունը իրենցորպես հայի կյանքում: Դա նրանցից աանձնապես մեծ ջանքեր չի պահանջում. նրանք իրենց վերաբերմունքը ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ ՄԱՅՐԵՆԻԻ նկատմամբ դրսևորում են ամեն օր. 186-ում միշտ հնչում է մաքուր հայերենը, սաները տիրապետում են լեզուն անաղարտ պահելու <<գաղտնիքներին>>:
Այս անգամ ՄԱՅՐԵՆԻԻՆ ձոնված աղոթք-երդում-դասը տարբերվում էր իր ձևով. այն ընթանում էր… դասամիջոցներին, դպրոցի ռադիոհանգույցով: Իսկ ականատեսն ու հանդիսատեսը ողջ դպրոցն էր` մեծով ու փոքրով:
Աշակերտները սկզբում ևս մեկ անգամ հիշեցրին օրվա խորհուրդը, նշեցին, որ 1999 թվականին փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Մայրենիի միջազգային օր, իսկ 2005 թվականից օրն իր արժանի տեղն է գտել  ՀՀ պետական տոնացույցում:  Փոխադարձ շնորհավորանքներ էին. բոլորն էին շմորհավորում, բոլորին էին շնորհավորում:
Հաջորդ դասամիջոցին ասմունք էր, երգ ու տաղ` ձոնված մեզ հայ պահող լեզվին: Իսկ ահա երկար դասամիջոցը մի իսկական դաս էր, բաց դաս, ու ողջ դպրոցը` ազատ ունկնդիր:  Աշակերտները <<Ոչ թե, այլ…>> բաժնով ներկայացրին այն բատաձևերի, քերականական արտահայտությունների ճիշտ տարբերակները, որոնք հաճախ են հանդիպում մեր խոսքում, ուղղում էին կապակցական, խնդրառության, համաձայնության սխալները,  հորդորով դիմեցին բոլորին` <<Մի´ ասեք, այլ ասե´ք>> բաժնով:
Հաջորդ դասամիջոցներին արդեն մեզ վաղուց ծանոթ բառերի դեռևս անծանոթ ու հետաքրիր ստուգաբանություններն էին:
Եվ քանի որ տոնակատարությունը աղոթք էր` առ Մայրենի, այն ավարտվեց ԱՄԵՆ բառով ու նրա ստուգաբանությամբ:
Սա 186-ի այն օրերից էր, երբ բոլորը տուն են գնում` նույնիսկ դասամիջոցներին կամա-ակամա դաս ստացած:
Տոնական ռադիոօրվա նախաձեռնողն ու հեղինակը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Գալստյանն էր:
Այո´, մեզ մոտ նւոյնիսկ դասամիջոցներն են իմաստալից, հետաքրքիր ու բովանդակալից անցնում: Մենք ոչ մի րոպե բաց չենք թողնում, որ կրթվենք, զարգանանք, ու ԳԻՏԵԼԻՔՈՎ ՔԱՅԼԵՆՔ ԱՌԱՋ:  


Powered by Create your own unique website with customizable templates.