,,Շրջիկ,, թատրոնի ներկայացումները շարունակվում են…

Հերթական ներկայացման օրը հունվարի 25-ն էր, վայրը` նույնը` 186-ի լայն ու լուսավոր սրահը:
5գ դասարահի աշակերտները մայրենի լեզվի ուսուցչուհի Գ. Գալստյանի առաջարկով ու ուղղորդմամբ հասակակից մյուս հինգերորդցիների առաջ ամփոփեցին ,,Հեքիաթ,, թեմայից ձեռքբերած իրենց գիտելիքը:
Նրանք դա արեցին ոչ սովորական ձևով` լուռումունջ… Այո´, այո´, չզարմանաք` բոլորովին անխոս: Երեխաներն իրենց սովորածը ներկայացրին շարծումների, դիմախաղի միջոցով: Նրանց ամեն մի շարժում բառերի փունջ էր, պար էր ու երգ… Սովորածն արդեն նրանց մեջ էր, խորքերում, ոչ թե պարզապես լեզվի վրա: Մի իսկական հեքիաթային մնջախաղ էր: Նրանք այդպես դիմում էին հանդիսատես տարեկիցներին` ճանաչում են արդյոք, թե որ հեքիաթի որ դրվագը կամ կերպարն է ներկայացվում: Բոլորի պատասխանները ճիշտ էին. դա ուրախացնող էր:
Զարմանալի էր, բայց մյուս հինգերորդցիներն անմիջապես կռահում էին անբառ հեքիաթները. իրար շատ լավ հասկանում էին լռության լեզվով:
Պատասխանները լսելուց հետո §դերասան¦ աշակերտները տալիս էին համառոտ տեղեկություններ` իրենց ցուցադրած հեքիաթի հեղինակի մասին: Սա էլ հայ, օտարազգի դասական ու ժամանակակից գրողների վերաբերյալ մի յուրօրինակ հիշեցում էր բոլորին:
Հետաքրքիր, յուրօրինակ, բովանդակալից 10 րոպե, որ ապրեցին դպրոցն ու հինգերորդցիները:
Սպասենք նոր անակնկալների: