ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Ուսումնական նախագծեր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Կառավարման խորհրդի արձանագրություններ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Ծնողական խորհրդի կազմեր և ծնողական ժողով‹
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Հայտարարություններ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
    • Դպրոցը գիտական միջավայրում
Изображение
<<Տաղավարներում ընթերցասերներն են: Թումանյանին հյուր>>

      19. 02. 2014
       Եվ այսպես` օր 2-րդ` <<Տաղավարներում ընթերցասերներն են: Թումանյանին հյուր>> վերնագրով:
Դպրոցի նախասրահում իսկական տոնավաճառ էր, աշխարհում թերևս հազվադեպ տոնավաճառներից մեկը, ուր հնչում է տարատեսակ ընթերցանություն, իսկ այցելուներն էլ տաղավարներից հեռանում են նվերներով ծանրաբեռնված:
      Բայց ամեն ինչ պատմենք սկզբից:
     Ուսուցչուհի Գ. Գալստյանը 8ա, 6գ և 7բ /ուս.` Մ. Հուսեփյան/ դասարանների աշակերտներին առաջարկել էր ստեղծել տոնավաճառային տաղավարներ, ուր ընդհանուրը ընթերցանությունն էր լինելու, իսկ տարբերիչը` ընթերցանության մատուցման ձևը` տարատեսակ, բազմաբնույթ, իրար չկրկնող նախագծերը: Աշակերտները, ովքեր ոգևորվեցին գաղափարից, լծվեցին գործի. սկսեցին որոնողական-ստեղծագործական աշխատանքները:
Դասարանները նմանվեցին մեղվանոցների:
Եվ քանի որ աշակերտներին տրված էր երևակայության ու մտքի լիակատար ազատություն, առաջարկվում էին մեկը մյուսից զարմանալի ու հիացմունքի արժանի գաղափարներ:
Ուսուցչուհուն մնում էր միայն հասցնել դրանք մշակել, ուղղորդել, համակարգել:
Եվ ահա թե ինչ ստացվեց. ձևավորվեցին հետևյալ տաղավարները`
       1. <<Գարնան պես ջերմ, Մոր պես թանկ…>>. վեցերորդցիներ Մարիամն ու Արսենը գարնան թարմությամբ ու մայրական ջերմությամբ լի բանաստեղծություններ ընթերցեցին, և այցելուներին ճանապարհեցին իրենց կողմից պատրաստված բացիկներով.
         2. <<Դարձվածքներ>>. վեցերորդցիներ Պետրոսն ու Արթուրը խոսեցին դարձվածքներից, բացատրեցին մի քանիսի իմաստը, ցուցադրեցին դրանց համապատասխան նկարներ` արված ուղիղ և փոխաբերական իմաստներով, իսկ տաղավարի նկարիչ Էրիկը հյուրերի ընտրած թվահամարի ներքո գտնվող դարձվածքները տեղում նկարեց և նվիրեց.
       3. <<Պատկերազարդ ընթերցանություն>>. երբևէ փորձե՞լ եք ընթերցել նկարներով. ութերորդցի Էլենն ու Մարիամն այցելուներին սովորեցրին Ավետիք Իսահակյանի <<Մի մրահոն աղջիկ տեսա...>> բանաստեղծությունը նկարների միջոցով.
           4. <<Արձակ>>. սա ութերորդցի Վահագնի տաղավարն էր, որը լի էր հայ, ռուս, արտասահմանյան գրականության գրքերով, ընթերցվեցին հյուրերի ընտրած գրքերից հատվածներ, իսկ այցելուները դուրս եկան նվեր- գրքերով, ասույթներով.
         5. <<Պոեզիա>>. այստեղ էլ Սոֆյան էր 8 ա դասարանից` պատրաստ ընթերցելու այցելուների հավանած բանաստեցծությունները. նա էլ գիրք նվիրեց դպրոցին.
          6. <<Մի գրքի պատմություն>>. վեցերորդցի Անահիտը խոսեց Թոթովենցի <<Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա>> գրքի` մինչև ընթերցողի սեղանին հասնելը անցած դժվար ուղու մասին. նրա պատրաստած նվերներն էլ յուրօրինակ էին.
       7. <<Խճանկար>>. վեցերորդ դասարանցի Ալինան, Նելլին, Լևոնը, Քրիստինեն հավաքեցին գրքի մասին ասույթներով խճանկար` փազլ, դրանց տեսքով բացիկներն էլ նվերներ դարձան:
Այստեղ հյուրերի շրջայցն ընդհատեց Գիքոր-Արսենի /7-րդ դաս./ կանչը` Էստի համեցե~ք…
Ու բոլորը հյուրընկալվեցին Ամենայն հայոց բանաստեղծին. այստեղ արդեն Թումանյանի մասին հետաքրքիր տեղեկություններ էին, բանաստեղծություններ, իսկ կլոր սեղանի շուրջ նստած` թեյում էին <<ընտանիքի անդամները>>` կինը` Վարդուհի-Օլգան, աղջիկները` Աշխեն-Լիլիթն ու Թամար-Արփինեն, ովքեր հուշեր էին պատմում մեծ գրողից: Հետո նրանք հարցեր առաջարկեցին հանդիսատեսին, պատասխանողները ստացան նրանց պատրաստած մրցանակները, իսկ 7բ դասարանն օրվա խորհրդով գրքեր նվիրեց դպրոցի տնօրենին ու գրադարանին:
Ու սկսվեց <<Բարեկենդանը>>. վեցերորդցիներ Մանեն, Մարիամը, Արսենը, Լաուրան ու Իզաբելլան հեքիաթի` իրենց հետաքրքիր ու ժամանակակից մեկնաբանությամբ ժպիտ ու ուրախություն պարգևեցին բոլորին:
Տեսա՞ք, բա որ ասում ենք` համեցե~ք, այստեղ շա~տ հետաքրքիր տոնավաճառ է~…
Կհասցնեք, դեռ 2 օր կա…
Ավելի ճիշտ` շտապեք, մնացել է 2 օր…



Powered by Create your own unique website with customizable templates.