ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Ուսումնական նախագծեր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Կառավարման խորհրդի արձանագրություններ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Ծնողական խորհրդի կազմեր և ծնողական ժողով‹
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Հայտարարություններ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
    • Դպրոցը գիտական միջավայրում
Изображение
,,Ինչու՞ ընթերցել, ինչպե՞ս                              ընթերցել,,

Փետրվարի 18-ին, ինչպես նախապես հայտարարված էր, դպրոցում մեկնարկեց Մայրենիի օր պետական տոնի շրջանակներում կազմակերպված ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ խորագրով ուսումնական քառօրյա միջոցառումների շարքը: Նախագծողն ու հեղինակը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Գալստյանն է; Թե ինչու է ամեն ինչ տոնական, արդեն հասկանալի է, իսկ վաճառքը կատարվում է միայն ու միայն մեր` դպրոցական արժույթով. դա ուշադրությունն է:
Եվ այսպես` 1-ին օր. այն ուներ <<Ինչու՞ ընթերցել, ինչպե՞ս ընթերցել>> վերնագիրը, ներկայացնում էր 5գ դասարանը:   
Օրը հագեցած էր զարմանահրաշ փաստերով, ճիշտ ու սահուն ընթերցելու գաղտնիքների ուսումնասիրությամբ: Աշակերտները տեղեկացրին, թե ինչ է գիրքը, որի մասին այդքան խոսում ենք, ու որի դերն այդքան արժևորում ենք մեր կյանքում, ինչ կազմություն ու պատմություն ունի այն: Շեշտադրված էր այն, թե ինչու է գիրք կարդալն անհրաժեշտ. ինչով է ընթերցումն օգտակար: Ու հինգերորդցիները հանդիսատեսին <<համոզեցին>>, որ ընթերցելն անհետացնում է լարվածությունը, ինքնավստահություն է հաղորդում, մարզում է ուղեղը, սովորեցնում է կենտրոնանալ, զարգացնում է բառապաշարը և երևակայությունը: Հետո սկսեցին ճիշտ, արտահայտիչ ընթերցելու իրենց դասը: Եվ որպես ասվածների վառ ապացույց` ունկնդրեցին հայտնի մարդկանց` գրողների, ասմունքողների ընթերցումներ /տեսագրություններ/: Հուզիչ էր Ինեսայի խոսքը. ինչ զգացողություններ է ունենում մարդ գիրք ընթերցելիս, իրեն շատ դուր եկած գիրքն ընթերցելիս. նա ներկայացրեց իր ապրումները:

Հանդիսատեսին հետաքրքրեց, որ ընթերցանության հանդեպ սերը կարող է դառնալ նաև կտավի սյուժե. աշակերտները խոսեցին ուկրաինացի նկարիչ Օլեգ Շչուպլյակի` կլանված ընթրցանության տեսարան ներկայացնող աշխատանքից:

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես էին ընթերցում Մաքսիմ Գորկին ու Ստալինը, Օնորե դը Բալզակն ու Նապոլեոնը... Կիմանայիք, եթե ներկա լինեիք 186-ի նախասրահում, ուր և անցկացվում է տոնավաճառը:

Իսկ ի՞նչ է կատարվում տոնավաճառի տաղավարներում, ի՞նչ հուշանվերներ են պատրաստել <<վաճառողները>> այցելուների համար, ինչպիսի՞ հարցում անցկացրին ութերորդցիները դպրոցի 5-9 դասարաններում. վիճակագրություն…

Հետաքրքրե՞ց:

Առջևում մայրենիաշատ, բազմաբնույթ երեք օրերն են. շտապե՜ք:

Սիրով սպասում ու հյուրընկալում ենք բոլոր ընթերցասերներին:


Powered by Create your own unique website with customizable templates.