ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Օգտակար հղումներ
    • Նորություն 172
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
    • Հայտարարություններ
    • Շնորհալի աշակերտներ
    • Ստեղծագործողի էջ
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Մեդիա
    • Տեսանյութեր
    • Ֆոտոալբոմ
    • Պատկերասրահ
  • Հաշվետվություններ
  • Կապը մեզ հետ
  • Արխիվ
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011

Ապահով համացանց 2014

Изображение
Изображение
     Փետրվարի 11-ին հ. 186 դպրոցում նշվեց Ապահով Համացանցի օրը: Հայաստանը միացել է Ապահով Համացանց համաեվրոպական նախաձեռնությանը 2008 թ-ից, իսկ հ. 186-ը` 2010-ից:  Այս օրը ամեն տարի ունենում է իր նշանաբանը` այս տարվա նշանաբանն է՝ միասին ստեղծենք ավելի արդյունավետ Համացանց:  7 և 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին համացանցի ստեղծման պատմությունը և իրենց համացանցային գրագիտությունը: Ներկայացվեց Հայաստանի Ինտերնետ հանրության աջակցությամբ Մեդիակրթություն կենտրոնի կողմից ստեղծված www.safe.am կայքը, նշվեց, որ կայքում առկա են համացանցային գրագիտության ոլորտում առկա բոլոր հայալեզու պաշարները, որոնք կօգնեն համացանցում լինել առավել ապահով և անվտանգ: Esafetikit խաղի տեստավորում բաժնի օգնությամբ աշակերտները ստուգեցին իրենց ստացած գիտելիքները և առցանց գնահատվեցին: Դասի վերջում բաժանվեցին ,,համացանցային բնութագրիչներ,, թերթիկները որոնք աշակերտները բարձրաձայն կարդացին և որոշեցին թե դրանք համացանցի դրական թե բացասական կողմերն են ներկայացնում և դրեցին համապատասխան պարկերի մեջ, որնք տարբերվում էին իրենց վրա փակցրաց ուրախ և տխուր ,,սմայլիկներով,, /ուրախը բնութագրում էր համացանցի դրական կողմերը, իսկ տխուրը՝ բացասական/: Վերջում ամուր փակեցին համացանցի բացասակն կողմերը ներկայացնող պարկը և միասին որոշեցին, որ վատ կողմերով լի պարկի բերանը ամուր փակեն ու երբեք չբացեն, զգուշանալ է պետք բացելուց, իսկ լավը չկապել…. այդ պարկով աշխատանքը օգտակար է ու հաճելի: Դասի պատվավոր հյուրերն էին Օրանժ Արմենիա ընկերության տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, Մեդիակրթություն կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը, ծնողներ:      
             Դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը իր խոսքում նշեց. ,, Համացանցը աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց  է: Տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ` այն պարունակում է նաեւ  բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների, նաև մեզ` մեծահասակներիս համար: Դասի սկզբում նշվեց նպատակը, նաև այն, որ մեր դպրոցն արդեն 4-րդ տարին է` մասնակցում է Ապահով Համացանց համաեվրոպական նախաձեռնությանը: Եվ այդ ուղղությամբ կատարված աշխատանքը տալիս է իր արդյունքը: Ուստի կարող է ասել, որ այժմ մեր աշակերտներն ավելի լավ գիտեն համացանցի առավելությունները և վտանգները: Եվ դա շնորհիվ նրա, որ ինչպես նախորդող, այնպես էլ այս դասը կարելի է համարել իր առջև դրված նպատակին հասած: Այսինքն` տրամադրվեց համակարգված գիտելիք համացանցի  ապահով  և արդյունավետ օգտագործման մասին, ձևավորվեց հետաքրքրություն համացանցի ունեցած վտանգավոր երևույթների դեմ պայքարի միջոցների և գործիքների հանդեպ:  Եվ ամենակարևորը, սա դաս էր նաև մեծահասակներիս համար. համացանցային վտանգները չեն շրջանցում նաև մեզ: Ընդգծվեց մի բան, և բոլորս համոզվեցինք, որ վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից առավել նպատակահարմար է համատեղ պաշտպանվելը:  Ու նորից վերադառնանք օրվա կարգախոսին` եկեք միասին ստեղծենք արդյունավետ ու ապահով համացանց,,:

Powered by
✕