- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
Մեր Մեծերը
6ա դասարանի «Մեր Մեծերը» ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը նվիրված էր հայ և համաշխարհային չխամրող աստղերից մեկին՝ Վիլյամ Սարոյանին։
Աշակերտները համակողմանիորեն ներկայացրին Վիլյամ Սարոյանի կերպարը իբրև՝ եղեռնից մազապուրծ եղած գաղթականների ընտանիքում հեռավոր Ֆրեզնոյում ծնված, տարագիր հայի ճակատագիրը խորապես կրող ու հայկականության ոգին մշտապես բարձր պահող գրողի։ «Միջավայրը, որի մասին կգրեմ, ամերիկյան է, լեզուն, որով կգրեմ, անգլերենն է, բայց այն ոգին, որ կստիպե ինձ գրել, հայկական է։ Ուրեմն՝ ես հայ գրող եմ»,- գրել է Վ.Սարոյանը։ Այո՛, իր արմատներին խորապես կառչած ու հայի ճակատագրով հավերժ տառապող գրող էր Սարոյանը։ Մարդ, ով պատվիրել էր իր աճյունը եռամասել ու թաղել աշխարհի երեք ծագերում՝ Ֆրեզնոյում, որտեղ ծնվել էր, Երևանում, որտեղ իր հայրենիքն ու ժողովուրդն էին, և Բիթլիսում, երբ ծնողների ու իր երազների երկիրը կազատագրվի գերությունից։
Աշակերտները համակ ուշադրությամբ էին լսում վաղ տարիքում որբացած, օտար ու սառնաշունչ փողոցներում լրագրավաճառ դարձաց, հիմնավոր կրթություն չստացած, բայց ընթերցասեր պատանի Սարոյանի կյանքի հուզիչ պատմությունը։ Դասղեկ Ա.Մալխասյանը հավելեց, որ աշխարհն այսօր մեզ ճանաչում ու գնահատում է նաև Սարոյանով, և հորդորեց աշակերտներին ընթերցելու «Հայ Մուկը» ստեղծագործությունը և մնացածը, որոնց մեջ գովերգվում է օտարին կուլ չգնացող, աշխարհի անարդարություններին չենթարկվող ըմբոստ հայի կերպարը, որն այսօր շատ է անհրաժեշտ մեզ։
Վերջում աշակերտները ներկայացրին իրենք կազմած ռեֆերատները, ցուցապաստառները։