Միջոցառում նվիրված Պ. Սևակի 90 և Մեծ եղեռնի 99 ամյակներին

Միջոցառման սկզբում ներկայացվեց Պ. Սևակի կենսագրությունը և ասույթներ նրա մասին: Աշակերտները պատրաստել էին շնորհանդես ,,Խոսում է Սևակը,, խորագրով և լսեցին Սևակի ձայնը: Հնչեցին բանաստեղծություններ, մեջբերումներ Սևակի մտքերից: Այնուհետև անդրադարձ կատարվեց 1915թ.-ի ցեղասպանությանը: Աշակերտները պատմեցին ցեղասպանությունների մասին, նշեցին այն վայրերը, որտեղ տեղի էին ունեցել կոտորածները: Նրանք արտասանեցին ,,Հայր մեր,,-ը, հնչեցրին հատվածներ ,,Անլռելի զանգակատունը,, պոեմից, որի ժամանակ էլ մոմեր վառեցին Եղեռնի զոհերի հիշատակի համար:
Դասն ավարտվեց Պ. Սևակի ,,Մենք քիչ ենք...,, ստեղծագործությամբ:
Դասն ավարտվեց Պ. Սևակի ,,Մենք քիչ ենք...,, ստեղծագործությամբ: