ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
Изображение
    5գ դասարանն իր մուտքը հիմնական դպրոցի մայրենիի դասընթաց ազդարարում է <<Մեր լեզուն>> բաժնի ուսումնասիրմամբ: Այստեղ մեր հարուստ հայերենի փառաբանությունն է` բանաստեղծություններ, ասույթներ, հայերենի հնչյուններն ու նրանց դասակարգումը…                             Կարդացինք, սովորեցինք, ասացինք ու լսեցինք…
   Սակայն ամեն ինչ թերի կմնար, եթե չամրագրվեր գրի ու լեզվի ամենաիրական վկայի, գանձատան` Մատենադարանի պատերի շնչով: 
       Բայց… Ուրախացա՞նք, թե՞ տխրեցինք, երբ մեզ պատասխանեցին, որ մեր հյուրընկալ քաղաքը լիքն է զբոսաշրջիկներով, ովքեր մեզնից ոչ պակաս հետաքրքրությամբ ուզում են տեսնել այն, ինչ իր խորքերում թաքցրել ու սրբորեն թաքցնում է Մատենադարան ուխտատեղին: Ոչի´նչ, թող այդպես լինի. չէ՞ որ մենք տանտերերն ենք, և մեր տեղը զիջեցինք նրանց ու համբերությամբ սպասեցինք:
            Եվ ահա հոկտեմբերի 30-ին հերթը մերն էր:
           Զինված մեր գիտելիքներով ու Մատենադարանի մասին հետաքրքիր տեղեկություններով`  քայլեցինք դեպի վեհաշուք կառույցը: Ու հենց ճանապարհից էլ սկսեցինք մեր բացօթյա դասը` <<Մել լեզուն>>  բաժնի ամփոփումը: Աշակերտներն իրար հերթ չտալով պատմում էին այն, ինչ գիտեն Մատենադարանի, մեր գրի, Մեծ ուսուցչի, մագաղաթի ու մատյանների  մասին: Ու բոլորի աչուկներում կար մի փայլ, որ թերևս կարելի է կոչել ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ` հայ  լինելու, այն հայի թոռն ու ծոռը լինելու, ով ոչինչ չի խնայել մատյանները պահելու, փրկելու, ապագային փոխանցելու, այն հայը լինելու, ով գիտի դա, գնահատում է, երախտապարտ է…
            Մտանք ներս:
           Էքսկուրսավարը մեզ ջերմորեն ընդունեց ու իր տեղեկություններով առավել ամբողջացրեց  արդեն ձեռքբերածը: Նա զարմանքով ու հաճելիորեն ժպտում էր, երբ երեխաներն իրենք էին էքսկուրսիան վարելու ղեկը վերցնում իրենց ձեռքը:
            Շրջեցինք բոլոր բաժիններում:
            Չզգացինք էլ, թե ինչպես անցավ ժամանակը:
            Դուրս եկանք:
        Անցանք դասի եզրափակիչ մասին, որ <<Անդրադարձն>> է: Երեխաները բանավոր շարադրում էին մտքերը, թե ինչ նորություններ իմացան, ինչն էր զարմանալի իրենց համար, իսկ  ինչ <<շշնջացին>> մատյաններն իրենց ականջին…
            Տեղում կազմեցինք  երկճյուղ աղյուսակ`
Ի՞նչ գիտեի             Հենց նոր իմացա
                                                                                             բաժիններով:
            Չէ´, իսկապես շատ բան գիտեինք, իսկ ավելի շատ էլ տեսանք ու հենց նոր իմացանք:
            Արդյունավետ, հետաքրքիր օր էր

 


Powered by Create your own unique website with customizable templates.