ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Հայտարարություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
Изображение
Միշտ հպարտ ենք, որ...
Ու հիմա առավել քան արդիական է հպարտության մասին խոսելը, նոր ձևավորվող սերնդի արժեքների մեջ ազգային հպարտության հասկացողությունը կարևորելը:
Կան մարդկային բնավորության գծեր, արժեհամակարգի բաղադրիչներ, որոնք պետք է ընդգծված լինեն, չթեքվեն ու չճկվեն և ոչ մի քամուց:
<<Հպարտ եմ ես…>>. անմահ Սևակի այս բանաստեղծությունն էին ընթերցում հայ զինվորները` խրամատում, սահմանին, խստաշունչ ձյուն-ձմեռվա սպիտակության մեջ կանգնած… Եվ սա տեսանյութում, որը դիտեցին ութերորդցիները դասի սկզբում: Ուշադիր լսում էին, ու երբ ավարտվեց տեսաարտասանությունը, աշակերտներն էլ իրենց տեղերից միացան զինվորներին` <<Ես էլ եմ հպարտ>> բառերով: Դասղեկ Գ. Գալստյանն էր կոչ արել դիտումից առաջ. եթե զգան, որ բանաստեղծության տողերը հարազատ են նաև իրենց, արձագանքեն:
Ու արձագանքեցին:
Ինչո՞վ եմ հպարտ, ումո՞վ եմ հպարտ. մտագրոհի ընթացքում այս հարցի պատասխանները նրանք գրեցին ու փակցրին պաստառին, հիմնավորեցին:
Իսկ հերոսներ… Ո՞մ է նախընտրում նոր սերունդը: Մի՞թե հերոսներ ու հերոսական օրինակներ միշտ պետք է փնտրենք պատմության էջերում: Իսկ ե՞րբ ենք գնահատելու մեր կողքին ապրող մարդկանց ամենօրյա հերոսությունները` երկրապահ գյուղացուն, ով ամուր կառչել է իր հողին, չի մտածում արտագաղթի մասին, քանզի հպարտ է իր ստեղծածով, երկիր շենացնող իր աշխատանքով. երկիր է պահում, ուսուցչին, ծնողին, բժշկին, ով ամեն րոպե ու վայրկյան պատրաստ է մարդու կյանք փրկել, նոր կյանքի հնարավորություն տալ …
Ու խոսում էին աշակերտները իրենց կողքին ապրող հերոսներից. քեռու մասին, ով ճանապարհին իրեն հանդիպած ավտովթարի ժամանակ կարողացել էր օգնության հասնել ծանր վիրավոր մարդուն, մորաքրոջ որդուց, ով լավագույն ու սիրված բժիշկներից էր` հարյուրավոր մարդկանց ժպիտ պարգևած ու երախտագիտությանն արժանացած, ում կյանքը, սակայն, ավարտվեց ավտովթարից, փրկարարից, ով մարդկանց օգնության է հասնում ամենաանմարդկային պայմաններում… Ու էլի ինչքա~ն հերոսներ, ովքեր մերն են, մեր կյանքի պարտադիր մասնիկն ու համեստ բաղադրիչ:
Իսկ հպարտության մասին խոսել ու առավել ևս դաս տալ կարող է միայն այդ արժեհամակարգն իր մեջ կրող մարդը: Ընտրեցինք ու դպրոց հրավիրեցինք հյուրին:
Ալեքսանդր Սայադյան. մարդ, ով իր սկզբունքայնությամբ, ապրած կյանքով, տարիների` ձեռք բերած իմաստնությամբ ու փորձառությամբ իրավունք ունի դիմելու դեռահասներին ու ցույց տալու կյանքում իր ունեցած հաջողությունների բանալին:
Սիրով պատմեց իր մասին, պատասխանեց երեխաների հարցերին…
Սրանից էլ ուսանելի դա՞ս…

Powered by Create your own unique website with customizable templates.