- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
Այցելություն <<Գաֆէսճեան>> արվեստի կենտրոն
Փետրվարի 16-ին 2բ դասարանի աշակերտները դասվար Գ. Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին <<Գաֆէսճեան>> արվեստի կենտրոն: Արվեստի կենտրոնի <<Խանջյան>> սրահն իր հյուրընկալ դռները բացեց երկրորդցիների առջև: Նրանք ծանոթացան 250 ք.մ. մակերեսով ընդարձակ սրահում գտնվող մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարին, որը պատկերում է Հայոց պատմության կարևորագույն էջերը' <<Հայոց այբուբենի ստեղծումը>> (1992-1994), <<Վարդանանց ճակատամարտ>> (1995-1998) և <<Հայաստանի վերածնունդը>> (1998-2000): Ակտիվ մասնակցեցին <<Հայոց գիրը իմ գրչով>> ծրագրին, որի շրջանակներում ծանոթացան Հայոց գրերի ստեղծումը պատկերող որմնանկարին: Վեր հանեցին իրենց գիտելիքները, քննարկեցին. Ի՞նչ գիտեինք, ի՞նչ սովորեցինք: Ծանոթացան թռչնագրերին, իրենք էլ թռչնագրերի միջոցով պատկերեցին իրենց անվան սկզբնատառերը: Աշխատում էին մեծ սիրով և ոգևորությամբ: Երկրորդցիները այդ հրաշալի միջոցառում - ծրագիրը եզրափակեցին <<Մաշտոցյան տառեր>> երգի կատարմամբ: