- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Հայտարարություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
Ա՜խ, երանի, ով մարդ կգա ու ՄԱՐԴ կերթա անարատ…
ՙԵս կարծում եմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուրի կյանքն իր ձեռքերում է, իմ ճակատագիրն այդ ամենի ապացույցն է։ Բայց հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ և կարողանալ բացել դրանք՚։ Շ. Ազնավուր
Փաստորեն լինում են մարդիկ, ովքեր քո կյանքի մշտական ուղեկիցներն են դառնում, չնայած հնարավոր է, որ դու նրանց անձամբ չես էլ ճանաչում…
Ու երբ նրանք բնության չգրված մի օրենքով այլևս դադարում են քեզ ուղեկցել, դու զգում ես, որ կյանքդ շեղվեց իր ընթացքից, գույները խառնվեցին, համն ու հոտն են անտանելի, ու կարճ ժամանակ անց նորից ժպտում ես, ուղղվում, քայլում ատաջ, որովհետև այդպիսի մարդիկ իրենց բացակա ներկայությամբ են շարունակում քեզ ընկերակցել, հուսադրել, ոգևորել,…
Որովհետև դա նրանց առաքելությունն է երկրային կյանքում, վերերկրային կյանքում…:
Ազնավուր. հային ուղեկցող, հային մխիթարող, հայի հենարան …
Հայի համար ԱԶՆԱՎՈ՞ՒՐ, թե՞ ԱՆՁՆԱԳԻՐ, որ հպարտորեն պարզել ենք, կպարզենք աշխարհի ամենատարբեր ծագերում ավելի պարզ ու հասկանալի ասելու համար, թե որ ազգի ներկայացուցիչն ենք: ՙԱզնավուր՚ բառից աշխարհն իմացավ, որ տարագույն ու տարալեզու ազգերի մեջ կա մի մեկբռանոցը, որ հայ է կոչվում, բայց այդ անունը զգույշ է պետք տալ, մի քիչ ձգվելով, ավելի լրջանալով, այնպես, որ այն արտաբերվի այսպես՝ ՀԱՅ: ՙԱզնավուր՚ բառն աշխարհին անընդհատ ասում էր, որ հսկա ու գերհզոր պետությունների մեջ կա մեկը՝ մի մեկթզանոցը, որ Հայաստան է կոչվում, բայց արտաբերել է պետք մի լավ խոր շունչ քաշելուց հետո, այնպես, որ ստացվի ՀԱՅԱՍՏԱՆ: Այն փոքր է, այո´, ու երևի դրա համար է աշխարհին պարգևում հսկաներ, փոքրամարմին հսկաներ…
Երգածն էլ բխեց մեծ, շատ մեծ սրտից, տեղավորվեց աշխարհի մարդկանց սրտերում, մի պահ այնտեղ դադար առավ, ծանրութեթև արվեց, սեփականացվեց ու արդեն նոր թափով դուրս հորդեց լցվելու բոլորի սրտերը…
Փոքրամարմին Ազնավուր, հսկա Ազնավուր, մեծ աշխարհը տաղանդով ու մարդասիրությամբ ծնկի բերած Ազնավուր…
Մեր դպրոցն էլ այսօր մոմավառությամբ, քո իսկՙխռպոտ ձայնի՚ հաճելի ելևէջներով ու երկար ծափահարություններով քեզ ճանապարհ դրեց: Տխուր էինք, հուզված, բայց ամեն ինչ լուսավոր էր. գիտակցում էինք, որ ԴՈՒ չէիր ուզի մեզ՝ հայ երեխաներիս, տխուր տեսնել, գիտակցում ենք նաև, որ ԴՈՒ այն բացառիկներից, ես, որ կբացակայես ֆիզիկապես, բայց ներկա կլինես միշտ:
Խաղաղություն սփռեցիր քո ապրած աշխարհում, հանգչի´ր խաղաղությամբ: