Ուսումնական տարվա ամփոփում և պարգևատրում 2011թ.

Ահա և ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Մայիսի 24-ին, դպրոցում նորից Սմփոոման օր էր:
Օրը յուրահատուկ էր, հուզիչ: Դեռևս ուսումնական տարվա սկզբին յուրաքանչյուր դասարան ստացել էր իր նշանաբան-պարտավորությունը, որով պետք է աշխատեր ամբողջ տարին, իսկ ամեն ամիս էլ ներկայացներ հաշվետվություն:
Եվ ահա մայիսի 24-ին տնօրենությունը ամփոփում էր ինչպես աշակերտների, այնպես էլ դասարանների կատարած աշխատանքները: Առանձնացված 61 աշակերտներն արժանացան շնորհակալագրերի և պատվոգրերի` տարբեր անվանակարգերում ձեռք բերած հաջողությունների համար: Տարվա լավագույն դասարան ճանաչվեց 7բ դասարանը /դասղեկ` Էլմիրա Սահակյան/, որը նախորդ տարում էլ էր ճանաչվել լավագույն դասարան և տնօրենության կողմից ստացավ նվագարկիչ: Հանդիսությանը հաճելի աշխուժություն էին պարգևում աշակերտների երգն ու պարը, որոնք ընտրված էին տարվա ընթացքում կայացած միջոցառումներից` որպես լավագույն գեղարվեստական համարներ:
Միջոցառմանը ներկա էին ավագ դպրոցների տնօրեններ, թաղապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: