ԵՐԵՎԱՆԻ Հ. 186 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
    • Ուսումնական նախագծեր
    • Կանաչ մոլորակ Էկոակումբ
    • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ
    • Կառավարման խորհրդի արձանագրություններ
    • Ներառական կրթություն >
      • 2015-2016 >
        • Հանդիպում
        • Հոկտեմբերի 4-ը
        • Աշունը Ծիածանում
        • Ուսուցչի օրը
    • Դպրոցի ներքին գնահատում >
      • Ներքին գնահատում 2013-2014
      • Ներքին գնահատում 2014-2015
      • Ներքին գնահատում 2015-2016
      • Ներքին գնահատում 2016-2017
      • Ներքին գնահատում 2017-2018
      • Ներքին գնահատում 2018-2019
      • Ներքին գնահատում 2019-2020 ուստարի
      • Ներքին գնահատում 2020-2021 ուստարի
    • Ծնողական խորհրդի կազմեր և ծնողական ժողով‹
    • Մեդիա >
      • Ֆոտոալբոմ
      • Պատկերասրահ
    • Հայտարարություններ
    • Շնորհալի աշակերտներ
    • Մանկավարժական ընթերցում արդյունաբեր փոր
    • Տեսանյութեր
    • Բանավեճի ակումբ
    • Դպրոցի բլոգը >
      • Դասարանների բլոգներ, անհատական բլոգներ
  • Հաշվետվություններ
  • Նախակրթարան
  • Արխիվ
    • Արխիվ 2021-2022 և 2022-2023
    • Արխիվ 2019-2021
    • Արխիվ 2018-2019
    • Արխիվ 2017-2018
    • Արխիվ 2016-2017
    • Արխիվ 2015-2016
    • Արխիվ 2014-2015
    • Արխիվ 2013-2014
    • Արխիվ 2012-2013
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ 2010-2011
  • Կապը մեզ հետ
  • Դասեր
    • «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
    • «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
    • Ջրոլորտ
    • Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
    • Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
    • «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
    • ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
    • «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
    • Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
    • Զատիկի տոնին նվիրված դաս
    • Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
    • Չեխովի «Գրազ» պատմվածքը
    • «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
    • Զատիկի սեղանի սպասքադրում
    • Ազգային երգ ու պար
    • Յոթնաթերթիկ ծաղիկը
    • Հայկական եկեղեցիներ
    • Երաժշտական շախմատ
    • Դպրոցը գիտական միջավայրում

ՆՐԱՆՔ ԳՆԱՑԻՆ, ՈՐ ՄԻ´ՇՏ ՄՆԱՆՔ ...

Picture
17. 05. 2019 թվական. դպրոցում օդը հագեցած է ցավով, հաղթանակի ցնծությամբ, ափսոսանքով, հպարտությամբ, հայրենիքի  փառաբանության զգացողությամբ…
Լուռ իրարանցում է:
Միջոցառումը մեկն է, ասելիքն ու անելիքը՝ շատ,  անսպառ. պետք է լինել  կարճ ու դիպուկ: 
Միջոցառումը նվիրված է հայ ժողովրդի հաղթական պատմության Սարդարապատ-Արցախ հատվածին, այդ ճանապարհը կերտած հերոսներին, 186-ի հավերժ աշակերտ Արամ Ճաղարյանի հիշատակին:
 Ահա և հյուրերը. նրանք զինվորականներ են, սահմանին անմահացած որդիների մայրեր, կրթության ոլորտի տարաստիճան աշխատողներ և մարդիկ, ում չճանաչելով կարող ես բնութագրել կուրծքը զարդարող մեդալների ու շքանշանների տեսակներն ուսումնասիրելով:
 ՀՀ ՊՆ գլխավոր  շտաբի նվագախմբի ղեկավարը նշան արեց, ու Նոր Նորքի 8-րդ զանգվածի բարձունքում թնդաց զինվորական քայլերգը. այն ստիպեց բոլորին, նաև պատահաբար այդ կողմերով անցնողներին մի պահ կանգ առնել, ձգվել, լցվել թեկուզ և իրար հակադիր զգացողությունների փնջով:
 Դպրոցի բակում կրտսեր Արամ Ճաղարյանը՝ Արամ Ժորայի 
Ճաղարյանի եղբորորդին,  պատերազմի  թոհուբոհով անցած շքանշա
նակիր մեծերի օգնությամբ տնկեց հիշատակի եղևնին. թող անմար լինի քաջ հորեղբոր հիշատակը:
Դահլիճում արդեն 7-9-րդ դասարանների սովորողներն էին՝ հիմնականում տղաներ. թեման էր  պարտադրել:
Հայրենիքի ստեղծագործ, աշխատարար, խաղաղասեր ոգին ներկայացրին կապույտ ու ծիրանագույն ֆոների վրա, խոսեցին Սարդարապատից, համեմատեցին Արցախի հետ. ընդգծեցին՝ նույնն էր հնարը, նույնն էին ՙխենթերը՚, ժամանակն էր ուրիշ:
Կարմիր ֆոնի վրա ներկայացվեց հայի հերոսական, մարտական ոգին, մղած կռիվները:
Հանդիսատեսը երեխաների խոսքից ու նրա մասին պատմող ֆիլմից, որը պատրաստել էր Սամվել Հակոբյանը /դպրոցի ծնող/,նորովի ճանաչեց 186-ի աշակերտ Արամ Ճաղարյանին, նրա գործած սխրանքը:
 Խոսել հայրենիքից ու հերոսներից ու չխոսել Ադամից, Ռոբերտից, Արմենից, հերոսացած քաջ տղերքից, հնարավոր չէ. դահլիճն ալիքվեց հուզմունքից:
 Միջոցառումն ավարտվեց կարմիր, կապույտ, ծիրանագույն ֆոնի վրա՝ ևս մեկ անգամ ընդգծելու հայի հերոսական, խաղաղասեր, աշխատասեր բնույթը:
 Ապա հյուրերին ուղեկցեցին նորոգված ՆԶՊ դասասենյակ՝ հանդիսավորությամբ բացելու Արամ Ճաղարյանի սխրանքի անկյունը:
                                                ՆՐԱՆՔ ԳՆԱՑԻՆ, ՈՐ ՀԱ´Յ ՄՆԱՆՔ...
​
​

Powered by Create your own unique website with customizable templates.