Մտորումներ...

Աշունն ինձ համար տխուր եղանակ է, աշնան մեջ չեմ գտնում ուրախություն: Բայց այդ օրը հոգիս լցվել էր ուրախությամբ: Այդ օրը մենք գնալու էինք Թումանյանի տուն-թանգարան: Դպրոցի բակում մեզ էր սպասում ավտոբուսը…
… Թանգարանում մեզ դիմավորեց աշխատակիցներից մեկը: Նա մեզ ուղեկցեց մի լուսավոր և գեղեցիկ սրահ, որտեղ մեծ էկրանին պատկերված էր կավից պատրաստված մի գեղեցիկ սափոր: Աշխատակիցը մեզ պատմեց կավագործության մասին` ցուցադրելով կավից պատրաստված գեղեցիկ իրեր, որից օգտվել են մեր նախնիները: Այնուհետև մեզ ուղեկցեցին մյուս սրահները, որտեղ մենք տեսանք Թումանյանին պատկանող անձնական շատիրեր: Ես հուզմունքով էի դիտում և մտածում, որինչ-որ մի ժամանակ բանաստեղծի ձեռքերն էլ են կպել այդ իրերին, օգտագործել դրանք: Հատկապես ինձ գերեց Դսեղ գյուղի մակետը, Թումանյանի ձմեռային այգին, որտեղ նրա հեքիաթների հերոսներն էին:
Այդքանը դիտելուց հետո մեզ առաջնորդեցին կավագործական արվեստանոց: Այնտեղ վարպետի օգնությամբ կավից պատրաստեցինք գավաթ, որի վրա բոլորս փորագրեցինք մեր անունները: Մենք այնտեղից վերադարձանք տպավորություններվ հարուստ:
Ամալյա Հարությունյան 7ա դասարան