- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
- Դպրոցը գիտական միջավայրում
Շախմատի օլիմպիադա՝ ներդպրոցական փուլ
Երևանի հ. 186 հիմնական դպրոցում 2018թ. հոկտեմբերի 3-ին, 4-ին և 15-ին անց կացվեցին շախմատի 13-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը: Մրցումներին մասնակցեցին 2-8-րդ դասարանի աշակերտները: Քանի որ մասնակիցների քանակը շատ էր, մրցումները անց կացվեցին նախ շրջանաձև մեթոդով: Մրցման առաջին օրը մասնակցեցին տարրական դասարանների աշակերտները: Մրցույթը կատարվեց հետևյալ կերպ. խաղացող զույգերից պարտվողը հետագա պայքարից դուրս էր մնում և հաղթողները մրցում էին միմյանց հետ: Այդպես մի օրում անց կացվեցին 3-ական խաղ տարրական դասարաններից լավագույն տասնյակին որոշելու համար: Մրցման 2-րդ օրը խաղացին միջին դպրոցի աշակերտները՝ նույն սկզբունքով: Կրկին որոշվեց լավագույն տասնյակը: Մրցման 3-րդ օրը արդեն տարրական դասարանների և միջին դպրոցի աշակերտները խաղացին իրար հետ և հաղթողներն անցան կիսաեզրափակիչ: Քանի որ խաղերն այդքան էլ երկար չտևեցին, որոշում կայացվեց կիսաեզրափակիչն ու եզրափակիչը անց կացնել նույն օրը: Կայացած մրցումների, և, իհարկե, եզրափակիչի արդյունքներով հաղթող ճանաչվեցին տղաներից՝ Գալստյան Արամեն, Գևորգյան Արսենը, Մինասյան Արտակը, իսկ աղջիկներից՝ Գևորգյան Լիանան: Հաղթողները այժմ հնարավորություն կունենան մասնակցելու շախմատային օլիմպիադայի համայնքային փուլին: