- Էլեկտրոնային ամսագիր
-
Մեր մասին
- Հաշվետվություններ
- Հայտարարություններ
- Նախակրթարան
- Արխիվ
- Կապը մեզ հետ
-
Դասեր
- «Թվերի բաժանելիությունը» թեմայի ամփոփու
- «Գործիքների խմբեր: Ներկապն. Ֆայլ. գոծողութ
- Ջրոլորտ
- Հերոսանանք հերոսներով, հերոսների հետ
- Շնորհավոր ծնունդդ, Անմահ լոռեցի
- «Է˜Յ, ԼԱ´Վ ԿԵՆԱՔ, ԱԿԱ´ՆՋ ԱՐԵՔ... »
- ««Ավետիք Իսահակյան»» ամփոփում
- «Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»
- Բաց դաս նվիրված բ հնչյուն-տառինին
- Զատիկի տոնին նվիրված դաս
- Բաց դաս տեխնոլոգիա առարկայից
- Չեխովի «Գրազ» պատմվածքը
- «Հայրենիք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ա&
- Զատիկի սեղանի սպասքադրում
- Ազգային երգ ու պար
- Յոթնաթերթիկ ծաղիկը
- Հայկական եկեղեցիներ
- Երաժշտական շախմատ
Click here to edit.

Դարձյալ Սեպտեմբերի 1, երկարատև արձակուրդից հետո դարձյալ տոնական աշխուժություն հ. 186-ի հյուրընկալ բակում:
Կարոտած հայացքներ, ուրախ դեմքեր, ծնողներ, նաև փոքրիկներ, որ անհանգիստ, ծաղկեփնջերը ձեռքներին, նայում են աջ ու ձախ...
Այստեղ հավաքվել էին նրանք. ովքեր արժևորում ու կարևորում են գիտելիքը, այն դարձրել կամ ուզում են դարձնել իրենց կյանքում ամենաթանկ կապիտալն ու զենքը: Օրն իր հետ բերել էր բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթություններ: Իսկ դրանց մեջ կային առավել զգաստացնողներն ու պարտավորեցնողները. ընթերցվեցին քաղաքապետ Կարեն Կարապետյանի, Նոր Նորք վարչական տարածքի ղեկավար Մելիք Գասպարյանի ուղերձ-մաղթանքները, դպրոցականներին ուսումնական նոր տարվա իր ցանկությունները հայտնեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս մայոր Տ. Հովհաննիսյանը, աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին տանտիրոջ իրավունքով իր սրտառուչ խոսքն ուղղեց դպրոցի տնօրեն Մ. Քոչարյանը: Իսկ տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի օրհնությունը մշտապես ուղեկից կլինի բոլոր ներկաներին: Աշակերտները երգեցին ու պարեցին, առաջինցիներն իրենց մուտքը դպրոց ազդարարեցին
գեղեցիկ բանաստեղծությունների արտասանությամբ:
Բայց կան հետաքրքիր սովորույթներ, որոնցով ,մեր դպրոցը տարբերվում է մյուսներից. դրանք սկիզբ են առնում այստեղ, ժամանակի
ընթացքում հղկվում ու լրացնում միայն այս դպրոցին հատուկ ավանդույթների շարքը: Ամեն տարի` Գիտելիքի օրը, դասարաններն
ստանում են նշանաբան-պարտավորություններ, որոնցով աշխատում են ողջ տարին: Մայիսին 21-ին` արդեն ընդունված ամփոփման
օրը, բազմաբնույթ, արդյունավետ ամենաշատ աշխատանքներ կատարած դասարանը ճանաչվում է տարվա լավագույն դասարան ու
պարգևատրվում դպրոցի տնօրենության կողմից: Այս տարի ևս մինչ դպրոց մտնելը դասարաններն ստանձնեցին իրենց պարտավորությունները:
Ի լուր բոլոր ներկաների` նշվեցին դպրոցի հաջողությունները, որոնք օր օրի ավելանում են:
-Ես` Երևանի հ. 186 դպրոցս, հանդիսավոր հայտարարում եմ. այսօրվանից իմ դռները լայնորեն բաց են ձեր առաջ. ներս եկեք: Բարի գալուստ:
Դպրոցի այս խոսքերը լսելուց հետո աշակերտնեերը մտան ներս հպարտ ու վեհ քայլերով. չէ որ նրանք 186-ի սաներն են:
Մեր դպրոցում կյանքն իսկապես որ հետաքրքիր է, քանզի մենք աշխատում ենք ,,Դպրոցս` գիտելիք, բարեկեցություն, հավերժություն,,
նշանաբանով, որն իր վրա է կրում Արևը` միայն մեր դպրոցին հատուկ Արևը, նրա ջերմ շողերի ու լուսավոր ժպիտի տակ էլ անցնում է ողջ ուսումնական տարին:
186-ում լավ բաները երբեք չեն ավարտվում:
Մեզ հաջող ընթացք: